«Մանչեսթեր Սիթիի» աստղը կարող է տեղափոխվել «Չելսի» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+12.09 oC

«Մանչեսթեր Սիթիի» աստղը կարող է տեղափոխվել «Չելսի»

10:08 25.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Չելսիի» ղեկավարությունը ցանկանում է ամռանը պայմանագիր կնքել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի հետ, գրում է CaughtOffside-ը:

33-ամյա կիսապաշտպանն արդեն հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է «Մանչեսթեր Սիթիից», որի հետ պայմանագրի ժամկետն ավարտվում է հունիսին: Դե Բրույնեն վերջին շաբաթների ընթացքում հայտարարել է, որ բաց է բոլոր առաջարկների համար և դիտարկելու է բոլոր տարբերակները:

Դե Բրույնեն նախկինում խաղացել է «Չելսիում», բայց հիմնական թիմում իրեն դրսևորելու շանս չի ստացել, ինչից հետո տեղափոխվել է «Վոլֆսբուրգ», այնուհետև «Մանչեսթեր Սիթի»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար կազմը շրջայց է կատարել Լոռու մարզում

17:54 25.04.2025

ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար կազմը շրջայց է կատարել Լոռու մարզում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար կազմը հերթական աշխատանքային այցով գտնվում էր Լոռու մարզում։ Մասնավորապես՝ Տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը, ղեկավարի տեղակալներ Սուրեն Մինասյանը և Արազ Պապիկյանը, Լոռու տարածքային բաժնի ղեկավար Գոռ Ասրյանի և մասնագետների ուղեկցությամբ շրջայց են իրականացրել մարզի մի շարք համայնքներում՝ տեղում ուսումնասիրելու պետական և սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքը։ Այցի […] ...

Եվրոպայի փոխչեմպիոն Բարեղամ Հարությունյանը պրոֆեսիոնալ մենամարտ կանցկացնի

17:48 25.04.2025

Եվրոպայի փոխչեմպիոն Բարեղամ Հարությունյանը պրոֆեսիոնալ մենամարտ կանցկացնի

Բռնցքամարտի 2024 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն Բարեղամ Հարությունյանն ապրիլի 27-ին պրոֆեսիոնալ մենամարտ կանցկացնի Բոսնիա և Հերցեգովինայի Բանյա Լուկա քաղաքում կայանալիք IBA.PRO 4 միջազգային մրցաշարում: Հարությունյանի մրցակիցը կլինի սերբ բռնցքամարտիկ Օմեր Ամետովիչը։ Երեկոյի գլխավոր իրադարձությունը կլինի ռուս Ալեքսեյ Եգորովի և կուբացի Լենար Պերեսի մենամարտը: ...

Ի գիտություն 12-րդ դասարանի շրջանավարտների և դիմորդների. ԿԳՄՍՆ

17:43 25.04.2025

Ի գիտություն 12-րդ դասարանի շրջանավարտների և դիմորդների. ԿԳՄՍՆ

Գնահատման և թեստավորման կենտրոնը մեկնարկել է 2025-2026 ուստարվա դիմորդների՝ բուհերի ընդունելության համար բուհի և մասնագիտության ընտրության, ինչպես նաև ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը։ Դիմորդը (շրջանավարտը) բուհն ու մասնագիտությունը նշելու և նշված մասնագիտության համար սահմանված ընդունելության (միասնական, ներբուհական) քննությունները հանձնելու կամ հանձնած քննություն(ներ)ը մուտքագրելու համար պետք է ունենա ԳԹԿ անձնական համար […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «Hyundai Sonata»-ն ու «Nissan Tiida»-ն. կա տուժած

17:36 25.04.2025

Արագածոտնի մարզում բախվել են «Hyundai Sonata»-ն ու «Nissan Tiida»-ն. կա տուժած

Այսօր՝ ապրիլի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:40-ի սահմաններում Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Օշականի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Գևորգ Մ-ի վարած «Nissan Tiida» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 29-ամյա Սոֆիկ Ա.-ի վարած «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Nissan Tiida»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել […] ...

Չինաստանը և ԱՄՆ-ը չեն բանակցում մաքսատուրքերի շուրջ․ Չինաստանի ԱԳՆ

17:30 25.04.2025

Չինաստանը և ԱՄՆ-ը չեն բանակցում մաքսատուրքերի շուրջ․ Չինաստանի ԱԳՆ

Չինաստանն ու ԱՄՆ-ն չեն բանակցում չինական ապրանքների վրա ամերիկյան կողմի սահմանած մաքսատուրքերի շուրջ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը։ «Չինական և ամերիկյան կողմերը մաքսատուրքերի հետ կապված հարցերի շուրջ խորհրդակցություններ կամ բանակցություններ չեն վարում: Միացյալ Նահանգները չպետք է մոլորեցնի հանրությանը», – ասել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ […] ...

Ո՞ր դեպքում «Ռեալը» կգնի Հոլանդին

17:20 25.04.2025

Ո՞ր դեպքում «Ռեալը» կգնի Հոլանդին

Մադրիդի «Ռեալն» այն ակումբներից մեկն էր, որն 2022 թվականին հետաքրքրություն էր դրսևորել Էրլինգ Հոլանդի նկատմամբ: Սակայն նա Դորտմունդի «Բորուսիան» փոխարինեց «Մանչեսթեր Սիթիով»։ Մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը շարունակում է մնալ նորվեգացի հարձակվողի տաղանդի մեծ երկրպագու։ Ինչպես հայտնում է The Athletic-ը՝ Հոլանդը կրկին կարող է դառնալ Պերեսի թիվ մեկ թիրախը։ Դա տեղի կունենա, եթե «Ռեալից» հեռանա […] ...

BACK_TO_TOP