Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է ուղեկցվի արդարադատության վերականգնման արդյունավետ մեխանիզմներով. Ջոն Ինյարիտու – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 04 2025
  • $
    389.56
  • RUBLE
    4.71
  • 444.14
WEATHER
+20.09 oC

Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է ուղեկցվի արդարադատության վերականգնման արդյունավետ մեխանիզմներով. Ջոն Ինյարիտու

12:45 24.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուի համոզմամբ՝ Հայոց ցեղասպանության միայն ճանաչումը բավարար չէ, այդ ճանաչումը պետք է ուղեկցվի կանխարգելման, հաշվետվողականության և վերականգնողական արդարադատության արդյունավետ մեխանիզմներով, որպեսզի «այլևս երբեք» բառերն իրական իմաստ ստանան։

Իսպանացի պատգամավորը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում գնահատելով միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացը՝ նկատեց, որ վերջին տասնամյակների ընթացքում աշխարհն ականատես է եղել բազմաթիվ պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում գրանցված առաջընթացին։

«Դա դանդաղ գործընթաց էր, բայց վճռական, կարևոր քայլ դեպի պատմական ճշմարտություն՝ շատ երկար լռությունից հետո: Չմոռանանք, որ հենց այս վայրագությանն ի պատասխան էր, որ «ցեղասպանություն» տերմինը ստեղծեց Ռաֆայել Լեմկինը՝ անուն տալով այդ վայրագությանը: Մարդկությունն  այսկերպ իրավական դաշտում հետագա վայրագությունները կանխելու հնարավորություն ունեցավ: Այնուամենայնիվ, երկու հարց շարունակում է մնալ խորապես մտահոգիչ. ավելի քան մեկ դար անց, մարդկության դեմ հանցագործությունները, բռնի տեղահանումները և էթնիկ զտումները շարունակվում են աշխարհի տարբեր մասերում, որոնք հաճախ կատարվում են միջազգային հանրության աչքի առաջ, որը շատ հաճախ պասիվ է մնում»,-նշեց Ինյարիտուն:

Պատգամավորի համար մտահոգիչ է նաև 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի գործողությունների հետևանքով էթնիկ զտման ենթարկված և իրենց հայրենիքից վտարված հայ բնակչության թեման: Նա ընդգծեց, որ հայ ժողովուրդն իր պատմական հայրենիքում շարունակում է մնալ հալածանքի և տեղահանման թիրախ։

«Դրա ողբերգական դրսևորումն արցախցի հայերի վերջին բռնի հեռացումն է: Այս իրողությունները ցույց են տալիս, որ միայն ճանաչումը բավարար չէ. այն պետք է ուղեկցվի կանխարգելման, հաշվետվողականության և վերականգնողական արդարադատության արդյունավետ մեխանիզմներով, եթե ցանկանում ենք իրական իմաստ տալ «այլևս երբեք» բառերին»,-շեշտեց Ջոն Ինյարիտուն:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 24.04.2025

SHANTNEWS

Չինաստանը թիվ մեկ մարտահրավերն է ԱՄՆ-ի համար բոլոր ոլորտներում․ Ռուբիո

14:57 24.04.2025

Չինաստանը թիվ մեկ մարտահրավերն է ԱՄՆ-ի համար բոլոր ոլորտներում․ Ռուբիո

Միացյալ Նահանգները վերջին տարիներին Չինաստանի բանակի հզորացումը համարում է պատմության մեջ խաղաղ ժամանակներում ամենամեծ ռազմական կուտակումը։ Այս մասին The Free Press-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Ահա թե ինչու է դա վտանգավոր, քանի որ Չինաստանն իրականացնում է ոչ պատերազմական ժամանակաշրջանում ամենաարագ, ամենազանգվածային ռազմական կուտակումները: Ոչ թե ժամանակակից, այլ աշխարհի պատմության մեջ: Իսկ Միացյալ […] ...

«Ռեալը» 8 միլիոն եվրո կվճարի «Բայերին», եթե որոշի գլխավոր մարզիչ նշանակել Ալոնսոյին

14:50 24.04.2025

«Ռեալը» 8 միլիոն եվրո կվճարի «Բայերին», եթե որոշի գլխավոր մարզիչ նշանակել Ալոնսոյին

Մադրիդի «Ռեալը» 8 միլիոն եվրո կվճարի Լևերկուզենի «Բայերին», եթե որոշի նոր գլխավոր մարզիչ նշանակել Խաբի Ալոնսոյին։ Այս մասին հայտնում է El Partidazo de COPE-ը: Ավելի վաղ նշվում էր, որ գերմանական ակումբն ակնկալում է ստանալ 15-20 միլիոն եվրո: «Ռեալը» դեռ հստակ որոշում չի կայացրել Կառլո Անչելոտիի վերաբերյալ: ...

Այս ոճրագործությունը դատապարտելը ողջ մարդկության, պետությունների բարոյական պարտականությունն է․ Լեհաստանի խորհրդարան

14:43 24.04.2025

Այս ոճրագործությունը դատապարտելը ողջ մարդկության, պետությունների բարոյական պարտականությունն է․ Լեհաստանի խորհրդարան

Լեհաստանի Հանրապետության Սեյմը հարգանքի տուրք է մատուցում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Թուրքիայում հայ բնակչության նկատմամբ կատարված ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այս մասին հայտնում է Հայաստանում Լեհաստանի դեսպանությունը։ «Այդ ոճրագործության զոհերի հիշատակը հարգելն ու հանցագործությունը դատապարտելը ողջ մարդկության, պետությունների ու բարի կամքի տեր մարդկանց բարոյական պարտականությունն է»,-նշված է հաղորդագրության մեջ։ ...

ՆԳՆ և ենթակա ծառայությունների ղեկավար կազմը հարգանքի տուրք է մատուցել Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին

14:30 24.04.2025

ՆԳՆ և ենթակա ծառայությունների ղեկավար կազմը հարգանքի տուրք է մատուցել Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելել է ՆԳ նախարարության ու ենթակա ծառայությունների ղեկավար կազմը՝ ՆԳ նախարարի տեղակալներ Արմեն Մկրտչյանի և Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ։ Նրանք ծաղկեպսակ են դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: ...

Ղրիմի մասին Թրամփի խոսքերը լիովին համապատասխանում են Ռուսաստանի դիրքորոշմանը․ Պեսկով

14:29 24.04.2025

Ղրիմի մասին Թրամփի խոսքերը լիովին համապատասխանում են Ռուսաստանի դիրքորոշմանը․ Պեսկով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերն այն մասին, որ Ղրիմի սեփականության իրավունքն այժմ նույնիսկ քննարկման առարկա չէ, լիովին համապատասխանում են այս հարցում Ռուսաստանի դիրքորոշմանը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Սա լիովին համահունչ է մեր ըմբռնմանը և այն, ինչ մենք երկար ժամանակ ասում ենք», – ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը՝ ի պատասխան […] ...

BACK_TO_TOP