15:45 24.04.2025
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին հանդես է եկել ցավակցական ուղերձով՝ ուղղված Թուրքիայի հայ համայնքին։ Ուղերձը կարդացվել է Ֆերիքյոյի Սուրբ Վարդանանց հայկական եկեղեցում՝ «Սուրբ Նահատակների հիշատակի արարողության» ժամանակ։ Էրդողանը նման ուղերձներ սկսյալ 2012 թվականից հղում է ամեն տարի ապրիլի 24-ին։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
Նա նշել է, որ Օսմանյան կայսրության վերջին շրջանում տեղի ունեցած «ապստամբությունների, հրոսակախմբերի գործողությունների և համաճարակների» հետևանքով զոհվածների կորստի ցավը մինչ օրս զգալի է։
Էրդողանի ուղերձում տեղ են գտել հետևյալ ձևակերպումները․
«Մենք երբեք թույլ չենք տվել և երբեք թույլ չենք տա, որ մեր քաղաքացիներից որևէ մեկն ինչ-որ պատճառով խտրականության, օտարման կամ մարգինալացման ենթարկվի:
Մեր հայ քաղաքացիների խաղաղությունը, անվտանգությունն ու բարեկեցությունը, ովքեր արժեքավոր ներդրում են ունենում մեր երկրի մշակույթի, արվեստի, քաղաքականության, տնտեսության, կրթության և հասարակական կյանքի մեջ, կշարունակեն մնալ մեր առաջնահերթությունը։
Ճիշտ այնպես, ինչպես միասին ենք հասել այս օրվան, մենք միասին, ուս ուսի կկառուցենք Թուրքիայի դարաշրջանը:
Մեր կիսալուսնով և աստղով դրոշի հանգստություն պարգևող հովանու ներքո, մենք հավերժ ազատ կապրենք որպես Թուրքիայի Հանրապետության հպարտ քաղաքացիներ:
Այս մտքերով ևս մեկ անգամ ես անկեղծորեն կիսում եմ հայ համայնքի կրած ցավը անցյալում, և հարգանքով հիշատակում կյանքը կորցրած օսմանյան քաղաքացիներին»:
18:48 24.04.2025
«Լիվերպուլը» կվաճառի ակումբի ամենաթանկ ֆուտբոլիստին18:35 24.04.2025
Քրեակատարողական ծառայության վարչակազմը հարգանքի տուրք է մատուցել Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակինՀայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը ծառայության ղեկավար անձնակազմի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին: ...
18:26 24.04.2025
Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel»-ն ու «Լադա»-ն․ կա տուժածԱյսօր՝ ապրիլի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 11 կմ հատվածում բախվել են 29-ամյա Հրաչիկ Հ․-ի վարած «Լադա» մակնիշի և 36-ամյա Խաչիկ Մ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Լադա»-ի վարորդ Խաչիկ Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում […] ...
18:16 24.04.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետիցԱպրիլի 24-ին՝ ժամը 14։43-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետահովիտ գյուղում ավտոմեքենան արգելափակվել է գետի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «UAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել Պաղջուր գետից։ ...
18:10 24.04.2025
«Ինտերը» խոշոր հաշվով զիջել է «Միլանին» և դուրս մնացել Իտալիայի գավաթի խաղարկությունիցԻտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում «Միլանը» 3-0 հաշվով հաղթել է «Ինտերին»: Ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հենրիխ Մխիթարյանը։ «Միլանը» 2018 թվականից ի վեր առաջին անգամ է դուրս եկել Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ կմրցի «Բոլոնիա» – «Էմպոլի» զույգի հաղթողի հետ։ ...
17:47 24.04.2025
110 տարի, սակայն այս ամսաթվի սարսափը հնարավոր չէ ջնջել. Բուլղարիայի փոխվարչապետԲուլղարիայի փոխվարչապետ Աթանաս Զաֆիրովն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ: «Այսօր մենք նշում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ 110 տարի, սակայն այս ամսաթվի սարսափը հնարավոր չէ ջնջել։ Այն հասարակական խոր վերք է պատճառել։ Զոհ գնաց ավելի քան մեկուկես միլիոն մարդ՝ կանայք, տղամարդիկ և երեխաներ, որոնք անհետացան ավելի քան երկու հազար տարի իրենց […] ...