09:48 24.04.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Չինաստանը առևտրային հարցերի շուրջ ամենօրյա կապի մեջ են։
Թրամփը Սպիտակ տանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Նրան հարցրել են, թե արդյոք Վաշինգտոնի և Պեկինի միջև ուղղակի շփումներ են եղել առևտրային հարցերի շուրջ։
«Ամեն օր»,- ասել է նա։
Երեքշաբթի Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կնվազեցնի Չինաստանից ապրանքների մաքսատուրքերը, բայց, ամեն դեպքում, մաքսատուրքերը զրոյական չեն լինի։ Չորեքշաբթի նա նշել է, որ սակագների նվազեցման ժամկետները կախված կլինեն Պեկինի գործողություններից։
Ամերիկացի առաջնորդը նաև ասել է, որ ԱՄՆ-ը ակտիվորեն բանակցում է Չինաստանի հետ երկկողմ առևտրի և մաքսատուրքերի շուրջ, և որ այդ երկխոսությունը լավ է ընթանում։
12:45 24.04.2025
Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է ուղեկցվի արդարադատության վերականգնման արդյունավետ մեխանիզմներով. Ջոն ԻնյարիտուԻսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուի համոզմամբ՝ Հայոց ցեղասպանության միայն ճանաչումը բավարար չէ, այդ ճանաչումը պետք է ուղեկցվի կանխարգելման, հաշվետվողականության և վերականգնողական արդարադատության արդյունավետ մեխանիզմներով, որպեսզի «այլևս երբեք» բառերն իրական իմաստ ստանան։ Իսպանացի պատգամավորը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում գնահատելով միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացը՝ նկատեց, որ վերջին տասնամյակների ընթացքում աշխարհն ականատես է […] ...
12:30 24.04.2025
Դատախազությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ բարձրագույն ղեկավարության գլխավորությամբ, ինչպես նաև իր տեղակալների, ՀՀ դատախազության դատախազների և աշխատակազմի ներկայացուցիչների հետ, Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին: ...
12:10 24.04.2025
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն Փարիզի 15-րդ շրջանումԱպրիլի 23-ին Փարիզի 15-րդ շրջանի քաղաքապետարանի մերձակա Մոնմարշե հրապարակում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական միջոցառում: Արարողությանը ներկա էին և ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի ծաղկեպսակներ զետեղեցին Փարիզի 15-րդ շրջանի քաղաքապետ Ֆիլիպ Գուժոնը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար, հյուպատոս Լիանա Ղուկասյանը, քաղաքային խորհրդի անդամներ , ֆրանսահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ: Միջոցառման ավարտին հնչեցին […] ...
11:57 24.04.2025
Հայաստանն ընտրում է ԵՄ-ին անդամակցության օրենքը, բախվում է սպառնալիքների, իսկ Կալասն այցելում է Ադրբեջան․ Եվրախորհրդարանի պատգամավորԵվրախորհրդարանի հույն պատգամավոր Ֆրագկոս Էմանուիլ Ֆրագկուլիսը քննադատել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին՝ ապրիլի 25-ին Ադրբեջան կատարելիք պաշտոնական այցի առնչությամբ։ Այս մասին նա գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։ «Հայաստանն ընտրում է ժողովրդավարությունը, ընդունում է Եվրոպական միության անդամակցության օրենքը, բախվում է սպառնալիքների, իսկ ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարն այցելում […] ...
11:45 24.04.2025
Սամբոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի երեք ներկայացուցիչ բրոնզե մեդալ է նվաճելԿիպրոսի Լիմասոլ քաղաքում ընթացող սամբոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի երեք ներկայացուցիչ բրոնզե մեդալ է նվաճել։ Մարտական սամբոյում հանդես եկող Համլետ Սուքիասյանը (58 կգ), Մհեր Մերջանյանը (71 կգ) և Ավետիք Պողոսյանը (88 կգ) կանգնել են պատվո հարթակի երրորդ աստիճանին։ ...