Հանրային խորհուրդը պետք է լինի մտագրոհի տեղ, որտեղ կլինեն քննարկումներ երկրի զարգացման ռազմավարությունների և կոնկրետ հարցերի վերաբերյալ. վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 04 2025
  • $
    389.56
  • RUBLE
    4.71
  • 444.14
WEATHER
+10.09 oC

Հանրային խորհուրդը պետք է լինի մտագրոհի տեղ, որտեղ կլինեն քննարկումներ երկրի զարգացման ռազմավարությունների և կոնկրետ հարցերի վերաբերյալ. վարչապետ

18:54 23.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մատենադարանում հանդիպում է ունեցել նոր ձևավորված Հանրային խորհրդի անդամների հետ՝ ՀԽ նախագահ Արա Խզմալյանի գլխավորությամբ:

Վարչապետն իր խոսքում նախ շնորհավորել է խորհրդի անդամներին այդ կարգավիճակում նշանակվելու առիթով և նշել, որ սահմանադրական այն ձևակերպումը, ըստ որի՝ Հանրային խորհուրդը Կառավարության խորհրդակցական մարմին է, ի վերջո պետք է ամբողջապես իրացվի: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Կառավարությունը նման հարթակ, ձևաչափ, խորհրդակցելու տեղ ունենալու սուր կարիք, անհրաժեշտություն ունի և միշտ է ունեցել: Երկրի ղեկավարը հույս է հայտնել, որ նորակազմ Հանրային խորհուրդն այդ դերակատարումը կստանձնի:

«Իմ ընկալումն այն է, որ Հանրային խորհուրդն առաջին հերթին պետք է լինի մտագրոհի տեղ, որտեղ կլինեն քննարկումներ երկրի զարգացման ռազմավարությունների, իհարկե նաև մարտավարական և կոնկրետ հարցերի վերաբերյալ: Կարծում եմ, որ սա Կառավարության համար լավ հնարավորություն է՝ մեր հետագա գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու համար»,- նշել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այն ձևակերպումը, ըստ որի՝ հայրենասիրությունն առանց պրոֆեսիոնալության նույնիսկ վտանգավոր է, ճշգրիտ ձևակերպում է այն իրադրությունը և ճանապարհը, որը մենք անցել ենք, որովհետև մեր ֆունդամենտալ խնդիրը մեր Հանրապետության ձևավորման առաջին օրերից հայրենասիրությունն է՝ առանց պրոֆեսիոնալիզմի։ Երկրի ղեկավարի դիտարկմամբ, դա չի նշանակում, որ Հայաստանում չեն եղել պրոֆեսիոնալներ և չկան:

«Խոսքն ուրիշ բանի մասին է: Լինել պրոֆեսիոնալ՝ որպես արվեստագետ, լինել պրոֆեսիոնալ՝ որպես գիտնական, լինել պրոֆեսիոնալ՝ որպես առողջապահության ոլորտի աշխատող, լինել պրոֆեսիոնալ արդյունաբերության ոլորտում, դա մի շատ կարևոր բան է, բայց լինել պրոֆեսիոնալ պետության հետ հարաբերություններում և պետության ձևավորման հարցում՝ շատ ավելի լուրջ մարտահրավեր է, առավել ևս մի իրավիճակում, մի հանրության պայմաններում, որտեղ պետականության ավանդույթները հատվածական են, ընդհատված և խորը ձևավորված ինստիտուտներ և ավանդույթներ չկան: Չնայած Հայաստանում այսօր հիմնականում իշխող տրամադրությունը, հանրային հարթակներին հետևելով, հոռետեսությունն է, պիտի ընդգծեմ, որ ինձ համար իշխող տրամադրությունը լավատեսությունն է և սա ուղղակի էմոցիոնալ դրսևորում չէ: Սովորաբար ասում են, որ հոռետեսը լավ տեղեկացված լավատեսն է, իսկ ո՞վ է լավատեսության պայմաններում լավ տեղեկացվելուց հետո հոռետեսության դաշտում հայտնվելով՝ կրկին լավատեսության դաշտում հայտնվողը, թերևս նա է, ով ավելի ամբողջական է տիրապետում կամ պատկերացնում իրադրությունն իր բոլոր նրբություններով տվյալ ժամանակաշրջանում և պատմական ավելի երկար կտրվածքով»,- ասել է վարչապետը:

