Երևանում «Mercedes»-ը բախվել է կայանված «Kia»-ին. կա տուժած – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 04 2025
  • $
    389.56
  • RUBLE
    4.71
  • 444.14
WEATHER
+19.09 oC

Երևանում «Mercedes»-ը բախվել է կայանված «Kia»-ին. կա տուժած

16:30 24.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր՝ ապրիլի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:50-ի սահմաններում Տիգրան Պետրոսյան 25/5 հասցեի դիմաց Երևանի բնակիչ 24-ամյա Լևոն Ասատրյանը իր վարած «Mercedes»-ով բախվել է 40-ամյա Կարեն Մ.-ի «Kia» մակնիշի ավտոմեքենային, որը եղել է կայանված:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Kia»-ի վարորդը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Տեղում պարզվել է, որ «Mercedes»-ի վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լոռու մարզում 35-ամյա վարորդը «ՎԱԶ 21015»-ով հայտնվել է բնակչի տան տարածքում

19:39 24.04.2025

Լոռու մարզում 35-ամյա վարորդը «ՎԱԶ 21015»-ով հայտնվել է բնակչի տան տարածքում

Երեկ՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 35-ամյա Գևորգ Խառատյանն իր վարած «ՎԱԶ 21015» մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Լերմոնտովո գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և մի քանի մետր բարձրությունից հայտնվել բնակչի տան տարածքում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, […] ...

Արման Ավանեսյանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն

19:31 24.04.2025

Արման Ավանեսյանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն

Հայաստանը ներկայացնող սամբիստ Արման Ավանեսյանը դարձել է Եվրոպայի կրկնակի չեմպիոն: Մարտական սամբոյի մինչև 98 կգ քաշային կարգի եզրափակչում Ավանեսյանը 9-1 հաշվով վաղաժամ հաղթանակի է հասել Խորվաթիան ներկայացնող Մարինո Դուգանժիչի նկատմամբ: Կիսաեզրափակչում Ավանեսյանը 9-0 հաշվով ջախջախել էր նախորդ տարվա Եվրոպայի առաջնության հաղթող, ռուսաստանցի Մագոմեդ Գասանովին: ...

Փարիզի քաղաքապետարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ընդունելություն

19:25 24.04.2025

Փարիզի քաղաքապետարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ընդունելություն

Ապրիլի 24-ին Փարիզի քաղաքապետարանում քաղաքապետ Անն Հիդալգոյի հրավերով կայացել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ընդունելություն, որին ներկա էին խորհրդարանականներ, Փարիզի քաղաքային խորհրդի անդամներ, համայնքային, մշակութային և եկեղեցական կառույցների ներկայացուցիչներ, հարյուրավոր ֆրանսահայեր։ Ընդունելությանը ելույթներով են հանդես եկել Փարիզի քաղաքապետը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը, ինչպես նաև Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահները: Իր ելույթում դեսպան […] ...

Տորոնտոյի օդանավակայանում հրաձգություն է տեղի ունեցել

19:20 24.04.2025

Տորոնտոյի օդանավակայանում հրաձգություն է տեղի ունեցել

Հրաձգություն է տեղի ունեցել Կանադայի Տորոնտո քաղաքի միջազգային օդանավակայանում, հայտնում է CBC-ն՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։ Հրաձգության հետևանքով չափահաս տղամարդ է վիրավորվել: «Ոստիկանները հինգշաբթի առավոտյան Տորոնտոյի «Պիրսոն» օդանավակայանի 1-ին տերմինալում կրակել են տղամարդու վրա»,- հայտնում է հեռուստաալիքի կայքը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների ներկայացուցիչներին։ Իրավապահների շրջանում տուժածների մասին ոստիկանությունը չի հայտնել: Սպասվում են չվերթերի հետաձգումներ, օդանավակայանին մոտեցող որոշ […] ...

Այս հրեշավոր բռնության ցավն անցյալում չի մնացել. ԵԽ պատգամավոր

18:58 24.04.2025

Այս հրեշավոր բռնության ցավն անցյալում չի մնացել. ԵԽ պատգամավոր

Բուլղարիայից Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Էմիլ Ռադևն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ՝ իր խոնարհումը հայտնելով զոհերի հիշատակին: Նա կարևորել է Հայոց ցեղասպանության փաստը հիշելը՝ կանխելու համար նման հանցագործությունների կրկնությունը: «Ամեն տարի այս օրը մենք վերադառնում ենք մարդկության պատմության ամենամեծ ողբերգություններից մեկին: Այս հրեշավոր բռնության ցավն անցյալում չի մնացել, անմեղ զոհերի ժառանգները շարունակում են դա […] ...

«Լիվերպուլը» կվաճառի ակումբի ամենաթանկ ֆուտբոլիստին

18:48 24.04.2025

«Լիվերպուլը» կվաճառի ակումբի ամենաթանկ ֆուտբոլիստին

«Լիվերպուլը» ամռանը կվաճառի թիմի ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունյեսին։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցո Ռոմանոն։ Նշվում է, որ հունվարին Նունյեսը մոտ էր Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» տեղափոխվելուն, սակայն ակումբում չցանկացան զրկվել իրենց հարձակվողից մրցաշրջանի ընթացքում։ Դարվինը անգլիական ակումբին միացել է «Բենֆիկայից» 75+25 միլիոն եվրոյի դիմաց 2022 թվականին։ Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա խաղացողը անգլիական ակումբի կազմում մասնակցել է […] ...

BACK_TO_TOP