08:37 24.04.2025
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ․
«Այսօր քաղաքակիրթ աշխարհը ոգեկոչում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Մեծ Եղեռնի սուրբ նահատակների հիշատակը:
Անցյալ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում ապրող հայերը ենթարկվեցին կազմակերպված զանգվածային ոճրագործությունների՝ դաժան սպանությունների, բռնի տեղահանության ու անմարդկային տանջանքների։
Չնայած մարդու իրավունքների պաշտպանության` շարունակաբար կատարելագործվող կառուցակարգերին՝ մինչ օրս չեն վերականգնվել իրենց հայրենի տնից բռնի տեղահանված և անմարդկային տանջանքների ենթարկված անձանց իրավունքները։
Պետք է նկատի ունենալ, որ այսպիսի արարքների անպատժելիությունը ցավալիորեն ծնում է նոր հանցագործություններ։ Այդ փաստը հաստատող օրինակներն աշխարհում բազմաթիվ են: 2023 թվականին էլ ականատես եղանք Լեռնային Ղարաբաղի ամբողջ հայ բնակչության բռնի տեղահանմանն ու նրանց նկատմամբ հանցանքների, դաժանությունների և վատ վերաբերմունքի բազմապիսի դրսևորումների: Ցավոք, այսօրվա աշխարհում էլ իրականություն է ցեղասպանության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար պարարտ հիմք ձևավորող` էթնիկ հիմքով ատելությունը, այդ թվում` հայատյացության քաղաքականությունը:
Ընդգծում եմ, որ անհրաժեշտ է մեկտեղել բոլոր ջանքերը՝ ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում համանման հանցագործությունները կանխելու և այդ ուղղությամբ պատշաճ քաղաքականություն իրականացնելու հարցում։
Նման ոճրագործությունների դեմ պայքարի արդյունավետ կառուցակարգերի գործարկումը պետք է լինի օրակարգային յուրաքանչյուրիս համար։
Ցեղասպանության հանցագործությունը չունի և չի կարող ունենալ որևէ արդարացում: Այն անդառնալի հետևանքներ է ունենում ամբողջ մարդկության ու մարդու իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգի վրա:
Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի առջև և վերահաստատում մեր հանձնառությունը՝ հանցագործության դատապարտման, արդարության վերականգնման և համանման արարքների կանխարգելման գործում»:
10:50 24.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 24-ին10:50 24.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 24-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 388 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 438 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․63 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․74 դրամ։ ...
10:42 24.04.2025
Սպիտակ համայնքի Նոր Խաչակապ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակԱպրիլի 25-ին Լոռու մարզի Սպիտակ համայնքի Նոր Խաչակապ բնակավայրում անցկացվելու են ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության պատսպարումը» թեմայով գործնական պարապմունքներ, որոնց ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
10:31 24.04.2025
«Ռեալը» ստացել է World Sports Academy մրցանակըLaureus մրցանակաբաշխությունում «Ռեալը» ստացել է World Sports Academy մրցանակը: Ակումբը ճանաչվել է 2024 թվականի լավագույն սպորտային թիմը: Մրցանակին հավակնում էին նաև «Բարսելոնայի» կանանց թիմը, Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը, ինչպես նաև NBA-ի չեմպիոն Բոսթոն Սելթիքսը, ԱՄՆ-ի բասկետբոլի հավաքականը և Ֆորմուլա 1-ի «Մաքլարեն» թիմը: 2024 թվականին «Ռեալը» դարձել է Իսպանիայի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի հաղթող և Աշխարհի ակումբային առաջնության […] ...
10:20 24.04.2025
Սպիտակ տուն. Զելենսկին գնում է ոչ թե խաղաղության, այլ հակառակ ուղղությամբԱՄՆ վարչակազմը կարծում է, որ Վլադիմիր Զելենսկին ոչ թե դեպի խաղաղություն է գնում, այլ հակառակ ուղղությամբ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։ «Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հիասթափված է: Նրա համբերությունը սպառվում է: Նա ցանկանում է խաղաղություն տեսնել։ Բայց, ցավոք, նախագահ Զելենսկին կարծես սխալ ուղղությամբ է շարժվում։ Նախագահի [Թրամփի] ազգային […] ...
10:07 24.04.2025
Դիլիջան համայնքի Հովք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակԱպրիլի 25-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հովք բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
10:00 24.04.2025
Մադրիդում մեկնարկած WTA 1000 կարգի մրցաշարի առաջին փուլում Էլինա Ավանեսյանը պարտություն է կրելՄադրիդում մեկնարկած WTA 1000 կարգի մրցաշարի առաջին փուլում Էլինա Ավանեսյանը պարտություն է կրել: Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին 4:6, 4:6 հաշվով պարտվել է ամերիկուհի Կառոլայն Դոուլհայդին: Ընդորում երկրորդ սեթում Էլինան հաշվի մեջ առջևում է եղել 4:1 հաշվով: 2022 թվականին Դոուլհայդը Ավանեսյանին հաղթել էր «Ռոլան Գարոսում», բայց դրանից հետո Էլինան 2 անգամ գերազանցել էր ամերիկուհուն: Այժմ նրանց անձնական […] ...