Սահմանազատված եւ սահմանագծված սահմաններով ՀՀ-ն է Մեծ Եղեռնի ողբերգությունը վերապրելու միջոցը․ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 04 2025
  • $
    389.56
  • RUBLE
    4.71
  • 444.14
WEATHER
+14.09 oC

Սահմանազատված եւ սահմանագծված սահմաններով ՀՀ-ն է Մեծ Եղեռնի ողբերգությունը վերապրելու միջոցը․ Փաշինյան

09:04 24.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,
Այսօր մենք ոգեկոչում ենք Մեծ Եղեռնի՝ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, ովքեր զոհ գնացին 1915 թվականից ահագնացած կոտորածներին եւ զանգվածային տեղահանություններին։
Օսմանյան Կայսրության գոյության վերջին շրջանում տեղի ունեցած այդ իրադարձությունները խորը հետք են թողել յուրաքանչյուր հայի հոգու եւ գիտակցության մեջ, Հայաստանի շատ քաղաքացիների համար ցեղասպանությունը ոչ միայն ազգային, այլեւ ընտանեկան, անձնական ողբերգություն է։
Այս ողբերգությունը վերապրելը վերջին ավելի քան մեկդարյա մեր ազգային օրակարգի առանցքային հարցերից է, անկախ նրանից, թե որքանով է ձեւակերպված եղել որպես այդպիսին։
Այս օրակարգի շուրջ Կառավարության եւ անձամբ իմ մտորումներն ու մտածումները հանգում են հետեւյալին․ զարգացած, ինքնիշխան, անվտանգ, այսինքն՝ սահմանազատված եւ սահմանագծված սահմաններով Հայաստանի Հանրապետությունն է Մեծ Եղեռնի ողբերգությունը վերապրելու միջոցը, մեր ժողովրդի բոլոր զոհողություններին եւ զոհերին մեր հավատարմության առհավատչյան։
Պետություն եւ պետական շահեր, Հայաստանի Հանրապետություն՝ միջազգայնորեն ճանաչված տարածքով, հարեւանների հետ կարգավորված հարաբերություններով, բաց սահմաններով, խաղաղություն, աշխատանք, բարեկեցություն, ազատ եւ պաշտպանված քաղաքացի․ ահա թե ինչը, ովքեր եւ ինչպես պիտի վառ պահեն Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը, ահա թե ինչպես պետք է վերապրենք Մեծ Եղեռնի ողբերգությունը։
Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,
Մենք գնում ենք այս ճանապարհով, որովհետեւ այսպես ենք վերծանում այն ուղերձը, որ մեզ հղում է պատմությունը, այսպես ենք վերծանում Ձեզնից յուրաքանչյուրի, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու սրտի տրոփյունը, որ չի հեռարձակվում ոչ մի հեռուստատեսությամբ, չի արտահայտվում ոչ մի սոցիալական ցանցում, բայց լսելի է Ձեր քվեով Հայաստանի Հանրապետությունում ձեւավորված կառավարող մեծամասնությանը, լսելի է անձամբ ինձ։
Այս ճանապարհով գնալը լավատեսության կամ հոռետեսության հարց չէ, այլ առաքելության, ապահովելու Հայաստանի Հանրապետության, մեր հայրենիք–պետության հարատեւությունը, եւ անցնելով դաժան փորձությունների ու ողբերգությունների միջով՝ մենք վաստակել ենք այդ հնարավորությունը եւ այդ հնարավորությունը բաց պիտի չթողնվի։ Ու համոզված եմ, մենք՝ ժողովուրդն ու նրա ընտրած կառավարող թիմը, բաց չենք թողնի այս հնարավորությունը հանուն մեր նահատակների եւ հանուն մեր սերունդների։
Փա՛ռք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպիտակ տուն. Զելենսկին գնում է ոչ թե խաղաղության, այլ հակառակ ուղղությամբ

10:20 24.04.2025

Սպիտակ տուն. Զելենսկին գնում է ոչ թե խաղաղության, այլ հակառակ ուղղությամբ

ԱՄՆ վարչակազմը կարծում է, որ Վլադիմիր Զելենսկին ոչ թե դեպի խաղաղություն է գնում, այլ հակառակ ուղղությամբ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։ «Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հիասթափված է: Նրա համբերությունը սպառվում է: Նա ցանկանում է խաղաղություն տեսնել։ Բայց, ցավոք, նախագահ Զելենսկին կարծես սխալ ուղղությամբ է շարժվում։ Նախագահի [Թրամփի] ազգային […] ...

