18:10 24.04.2025
Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում «Միլանը» 3-0 հաշվով հաղթել է «Ինտերին»:
Ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հենրիխ Մխիթարյանը։
«Միլանը» 2018 թվականից ի վեր առաջին անգամ է դուրս եկել Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ կմրցի «Բոլոնիա» – «Էմպոլի» զույգի հաղթողի հետ։
21:14 24.04.2025
Ֆրանսիական Լիգա 1-ը փոփոխություն է կատարել ի շահ Աշխարհի ակումբային առաջնությանՖրանսիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի (LFP) տնօրենների խորհուրդը հաստատել է լրացուցիչ ամառային տրանսֆերային պատուհանի անցկացումը 2025 թվականին։ Այս որոշումը կայացվել է, որպեսզի 2025 թվականի հունիսի 14-ից հուլիսի 13-ը ԱՄՆ-ում կայանալիք Աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցող թիմերը կարողանան գրանցել նոր ֆուտբոլիստներ։ Լրացուցիչ տրանսֆերային պատուհանը բաց կլինի հունիսի 1-ից 10-ը։ Հիշեցնենք, որ Ֆրանսիայից առաջնությանը կմասնակցի ՊՍԺ-ն։ 2025 թվականի Աշխարհի […] ...
20:58 24.04.2025
ԵԽԽՎ նախագահի գլխավորած պատվիրակությունը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի գլխավորած պատվիրակությունը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ–ում հայկական պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը: «Այսօր՝ ապրիլի 24-ին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի գլխավորած պատվիրակության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Եվրոպայի խորհրդում մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանի […] ...
20:46 24.04.2025
Շատ դեպքերում անում ենք բաներ, որ Թուրքիան նույնիսկ չի պահանջում մեզանից․ զրույց ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանի հետ«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է պատմաբան, ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանին։ Ինչպե՞ս հարաբերվել Թուրքիայի հետ, հաշվի առնելով մեր երկրի բարդ ու տկար վիճակը, մյուս կողմից Թուրքիայի հեգեմոն դերն ու աճող ազդեցությունը տարածաշրջանում։ Հիմնականում այս թեմայի շուրջ է ընթացել զրույցը պատմաբան Սուրեն Մանուկյանի հետ։ «Ես հասկանում եմ Թուրքիայից եկող վտանգները, հասկանում եմ, որ շատ վտանգավոր է դառնում նույն հռետորաբանությամբ […] ...
20:34 24.04.2025
«Ռեալում» քաոս է․ Պետին Ալեքսանդր-Առնոլդին խորհուրդ է տվել մնալ «Լիվերպուլում»Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Էմանուել Պետին խորհուրդ է տվել «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին մնալ անգլիական ակումբում: «Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը խորհրդանիշ է «Լիվերպուլում»: Նա կարող է մնալ ակումբում, ինչպես Մոհամեդ Սալահն ու Վիրջիլ վան Դեյքը: Իմ խորհուրդն է Տրենտին մնալ «Լիվերպուլում»: Նրանց հետ նա կարող է ամեն տարի պայքարել՝ Անգլիայի Պրեմիեր լիգան ու Չեմպիոնների լիգան հաղթելու համար: […] ...
20:13 24.04.2025
Հայոց ցեղասպանության ոգեկոչումը հանձնառություն է, որ հայ ժողովուրդը կարողանա ապրել խաղաղության մեջ. ԼուազոԵվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ: «Հայ ժողովրդի ցեղասպանության ոգեկոչումը միաժամանակ հարգանքի տուրք է զոհերի հիշատակին, ձգտում, որ նրանց նահատակությունը չմոռացվի և հանձնառություն, որ հայ ժողովուրդը կարողանա ապրել խաղաղության և անվտանգության մեջ»,- գրել է նա: Commémorer le génocide commis contre le peuple arménien, c’est à […] ...