Երկրի ղեկավարը շեշտել է, որ Հայաստանի Հանրապետության ապագայի վերաբերյալ ինքն այսօր շատ ավելի լավատես է, քան եղել է 2018 կամ 2019, առավել ևս 2020 կամ 2021 թվականներին։ Իսկ ի՞նչն է փոխվել այս ընթացքում։ Վարչապետի ընկալմամբ և դիտանկյունից փոխվել է հետևյալը, որ Կառավարությունն ունի նախագիծ, որը շատ կոնկրետ է։

«Եվ ես կուզենայի, որ մենք այս նախագծի առկայությունը չթերագնահատենք նաև այն տրամաբանությամբ, որ դա նախագիծ է, որի շեշտը դրված է մեր, այլ ոչ թե ուրիշների անելիքների դաշտում, մեր և ոչ թե ուրիշների կողմից կայացվող կամ չկայացվող որոշումների դաշտում: Իմ գնահատմամբ, լավագույն կամ առանցքային փոփոխությունը, որ տեղի է ունեցել Կառավարության և պետական համակարգի աշխարհընկալման մեջ, հենց սա է: Ես փորձեցի այս մասին խոսել Ազգային ժողովում վերջին երկու ելույթների ժամանակ և հիմա հատկապես Հանրային խորհրդում ուզում եմ ընդգծել սա: Լավատեսությունը բխում է նրանից, որ սեղանի վրա կա նախագիծ և այդ նախագծի իրագործումը 90 և ավելի տոկոսով կախված է մեզնից, բացարձակապես մեզնից և այն որոշումներից, որոնք կկայացնենք մենք՝ որպես հանրություն, որպես պետություն, որպես ժողովուրդ: Կարծում եմ, որ սա ամենակարևոր նորությունն է իմ դիտանկյունից, որը ես ցանկանում եմ ձեզ հետ կիսել»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ լավատեսությունը չի նշանակում երաշխիք:

Վարչապետի խոսքով՝ այդ նախագծի կարևորագույն առանձնահատկություններից մեկն այն է, որ այն երաշխավորված չէ. այդ նախագիծը ենթադրում է աշխատանք, քննարկումներ ամենատարբեր ֆորմատներով, որոշումներ, այդ թվում՝ հանրության հետ շատ ակտիվ աշխատանք: Երկրի ղեկավարը հույս է հայտնել, որ Հանրային խորհուրդը կդառնա այդ քննարկումների հարթակը։

Նիկոլ Փաշինյանը հաջողություն է մաղթել ներկաներին Հանրային խորհրդի աշխատանքներում և երաշխավորել, որ Կառավարությունը կունենա ակտիվ և բարձր մակարդակի մասնակցություն՝ իհարկե այն ըմբռնմամբ, որ նոր ձևավորված Հանրային խորհուրդը կլինի հենց այնպիսի հարթակ, որտեղ կլինի գաղափարների բախում, քննարկում, բանավեճ և ոչ վիճաբանություն:

Հաջորդիվ քննարկվել են Հանրային խորհրդի հետագա գործունեությանը վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը պատասխանել է խորհրդի անդամների հարցերին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Բարնլին» և «Լիդս Յունայթեդը» վերադառնում են Պրեմիեր լիգա

22:53 23.04.2025

«Բարնլին» և «Լիդս Յունայթեդը» վերադառնում են Պրեմիեր լիգա

«Բարնլին» և «Լիդս Յունայթեդը» նվաճեցին Անգլիայի Պրեմիեր լիգայի ուղեգիր: Չեմպիոնշիփի 44-րդ տուրում «Բարնլին» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց «Շեֆիլդ Յունայթեդին» և 94 միավորով հավասարվեց առաջատար «Լիդսին»։ Այս երկու թիմերն էլ անհասանելի դարձան հետապնդողների համար: Առաջնության ավարտից երկու տուր առաջ «Շեֆիլդը» 86 միավորով երրորդն է և փլեյ-օֆֆում տեղն ապահովել է: Փլեյ-օֆֆում Պրեմիեր լիգայի վերջին ուղեգիրը […] ...