Դիլիջան համայնքի Հովք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:07 24.04.2025

Դիլիջան համայնքի Հովք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ապրիլի 25-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հովք բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

Մադրիդում մեկնարկած WTA 1000 կարգի մրցաշարի առաջին փուլում   Էլինա Ավանեսյանը պարտություն է կրել

10:00 24.04.2025

Մադրիդում մեկնարկած WTA 1000 կարգի մրցաշարի առաջին փուլում Էլինա Ավանեսյանը պարտություն է կրել

Մադրիդում մեկնարկած WTA 1000 կարգի մրցաշարի առաջին փուլում Էլինա Ավանեսյանը պարտություն է կրել: Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին 4:6, 4:6 հաշվով պարտվել է ամերիկուհի Կառոլայն Դոուլհայդին: Ընդորում երկրորդ սեթում Էլինան հաշվի մեջ առջևում է եղել 4:1 հաշվով: 2022 թվականին Դոուլհայդը Ավանեսյանին հաղթել էր «Ռոլան Գարոսում», բայց դրանից հետո Էլինան 2 անգամ գերազանցել էր ամերիկուհուն: Այժմ նրանց անձնական […] ...

Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ը և Չինաստանը առևտրային հարցերի շուրջ առևտրային հարցերի շուրջ ամենօրյա կապի մեջ են

09:48 24.04.2025

Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ը և Չինաստանը առևտրային հարցերի շուրջ առևտրային հարցերի շուրջ ամենօրյա կապի մեջ են

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Չինաստանը առևտրային հարցերի շուրջ ամենօրյա կապի մեջ են։ Թրամփը Սպիտակ տանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Նրան հարցրել են, թե արդյոք Վաշինգտոնի և Պեկինի միջև ուղղակի շփումներ են եղել առևտրային հարցերի շուրջ։ «Ամեն օր»,- ասել է նա։ Երեքշաբթի Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կնվազեցնի Չինաստանից ապրանքների մաքսատուրքերը, […] ...

Մենք չենք մոռանում տեղի ունեցածը, բայց չենք էլ ցանկանում, որ հիշողությունը դառնա միայն ցավի ու սգի աղբյուր. Ալեն Սիմոնյան

09:38 24.04.2025

Մենք չենք մոռանում տեղի ունեցածը, բայց չենք էլ ցանկանում, որ հիշողությունը դառնա միայն ցավի ու սգի աղբյուր. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ. «Սիրելի՛ հայրենակիցներ, Ապրիլի 24-ը մեր ազգային հիշողության ծանր ու տխուր օրերից է: Այս օրը մենք ոգեկոչում ենք մեկուկես միլիոն անմեղ հայերի հիշատակը, որոնք պարզապես հայ լինելու համար դարձան ցեղասպանության զոհ: Հայոց ցեղասպանությունը պատմության խոր վերք է, որն այսօր էլ հնչում է արդարության ձայնով: Մեր […] ...

Իսպանիան ՉԼ-ում կարող է 6 ներկայացուցիչ ունենալ

09:33 24.04.2025

Իսպանիան ՉԼ-ում կարող է 6 ներկայացուցիչ ունենալ

Իսպանիան Չեմպիոնների լիգայի լիգայի փուլում հաջորդ մրցաշրջանում կարող է 6 ներկայացուցիչ ունենալ, հայտնում է Marca-ն։ Նման բան հնարավոր է, եթե Բիլբաոյի «Աթլետիկը» նվաճի Եվրոպա լիգայի տիտղոսը, իսկ Լա լիգայում առաջնությունն ավարտի 5-րդ տեղում։ Տվյալ դեպքում 6-րդ տեղը զբաղեցրած ակումբը նույնպես կորակավորվի ՉԼ լիգայի փուլին, 7-րդ տեղը գրաված թիմը` Եվրոպա լիգայի, իսկ 8-րդը` Կոնֆերենցիաների լիգայի հիմնական […] ...

BACK_TO_TOP