15:33 24.04.2025
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են այցելել և զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցել նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և դիվանագետներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
17:14 24.04.2025
Նանտում դեռահասը դանակով հարձակվել է ավագ դպրոցի աշակերտների վրա. կա զոհՖրանսիայի Նանտ քաղաքում դեռահասը դանակով հարձակում է իրականացրել, ինչի հետևանքով վիրավորվել է առնվազն չորս աշակերտ, իսկ մեկ աշակերտ մահացել է, հաղորդում է BFMTV-ն՝ հղում անելով աղբյուրներին։ «Ավագ դպրոցի աշակերտը դանակահարել է առնվազն չորս աշակերտի, տուժածներից մեկը մահացել է»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։ Ողբերգությունը տեղի է ունեցել Նանտ քաղաքի դպրոցներից մեկում։ Պարզվել է, որ հանցագործը […] ...
17:04 24.04.2025
Հույներին և հայերին ժամանակի ընթացքում ընդհանուր փորձառություններ են միավորում. Հունաստանի վարչապետն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի կապակցությամբՀունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-ամյա տարելիցի կապակցությամբ: «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում 110 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակին՝ լինելով զգոն բռնության և անհանդուրժողականության բոլոր տեսակների դեմ։ Հույներին և հայերին ժամանակի ընթացքում ընդհանուր փորձառություններ են միավորում։ Այստեղ, ի վերջո, ապաստան գտան հալածանքների բազմաթիվ […] ...
16:54 24.04.2025
Ովքե՞ր են պատմության ամենաբարձր վարձատրվող մարզիկներըSportico պարբերականը ներկայացրել է պատմության ամենաբարձր վարձատրվող մարզիկներին։ Ցանկը գլխավորել է լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը։ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի 6-ակի չեմպիոնը կարիերայի ընթացքում վաստակել է 4,1 միլիարդ դոլար։ Երկրորդն աշխարհահռչակ գոլֆիստ Թայգեր Վուդսն է (2,7 միլիարդ), երրորդը «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն է։ Պորտուգալացի ֆուտբոլիստը վաստակել է 2,2 միլիարդ դոլար։ Լավագույն տասնյակում են նաև Լեբրոն […] ...
16:46 24.04.2025
Հայաստանում ԵՄ առաքելությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինԵվրամիության դիտորդական առաքելությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Այսօր՝ ապրիլի 24-ին, հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս օրը հիշեցում է, որ մենք պետք է մեր ուժերի սահմաններում ամեն ինչ անենք, որպեսզի կանխենք նման վայրագությունների կրկնությունը»,-ասվում է Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության X-ի էջում: Today, on April 24, we pay our […] ...
16:38 24.04.2025
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի ԷստոնիաՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա:«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացել է Էստոնիայի կառավարության պաշտոնական կայքից: Փաշինյանն Էստոնիայում կլինի ապրիլի 27-28-ը: Այցի ընթացքում ՀՀ վարչապետը հանդիպում կունենա Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալի, Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի, Էստոնիայի խորհրդարանի՝ Ռիիգիկոգուի նախագահ Լաուրի Հուսարի և արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հետ: Ըստ հաղորդագրության՝ հանդիպում է նախատեսված նաև […] ...
16:30 24.04.2025
Երևանում «Mercedes»-ը բախվել է կայանված «Kia»-ին. կա տուժածԱյսօր՝ ապրիլի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:50-ի սահմաններում Տիգրան Պետրոսյան 25/5 հասցեի դիմաց Երևանի բնակիչ 24-ամյա Լևոն Ասատրյանը իր վարած «Mercedes»-ով բախվել է 40-ամյա Կարեն Մ.-ի «Kia» մակնիշի ավտոմեքենային, որը եղել է կայանված: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Kia»-ի վարորդը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Տեղում պարզվել է, որ «Mercedes»-ի վարորդը […] ...