14:29 24.04.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերն այն մասին, որ Ղրիմի սեփականության իրավունքն այժմ նույնիսկ քննարկման առարկա չէ, լիովին համապատասխանում են այս հարցում Ռուսաստանի դիրքորոշմանը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Սա լիովին համահունչ է մեր ըմբռնմանը և այն, ինչ մենք երկար ժամանակ ասում ենք», – ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը՝ ի պատասխան համապատասխան հարցին։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ The Wall Street Journal-ի առաջին էջում Վլադիմիր Զելենսկու խոսքերն այն մասին, թե Ուկրաինան չի ճանաչում Ղրիմը որպես ռուսական, վնասակար են բանակցությունների համար, քանի որ «Ուկրաինան կորցրել է Ղրիմը տարիներ առաջ» և «դա նույնիսկ քննարկման առարկա չէ»։
16:38 24.04.2025
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի ԷստոնիաՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա:«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացել է Էստոնիայի կառավարության պաշտոնական կայքից: Փաշինյանն Էստոնիայում կլինի ապրիլի 27-28-ը: Այցի ընթացքում ՀՀ վարչապետը հանդիպում կունենա Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալի, Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի, Էստոնիայի խորհրդարանի՝ Ռիիգիկոգուի նախագահ Լաուրի Հուսարի և արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հետ: Ըստ հաղորդագրության՝ հանդիպում է նախատեսված նաև […] ...
16:30 24.04.2025
Երևանում «Mercedes»-ը բախվել է կայանված «Kia»-ին. կա տուժածԱյսօր՝ ապրիլի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:50-ի սահմաններում Տիգրան Պետրոսյան 25/5 հասցեի դիմաց Երևանի բնակիչ 24-ամյա Լևոն Ասատրյանը իր վարած «Mercedes»-ով բախվել է 40-ամյա Կարեն Մ.-ի «Kia» մակնիշի ավտոմեքենային, որը եղել է կայանված: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Kia»-ի վարորդը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Տեղում պարզվել է, որ «Mercedes»-ի վարորդը […] ...
16:24 24.04.2025
Ականատեսների աչքերով. Հայոց ցեղասպանության սարսափները` վավերագրված ցուցադրությունում«Փաստագրելով հանցագործությունը․ Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները»։ Այս խորագրով ժամանակավոր ցուցադրությունը նվիրված է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին և բացվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
16:16 24.04.2025
Նիդերլանդների կրթության, մշակույթի և գիտության նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ Նիդերլանդների Թագավորության կրթության, մշակույթի և գիտության նախարար Էպպո Բրուինսն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ։ Երկու երկրների նախարարները դիտել են «Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որը բացվել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ։ Ցուցահանդեսում ներկայացված են շուրջ յոթ տասնյակ ականատես-վավերագրողների հուշագրություններ, […] ...
16:08 24.04.2025
Ցեղասպանությունը վերապրած մարսելահայերի անձնական պատմությունները՝ առաջին անգամ ՀայաստանումՑեղասպանությունը վերապրած մարսելահայերի անձնական իրերը, փաստաթղթերն ու լուսանկարները առաջին անգամ Հայաստանում են և ներկայացված են Պատմության թանգարանում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
16:00 24.04.2025
Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև մշակույթի ոլորտում համագործակցության խորացմանն առնչվող հարցերԱպրիլի 23-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Գիորգի Գաբունիայի հետ։ Զրուցակիցները քննարկեցին ՀՀ և Վրաստանի միջև մշակույթի ոլորտում համագործակցության խորացմանն առնչվող հարցեր։ ...