Մենք չենք մոռանում տեղի ունեցածը, բայց չենք էլ ցանկանում, որ հիշողությունը դառնա միայն ցավի ու սգի աղբյուր. Ալեն Սիմոնյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 04 2025
  • $
    389.56
  • RUBLE
    4.71
  • 444.14
WEATHER
+16.09 oC

Մենք չենք մոռանում տեղի ունեցածը, բայց չենք էլ ցանկանում, որ հիշողությունը դառնա միայն ցավի ու սգի աղբյուր. Ալեն Սիմոնյան

09:38 24.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ապրիլի 24-ը մեր ազգային հիշողության ծանր ու տխուր օրերից է: Այս օրը մենք ոգեկոչում ենք մեկուկես միլիոն անմեղ հայերի հիշատակը, որոնք պարզապես հայ լինելու համար դարձան ցեղասպանության զոհ:

Հայոց ցեղասպանությունը պատմության խոր վերք է, որն այսօր էլ հնչում է արդարության ձայնով: Մեր հանձնառությունն է կերտել համախմբված, ուժեղ ու խաղաղ Հայաստան` հիմնված անցյալի դասերի վրա եւ միտված դեպի կայուն ապագան: Մենք չենք մոռանում տեղի ունեցածը, բայց չենք էլ ցանկանում, որ հիշողությունը դառնա միայն ցավի ու սգի աղբյուր. այն պետք է մեզ դարձնի առավել վճռական ու հեռատես մեր հետագա քայլերում:

Խոնարհվում ենք բոլոր նահատակների հիշատակի առջեւ եւ նորովի պարտավորվում պաշտպանել մեր պետականությունը, արժեւորել խաղաղությունը եւ արժանավայել ապագա ապահովել մեր սերունդների համար:

Հավերժ փառք անմեղ զոհերի հիշատակին»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն Փարիզի 15-րդ շրջանում

12:10 24.04.2025

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն Փարիզի 15-րդ շրջանում

Ապրիլի 23-ին Փարիզի 15-րդ շրջանի քաղաքապետարանի մերձակա Մոնմարշե հրապարակում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական միջոցառում: Արարողությանը ներկա էին և ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի ծաղկեպսակներ զետեղեցին Փարիզի 15-րդ շրջանի քաղաքապետ Ֆիլիպ Գուժոնը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար, հյուպատոս Լիանա Ղուկասյանը, քաղաքային խորհրդի անդամներ , ֆրանսահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ: Միջոցառման ավարտին հնչեցին […] ...

SHANTNEWS

12:00 24.04.2025

SHANTNEWS

Հայաստանն ընտրում է ԵՄ-ին անդամակցության օրենքը, բախվում է սպառնալիքների, իսկ Կալասն այցելում է Ադրբեջան․ Եվրախորհրդարանի պատգամավոր

11:57 24.04.2025

Հայաստանն ընտրում է ԵՄ-ին անդամակցության օրենքը, բախվում է սպառնալիքների, իսկ Կալասն այցելում է Ադրբեջան․ Եվրախորհրդարանի պատգամավոր

Եվրախորհրդարանի հույն պատգամավոր Ֆրագկոս Էմանուիլ Ֆրագկուլիսը քննադատել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին՝ ապրիլի 25-ին Ադրբեջան կատարելիք պաշտոնական այցի առնչությամբ։ Այս մասին նա գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։ «Հայաստանն ընտրում է ժողովրդավարությունը, ընդունում է Եվրոպական միության անդամակցության օրենքը, բախվում է սպառնալիքների, իսկ ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարն այցելում […] ...

Սամբոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի երեք ներկայացուցիչ բրոնզե մեդալ է նվաճել

11:45 24.04.2025

Սամբոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի երեք ներկայացուցիչ բրոնզե մեդալ է նվաճել

Կիպրոսի Լիմասոլ քաղաքում ընթացող սամբոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի երեք ներկայացուցիչ բրոնզե մեդալ է նվաճել։ Մարտական սամբոյում հանդես եկող Համլետ Սուքիասյանը (58 կգ), Մհեր Մերջանյանը (71 կգ) և Ավետիք Պողոսյանը (88 կգ) կանգնել են պատվո հարթակի երրորդ աստիճանին։ ...

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ․ ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

11:32 24.04.2025

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ․ ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։ Այս մասին նշված է ՀՀ-ում ՌԴ դեսպանության ֆեյսբուքյան հաղորդագրության մեջ։ Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը: ...

Քննարկվել են ՀՀ և Վրաստանի խորհրդարանների միջև փոխգործակցության ընդլանման և ապակենտրոնացված համագործակցությանն առնչվող հարցեր

11:21 24.04.2025

Քննարկվել են ՀՀ և Վրաստանի խորհրդարանների միջև փոխգործակցության ընդլանման և ապակենտրոնացված համագործակցությանն առնչվող հարցեր

Ապրիլի 23-ին ՀՀ դեսպան Ա․Սմբատյանը հանդիպեց Վրաստանի խորհրդարանի տարածաշրջանային քաղաքականության և ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ Իրակլի Քադագիշվիլիի հետ։ Զրուցակիցները քննարկեցին ՀՀ և Վրաստանի խորհրդարանների միջև փոխգործակցության ընդլանման և ապակենտրոնացված համագործակցությանն առնչվող հարցեր: ...

BACK_TO_TOP