14:23 24.04.2025
Արդյո՞ք մեր բարդ աշխարհաքաղաքական վիճակը, մեր անվտանգային խնդիրներն ու մարտահրավերները պարտադրում են մեզ փոխել ռազմավարությունն ու դիրքորոշումը՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։ Պե՞տք է դառնալ ավելի հանդուրժող ու ավելի քիչ պահանջատեր: Թեմայի շուրջ «Հեռանկարը» զրուցել է «Պաշտպան Հայրենյաց» հիմնադրամի նախագահ, պատմաբան Գագիկ Սաֆարյանի հետ:
Տարուց ավելի է՝ կա իրական Հայաստան և պատմական Հայաստան խոսույթը, որի հեղինակների կարծիքով այս երկու Հայաստանները հակասության մեջ են, պատմական Հայաստանը խանգարում է իրական Հայաստանի զարգացմանը։ Ցեղասպանությունը պատմական Հայաստանի մաս է։ Ինչպե՞ս է տեղավորվում ցեղասպանությունը այդ հակասությունների արանքում։ Ինչպե՞ս է փոխվել մեր քաղաքականությունը ցեղասպանության ճանաչման հարցում, և որքանո՞վ է դա ճիշտ քաղաքականություն։ Արդյո՞ք մենք դասեր քաղել ենք պատմությունից։ Այս հարցերի շուրջ է ընթացել զրույցը։
«Այսօր էլ մենք չենք կարողանում դասեր առնել պատմությունից։ Բոլորիս հայտնի է, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը և արտերկրում գործող Հայ դատի գրասենյակները իվիճակի չեն ՄԱԿ–ից, Անվտանգության խորհրդից և գերտերություններից պահանջել, որ Թուրքիան առերեսվի պատմության հետ»,- ասել է պատմաբանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․
16:54 24.04.2025
Ովքե՞ր են պատմության ամենաբարձր վարձատրվող մարզիկները16:38 24.04.2025
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի ԷստոնիաՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա:«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացել է Էստոնիայի կառավարության պաշտոնական կայքից: Փաշինյանն Էստոնիայում կլինի ապրիլի 27-28-ը: Այցի ընթացքում ՀՀ վարչապետը հանդիպում կունենա Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալի, Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի, Էստոնիայի խորհրդարանի՝ Ռիիգիկոգուի նախագահ Լաուրի Հուսարի և արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հետ: Ըստ հաղորդագրության՝ հանդիպում է նախատեսված նաև […] ...
16:30 24.04.2025
Երևանում «Mercedes»-ը բախվել է կայանված «Kia»-ին. կա տուժածԱյսօր՝ ապրիլի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:50-ի սահմաններում Տիգրան Պետրոսյան 25/5 հասցեի դիմաց Երևանի բնակիչ 24-ամյա Լևոն Ասատրյանը իր վարած «Mercedes»-ով բախվել է 40-ամյա Կարեն Մ.-ի «Kia» մակնիշի ավտոմեքենային, որը եղել է կայանված: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Kia»-ի վարորդը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Տեղում պարզվել է, որ «Mercedes»-ի վարորդը […] ...
16:24 24.04.2025
Ականատեսների աչքերով. Հայոց ցեղասպանության սարսափները` վավերագրված ցուցադրությունում«Փաստագրելով հանցագործությունը․ Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները»։ Այս խորագրով ժամանակավոր ցուցադրությունը նվիրված է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին և բացվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
16:16 24.04.2025
Նիդերլանդների կրթության, մշակույթի և գիտության նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ Նիդերլանդների Թագավորության կրթության, մշակույթի և գիտության նախարար Էպպո Բրուինսն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ։ Երկու երկրների նախարարները դիտել են «Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որը բացվել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ։ Ցուցահանդեսում ներկայացված են շուրջ յոթ տասնյակ ականատես-վավերագրողների հուշագրություններ, […] ...
16:08 24.04.2025
Ցեղասպանությունը վերապրած մարսելահայերի անձնական պատմությունները՝ առաջին անգամ ՀայաստանումՑեղասպանությունը վերապրած մարսելահայերի անձնական իրերը, փաստաթղթերն ու լուսանկարները առաջին անգամ Հայաստանում են և ներկայացված են Պատմության թանգարանում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
16:00 24.04.2025
Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև մշակույթի ոլորտում համագործակցության խորացմանն առնչվող հարցերԱպրիլի 23-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Գիորգի Գաբունիայի հետ։ Զրուցակիցները քննարկեցին ՀՀ և Վրաստանի միջև մշակույթի ոլորտում համագործակցության խորացմանն առնչվող հարցեր։ ...