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կարևոր է ՀՀ պետականության պահպանման համար. Բլեյան

22:40 23.04.2025

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կարևոր է ՀՀ պետականության պահպանման համար. Բլեյան

Խորհդարանում իշխող խմբակցության պատգամավորներն այսօր հայտարարել են, թե Հայաստանի գործող իշխանությունները երբեք չեն ժխտել և մտադիր չեն ժխտել Հայոց ցեղասպանության փաստը։ Հիշեցնենք, որ ցեղասպանության թեման վերջին օրերին լիագումար նիստերի ընթացքում էլ քննարկվել ու նաև բանավեճերի թեմա է դարձել: Այս և այլ թեմաների «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է «Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի» ղեկավար Առնոլդ Բլեյանը: […] ...

Ուկրաինան պետք է չեզոք կարգավիճակ ունենա. Պեսկով

22:25 23.04.2025

Ուկրաինան պետք է չեզոք կարգավիճակ ունենա. Պեսկով

Ուկրաինան պետք է լինի չեզոք կարգավիճակ ունեցող պետություն։ Այս մասին ֆրանսիական Le Point ամսագրին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ուկրաինայի համար անհրաժեշտ է չեզոք կարգավիճակ, և տարածքների հետ կապված իրականության ճանաչում»,- ասել է նա՝ պատասխանելով ամսագրի թղթակից Անն Նիվայի հարցին։ ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղարի խոսքով՝ «որոշ երկրների անվտանգությունը չպետք է […] ...

ՀՀ-ում ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Չըն Մինը ոչ մի հարցազրույց չի տվել թուրքական ԶԼՄ-ներին․ դեսպանություն

22:18 23.04.2025

ՀՀ-ում ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Չըն Մինը ոչ մի հարցազրույց չի տվել թուրքական ԶԼՄ-ներին․ դեսպանություն

Հայաստանում Չինաստանի դեսպանատունը պաշտոնապես հայտարարում է, որ ՀՀ-ում ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Չըն Մինը ոչ մի հարցազրույց չի տվել թուրքական ԶԼՄ-ներին, և վերջին ժամանակահատվածում այդ թեմայով տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ «Չինաստանի՝ Հայաստանի նկատմամբ վարվող արտաքին քաղաքականությունը հետևողական է և հստակ՝ մենք աջակցում ենք հայկական կողմի ջանքերին՝ ուղղված ազգային անկախության, ինքնիշխանության, անվտանգության և տարածքային ամբողջականության […] ...

«Ալ Նասրը» հաղթել է առանց Ռոնալդուի

22:10 23.04.2025

«Ալ Նասրը» հաղթել է առանց Ռոնալդուի

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 29-րդ տուրում «Ալ Նասրը» մրցակցի դաշտում 3-2 հաշվով հաղթել է «Դամակին»։ Հյուրերը հաղթել են ավելացրած չորրորդ րոպեին խփած գոլի շնորհիվ։ «Ալ Նասրի» կազմում խաղին չի մասնակցել Կրիշտիանու Ռոնալդուն։ Ակումբի գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին նրան հանգստանալու հնարավորություն էր տվել։ «Ալ Նասրը» 60 միավորով երրորդն է։ Առաջատար «Ալ Իթիհադն» ունի 68 միավոր։ «Դամակը» […] ...

Ինչի՞ համար են Հայաստան եկել մոդուլային ռեակտորներ կառուցող ամերիկյան ընկերության ներկայացուցիչները

22:04 23.04.2025

Ինչի՞ համար են Հայաստան եկել մոդուլային ռեակտորներ կառուցող ամերիկյան ընկերության ներկայացուցիչները

Հայաստանում է գտնվում միջուկային էներգիայի ամերիկացի փորձագետների խումբը: Նրանք աշխատանքային հանդիպումներ են անցկացրել Երևանում ու Մեծամորում:  Ովքե՞ր են խմբի կոզմում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Խոսքն ամերիկյան Westinghouse Electric ընկերության պատվիրակության մասին է: Ընկերությունն ամերիկյան առաջատարներից մեկն է՝ միջուկային էներգիայի ոլորտում, բայց ի՞նչն է հատկանշական. այդ պատվիրակության հայաստանյան այցի մասին Հայաստանի պաշտոնական ոչ […] ...

BACK_TO_TOP