«Ռեալը» արտագնա հաղթանակից հետո հետ է մնում «Բարսելոնայից» 4 միավորով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 04 2025
  • $
    389.56
  • RUBLE
    4.71
  • 444.14
WEATHER
+21.09 oC

«Ռեալը» արտագնա հաղթանակից հետո հետ է մնում «Բարսելոնայից» 4 միավորով

14:14 24.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Լա լիգայի 33-րդ տուրի շրջանակներում Մադրիդի «Ռեալը» մրցակցի հարկի տակ հանդիպել է «Խետաֆեի» հետ և հաղթել նվազագույն 1-0 հաշվով։ Այս հաղթանակից հետո մադրիդյան ակումբը երկրորդ տեղը պահպանել է և զիջում է առաջատար «Բարսելոնային» 4 միավոր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ովքե՞ր են պատմության ամենաբարձր վարձատրվող մարզիկները

16:54 24.04.2025

Ովքե՞ր են պատմության ամենաբարձր վարձատրվող մարզիկները

Sportico պարբերականը ներկայացրել է պատմության ամենաբարձր վարձատրվող մարզիկներին։ Ցանկը գլխավորել է լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը։ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի 6-ակի չեմպիոնը կարիերայի ընթացքում վաստակել է 4,1 միլիարդ դոլար։ Երկրորդն աշխարհահռչակ գոլֆիստ Թայգեր Վուդսն է (2,7 միլիարդ), երրորդը «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն է։ Պորտուգալացի ֆուտբոլիստը վաստակել է 2,2 միլիարդ դոլար։ Լավագույն տասնյակում են նաև Լեբրոն […] ...

Հայաստանում ԵՄ առաքելությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

16:46 24.04.2025

Հայաստանում ԵՄ առաքելությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Եվրամիության դիտորդական առաքելությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Այսօր՝ ապրիլի 24-ին, հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս օրը հիշեցում է, որ մենք պետք է մեր ուժերի սահմաններում ամեն ինչ անենք, որպեսզի կանխենք նման վայրագությունների կրկնությունը»,-ասվում  է Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության X-ի էջում: Today, on April 24, we pay our […] ...

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա

16:38 24.04.2025

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա:«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացել է Էստոնիայի կառավարության պաշտոնական կայքից: Փաշինյանն Էստոնիայում կլինի ապրիլի 27-28-ը: Այցի ընթացքում ՀՀ վարչապետը հանդիպում կունենա Էստոնիայի վարչապետ  Քրիստեն Միխալի, Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի, Էստոնիայի խորհրդարանի՝ Ռիիգիկոգուի նախագահ Լաուրի Հուսարի և արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հետ: Ըստ հաղորդագրության՝ հանդիպում է նախատեսված նաև […] ...

Երևանում «Mercedes»-ը բախվել է կայանված «Kia»-ին. կա տուժած

16:30 24.04.2025

Երևանում «Mercedes»-ը բախվել է կայանված «Kia»-ին. կա տուժած

Այսօր՝ ապրիլի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:50-ի սահմաններում Տիգրան Պետրոսյան 25/5 հասցեի դիմաց Երևանի բնակիչ 24-ամյա Լևոն Ասատրյանը իր վարած «Mercedes»-ով բախվել է 40-ամյա Կարեն Մ.-ի «Kia» մակնիշի ավտոմեքենային, որը եղել է կայանված: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Kia»-ի վարորդը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Տեղում պարզվել է, որ «Mercedes»-ի վարորդը […] ...

Ականատեսների աչքերով. Հայոց ցեղասպանության սարսափները` վավերագրված ցուցադրությունում

16:24 24.04.2025

Ականատեսների աչքերով. Հայոց ցեղասպանության սարսափները` վավերագրված ցուցադրությունում

«Փաստագրելով հանցագործությունը․ Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները»։ Այս խորագրով ժամանակավոր ցուցադրությունը նվիրված է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին և բացվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Մանրամասները՝ ռեպորտաժում:   ...

Նիդերլանդների կրթության, մշակույթի և գիտության նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

16:16 24.04.2025

Նիդերլանդների կրթության, մշակույթի և գիտության նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ Նիդերլանդների Թագավորության կրթության, մշակույթի և գիտության նախարար Էպպո Բրուինսն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ։ Երկու երկրների նախարարները դիտել են «Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որը բացվել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ։ Ցուցահանդեսում ներկայացված են շուրջ յոթ տասնյակ ականատես-վավերագրողների հուշագրություններ, […] ...

BACK_TO_TOP