09:19 24.04.2025
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ.
«Այսօր՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին, հարգանքի տուրք ենք մատուցում և ոգեկոչում ցեղասպանության հետևանքով նահատակված 1,5 միլիոն հայերի հիշատակը:
Օսմանյան կայսրության գոյության վերջին շրջանում հայ ժողովրդի մի զգալի հատված, որոնց թվում՝ երեխաներ, կանայք, տարեց մարդիկ, բնաջնջվեցին իրենց ազգային պատկանելության հիմքով, յուրացվեց նրանց նյութական սեփականությունը, ոչնչացվեց հազարամյակների տարեգրություն ունեցող պատմամշակութային հարուստ ժառանգության մի զգալի մասը:
Հայոց ցեղասպանության նման ոճրագործությունները կանխելու հրամայականի գիտակցումն էր նաև, որ հանգեցրեց Ցեղասպանության հանցագործությունն իրավաբանորեն սահմանելու անհրաժեշտությանը, որը դրսևորվեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» 1948 թվականի ՄԱԿ կոնվենցիայի ընդունմամբ: Այդուհանդերձ, Մեծ Եղեռնը ցավալիորեն ոչ միայն չմնաց 20-րդ դարի՝ մարդկության դեմ ուղղված վերջին ոճրագործությունն, այլև ատելության, ռասայական և էթնիկ անհանդուրժողականության հիմքով նոր զանգվածային հանցագործությունների շարունակում ենք ականատես լինել նաև 21-րդ դարում:
Հայաստանը շարունակում է ակտիվորեն ներգրավված լինել այն նախաձեռնություններում, որոնք միտված են նման հանցագործությունների միտումները վաղ շրջանում հայտնաբերելուն, դրանց արագ արձագանքելուն, կանխարգելելուն և այդ հանցագործությունները բացառելուն: 2015 թվականին Հայաստանի ջանքերով ՄԱԿ-ի միջազգային օրերի ցանկում դեկտեմբերի 9-ն ամրագրվել է որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր: Ի շարունակություն նախորդ տարիներին ընդունված բանաձևերի՝ 2024 թ. ապրիլին ևս ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվել է Հայաստանի ներկայացրած «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը: Այս բոլոր ջանքերն ուղղված են նրան, որ «այլևս երբեք»-ը կարգախոսից վերածվի իրականության:
Հայաստանի Հանրապետությունն այսօր հիշում է անցյալը և նայում ապագային՝ ձգտելով գալիք սերունդների համար կառուցել խտրականությունից և բռնությունից զերծ, հանդուրժողականության, հարգանքի, մարդու իրավունքների պաշտպանության և խաղաղության արժեքների վրա հիմնված միջավայր»:
11:32 24.04.2025
Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ․ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունՍգում ենք հայ ժողովրդի հետ միասին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։ Այս մասին նշված է ՀՀ-ում ՌԴ դեսպանության ֆեյսբուքյան հաղորդագրության մեջ։ Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը: ...
11:21 24.04.2025
Քննարկվել են ՀՀ և Վրաստանի խորհրդարանների միջև փոխգործակցության ընդլանման և ապակենտրոնացված համագործակցությանն առնչվող հարցերԱպրիլի 23-ին ՀՀ դեսպան Ա․Սմբատյանը հանդիպեց Վրաստանի խորհրդարանի տարածաշրջանային քաղաքականության և ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ Իրակլի Քադագիշվիլիի հետ։ Զրուցակիցները քննարկեցին ՀՀ և Վրաստանի խորհրդարանների միջև փոխգործակցության ընդլանման և ապակենտրոնացված համագործակցությանն առնչվող հարցեր: ...
11:10 24.04.2025
Ժոզե Մոուրինյուն գրառում է կատարել Հռոմի Ֆրանցիսկոս պապի մասինԱշխարհի ամենահայտնի մարզիչներից մեկը՝ Ժոզե Մոուրինյուն գրառում է կատարել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մասին, որը մահացել էր ապրիլի 21-ին Վատիկանում: «Մեծագույն լինելու համար հարկավոր է հասկանալ, թե ինչպես լինել փոքր: Խոնարհությունը իրական մեծության հիմքն է: Հույսը դա լույս է մթության մեջ: Մեծագույն Պապ»,- Instagram-ում գրել է պորտուգալացի մարզիչը: ...
11:02 24.04.2025
Անցյալի դառնությունները մտքում՝ պետք է խորհենք ապագայի մասին․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ու նշել, որ անցյալի դառնությունները մտքում՝ պետք է խորհել ապագայի մասին։ «Այսօր ոգեկոչում ենք մեր 1.5 միլիոն զոհերի հիշատակը։ 110 տարի առաջ Երևանը դարձավ փրկության օջախ՝ ընդունելով Հայոց ցեղասպանությունից մազապուրծ փախստականներին և կազմակերպելով օգնություն նրանց համար։ Չնայած ցեղասպանության ծանր հարվածին՝ հայ ժողովուրդը կամք ու կարողություն […] ...
10:50 24.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 24-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 388 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 438 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․63 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․74 դրամ։ ...
10:42 24.04.2025
Սպիտակ համայնքի Նոր Խաչակապ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակԱպրիլի 25-ին Լոռու մարզի Սպիտակ համայնքի Նոր Խաչակապ բնակավայրում անցկացվելու են ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության պատսպարումը» թեմայով գործնական պարապմունքներ, որոնց ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...