Սադրիչ եւ հրահրող գործելակերպ. Փաշինյանը դատապարտում է Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշների այրումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 04 2025
  • $
    389.56
  • RUBLE
    4.71
  • 444.14
WEATHER
+15.09 oC

Սադրիչ եւ հրահրող գործելակերպ. Փաշինյանը դատապարտում է Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշների այրումը

09:27 24.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, փոխանցել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը ապրիլի 23-ին ՀՅԴ կազմակերպած ջահերով երթի ժամանակ Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշների այրման առնչությամբ։

– Տիկին Բաղդասարյան, ինչպես է վերաբերվում վարչապետ Փաշինյանը այն փաստին, որ ՀՅԴ կազմակերպած ջահերով երթի մասնակիցները հերթական անգամ այրեցին Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշները։

– Վարչապետ Փաշինյանը դատապարտում է այդ գործելակերպը, այն համարելով անպատասխանատու եւ անընդունելի։ Միջազգայնորեն ճանաչված պետության, առավելեւս հարեւան պետությունների դրոշների այրումը պետության ղեկավարի կողմից չի կարող այլ վերաբերմունքի արժանանալ։

Դա սադրիչ եւ հրահրող գործելակերպ է։ Միեւնույն ժամանակ վարչապետ Փաշինյանը դատապարտում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի բնակելի տան ուղղությամբ արձակված կրակոցները, Ադրբեջանի ԶՈւ կողմից հրադադարի ռեժիմի խախտումները եւ Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում քննության առնել այդ դեպքերը եւ հանդես գալ պարզաբանումներով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ժոզե Մոուրինյուն գրառում է կատարել Հռոմի Ֆրանցիսկոս պապի մասին

11:10 24.04.2025

Ժոզե Մոուրինյուն գրառում է կատարել Հռոմի Ֆրանցիսկոս պապի մասին

Աշխարհի ամենահայտնի մարզիչներից մեկը՝ Ժոզե Մոուրինյուն գրառում է կատարել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մասին, որը մահացել էր ապրիլի 21-ին Վատիկանում: «Մեծագույն լինելու համար հարկավոր է հասկանալ, թե ինչպես լինել փոքր: Խոնարհությունը իրական մեծության հիմքն է: Հույսը դա լույս է մթության մեջ: Մեծագույն Պապ»,- Instagram-ում գրել է պորտուգալացի մարզիչը: ...

Անցյալի դառնությունները մտքում՝ պետք է խորհենք ապագայի մասին․ Ավինյան

11:02 24.04.2025

Անցյալի դառնությունները մտքում՝ պետք է խորհենք ապագայի մասին․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ու նշել, որ անցյալի դառնությունները մտքում՝ պետք է խորհել ապագայի մասին։ «Այսօր ոգեկոչում ենք մեր 1.5 միլիոն զոհերի հիշատակը։ 110 տարի առաջ Երևանը դարձավ փրկության օջախ՝ ընդունելով Հայոց ցեղասպանությունից մազապուրծ փախստականներին և կազմակերպելով օգնություն նրանց համար։ Չնայած ցեղասպանության ծանր հարվածին՝ հայ ժողովուրդը կամք ու կարողություն […] ...

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 24-ին

10:50 24.04.2025

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 24-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 388 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 438 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․63 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․74 դրամ։ ...

Սպիտակ համայնքի Նոր Խաչակապ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:42 24.04.2025

Սպիտակ համայնքի Նոր Խաչակապ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ապրիլի 25-ին Լոռու մարզի Սպիտակ համայնքի Նոր Խաչակապ բնակավայրում անցկացվելու են ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության պատսպարումը» թեմայով գործնական պարապմունքներ, որոնց ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

«Ռեալը» ստացել է World Sports Academy մրցանակը

10:31 24.04.2025

«Ռեալը» ստացել է World Sports Academy մրցանակը

Laureus մրցանակաբաշխությունում «Ռեալը» ստացել է World Sports Academy մրցանակը: Ակումբը ճանաչվել է 2024 թվականի լավագույն սպորտային թիմը: Մրցանակին հավակնում էին նաև «Բարսելոնայի» կանանց թիմը, Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը, ինչպես նաև NBA-ի չեմպիոն Բոսթոն Սելթիքսը, ԱՄՆ-ի բասկետբոլի հավաքականը և Ֆորմուլա 1-ի «Մաքլարեն» թիմը: 2024 թվականին «Ռեալը» դարձել է Իսպանիայի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի հաղթող և Աշխարհի ակումբային առաջնության […] ...

Սպիտակ տուն. Զելենսկին գնում է ոչ թե խաղաղության, այլ հակառակ ուղղությամբ

10:20 24.04.2025

Սպիտակ տուն. Զելենսկին գնում է ոչ թե խաղաղության, այլ հակառակ ուղղությամբ

ԱՄՆ վարչակազմը կարծում է, որ Վլադիմիր Զելենսկին ոչ թե դեպի խաղաղություն է գնում, այլ հակառակ ուղղությամբ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։ «Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հիասթափված է: Նրա համբերությունը սպառվում է: Նա ցանկանում է խաղաղություն տեսնել։ Բայց, ցավոք, նախագահ Զելենսկին կարծես սխալ ուղղությամբ է շարժվում։ Նախագահի [Թրամփի] ազգային […] ...

BACK_TO_TOP