Անցյալի դառնությունները մտքում՝ պետք է խորհենք ապագայի մասին․ Ավինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 04 2025
  • $
    389.56
  • RUBLE
    4.71
  • 444.14
WEATHER
+19.09 oC

Անցյալի դառնությունները մտքում՝ պետք է խորհենք ապագայի մասին․ Ավինյան

11:02 24.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ու նշել, որ անցյալի դառնությունները մտքում՝ պետք է խորհել ապագայի մասին։
«Այսօր ոգեկոչում ենք մեր 1.5 միլիոն զոհերի հիշատակը։ 110 տարի առաջ Երևանը դարձավ փրկության օջախ՝ ընդունելով Հայոց ցեղասպանությունից մազապուրծ փախստականներին և կազմակերպելով օգնություն նրանց համար։
Չնայած ցեղասպանության ծանր հարվածին՝ հայ ժողովուրդը կամք ու կարողություն ունեցավ հիմնելու իր անկախ պետությունը։ Պետություն, որն ունենալու պատմական բարեբախտություն ունենք այսօր, և մեր ամենօրյա ջանքով, կամքով ու չարչարանքով պետք է ամրացնենք և ուժեղացնենք այն՝ դիմակայելով բոլոր մարտահրավերներին։ Անցյալի դառնությունները մտքում՝ պետք է խորհենք ապագայի մասին։ Ցանկացած պետություն կենսունակ է խաղաղության ու փոխըմբռնման միջավայրում, որոնք, անշուշտ, չեն ջնջի վիշտը, բայց կկանխեն նոր ողբերգությունները՝ ի հիշատակ նահատակաց ու հանուն ապրողների երջանիկ ապագայի»,-գրել է Ավինյանը։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այս ոճրագործությունը դատապարտելը ողջ մարդկության, պետությունների բարոյական պարտականությունն է․ Լեհաստանի խորհրդարան

14:43 24.04.2025

Այս ոճրագործությունը դատապարտելը ողջ մարդկության, պետությունների բարոյական պարտականությունն է․ Լեհաստանի խորհրդարան

Լեհաստանի Հանրապետության Սեյմը հարգանքի տուրք է մատուցում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Թուրքիայում հայ բնակչության նկատմամբ կատարված ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այս մասին հայտնում է Հայաստանում Լեհաստանի դեսպանությունը։ «Այդ ոճրագործության զոհերի հիշատակը հարգելն ու հանցագործությունը դատապարտելը ողջ մարդկության, պետությունների ու բարի կամքի տեր մարդկանց բարոյական պարտականությունն է»,-նշված է հաղորդագրության մեջ։ ...

ՆԳՆ և ենթակա ծառայությունների ղեկավար կազմը հարգանքի տուրք է մատուցել Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին

14:30 24.04.2025

ՆԳՆ և ենթակա ծառայությունների ղեկավար կազմը հարգանքի տուրք է մատուցել Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելել է ՆԳ նախարարության ու ենթակա ծառայությունների ղեկավար կազմը՝ ՆԳ նախարարի տեղակալներ Արմեն Մկրտչյանի և Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ։ Նրանք ծաղկեպսակ են դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: ...

Ղրիմի մասին Թրամփի խոսքերը լիովին համապատասխանում են Ռուսաստանի դիրքորոշմանը․ Պեսկով

14:29 24.04.2025

Ղրիմի մասին Թրամփի խոսքերը լիովին համապատասխանում են Ռուսաստանի դիրքորոշմանը․ Պեսկով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերն այն մասին, որ Ղրիմի սեփականության իրավունքն այժմ նույնիսկ քննարկման առարկա չէ, լիովին համապատասխանում են այս հարցում Ռուսաստանի դիրքորոշմանը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Սա լիովին համահունչ է մեր ըմբռնմանը և այն, ինչ մենք երկար ժամանակ ասում ենք», – ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը՝ ի պատասխան […] ...

Այսօր էլ մենք չենք կարողանում դասեր առնել պատմությունից․ զրույց պատմաբան Գագիկ Սաֆարյանի հետ

14:23 24.04.2025

Այսօր էլ մենք չենք կարողանում դասեր առնել պատմությունից․ զրույց պատմաբան Գագիկ Սաֆարյանի հետ

Արդյո՞ք մեր բարդ աշխարհաքաղաքական վիճակը, մեր անվտանգային խնդիրներն ու մարտահրավերները պարտադրում են մեզ փոխել ռազմավարությունն ու դիրքորոշումը՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։ Պե՞տք է դառնալ ավելի հանդուրժող ու ավելի քիչ պահանջատեր: Թեմայի շուրջ «Հեռանկարը» զրուցել է «Պաշտպան Հայրենյաց» հիմնադրամի նախագահ, պատմաբան Գագիկ Սաֆարյանի հետ: Տարուց ավելի է՝ կա իրական Հայաստան և պատմական Հայաստան խոսույթը, […] ...

«Ռեալը» արտագնա հաղթանակից հետո հետ է մնում «Բարսելոնայից» 4 միավորով

14:14 24.04.2025

«Ռեալը» արտագնա հաղթանակից հետո հետ է մնում «Բարսելոնայից» 4 միավորով

Լա լիգայի 33-րդ տուրի շրջանակներում Մադրիդի «Ռեալը» մրցակցի հարկի տակ հանդիպել է «Խետաֆեի» հետ և հաղթել նվազագույն 1-0 հաշվով։ Այս հաղթանակից հետո մադրիդյան ակումբը երկրորդ տեղը պահպանել է և զիջում է առաջատար «Բարսելոնային» 4 միավոր: ...

Թուրքիան պաշտոնապես շարունակում է համառորեն մերժել պատմական ճշմարտությունը․ Հունաստանի խորհրդարանի նախագահ

14:03 24.04.2025

Թուրքիան պաշտոնապես շարունակում է համառորեն մերժել պատմական ճշմարտությունը․ Հունաստանի խորհրդարանի նախագահ

Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասև էջերից մեկն է։ Այս մասին հայտարարել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Նիկիտաս Կակլամանիսը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ։ «Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասև էջերից մեկն է, որը խլեց 1.5 միլիոն հայերի կյանք և դարձավ միլիոնավորների տարագրության ու տառապանքի սկիզբ։ Եվ այնուամենայնիվ, 110 տարի անց այս սարսափելի պատմական դեպքերից հետո Թուրքիան պաշտոնապես […] ...

BACK_TO_TOP