«Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հիասթափված է: Նրա համբերությունը սպառվում է: Նա ցանկանում է խաղաղություն տեսնել։ Բայց, ցավոք, նախագահ Զելենսկին կարծես սխալ ուղղությամբ է շարժվում։ Նախագահի [Թրամփի] ազգային անվտանգության թիմը, նրա խորհրդականները շատ ժամանակ, էներգիա և ջանք են ծախսել՝ փորձելով վերջ տալ այս պատերազմին: Ամերիկացի հարկատուները միլիարդավոր դոլարներ են ներդրել այդ ջանքերում: Բավական է», – ասել է Լևիթը: