18:06 23.04.2025
Պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում:
Միջոցառման շրջանակում քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին հատկացվող դրամական օգնությունը՝ ամսական 300 000 դրամ, ստանալու համար դիմումը պետք է ներկայացվեր էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2025 թ. փետրվարի 15-ը։ Սակայն մինչ այսօր կան քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածներ, որոնց ընտանիքներն ունեն շարունակական աջակցության կարիք: Այսպիսով՝ անհայտ կորածի ընտանիքները ևս 3 ամիս կստանան սոցիալական աջակցություն, որի համար դիմում կարող են ներկայացնել մինչև 2025 թ. մայիսի 15-ը ներառյալ:
22:53 23.04.2025
«Բարնլին» և «Լիդս Յունայթեդը» վերադառնում են Պրեմիեր լիգա22:40 23.04.2025
Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կարևոր է ՀՀ պետականության պահպանման համար. ԲլեյանԽորհդարանում իշխող խմբակցության պատգամավորներն այսօր հայտարարել են, թե Հայաստանի գործող իշխանությունները երբեք չեն ժխտել և մտադիր չեն ժխտել Հայոց ցեղասպանության փաստը։ Հիշեցնենք, որ ցեղասպանության թեման վերջին օրերին լիագումար նիստերի ընթացքում էլ քննարկվել ու նաև բանավեճերի թեմա է դարձել: Այս և այլ թեմաների «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է «Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի» ղեկավար Առնոլդ Բլեյանը: […] ...
22:25 23.04.2025
Ուկրաինան պետք է չեզոք կարգավիճակ ունենա. ՊեսկովՈւկրաինան պետք է լինի չեզոք կարգավիճակ ունեցող պետություն։ Այս մասին ֆրանսիական Le Point ամսագրին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ուկրաինայի համար անհրաժեշտ է չեզոք կարգավիճակ, և տարածքների հետ կապված իրականության ճանաչում»,- ասել է նա՝ պատասխանելով ամսագրի թղթակից Անն Նիվայի հարցին։ ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղարի խոսքով՝ «որոշ երկրների անվտանգությունը չպետք է […] ...
22:18 23.04.2025
ՀՀ-ում ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Չըն Մինը ոչ մի հարցազրույց չի տվել թուրքական ԶԼՄ-ներին․ դեսպանությունՀայաստանում Չինաստանի դեսպանատունը պաշտոնապես հայտարարում է, որ ՀՀ-ում ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Չըն Մինը ոչ մի հարցազրույց չի տվել թուրքական ԶԼՄ-ներին, և վերջին ժամանակահատվածում այդ թեմայով տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ «Չինաստանի՝ Հայաստանի նկատմամբ վարվող արտաքին քաղաքականությունը հետևողական է և հստակ՝ մենք աջակցում ենք հայկական կողմի ջանքերին՝ ուղղված ազգային անկախության, ինքնիշխանության, անվտանգության և տարածքային ամբողջականության […] ...
22:10 23.04.2025
«Ալ Նասրը» հաղթել է առանց ՌոնալդուիՍաուդյան Արաբիայի Պրո լիգայի 29-րդ տուրում «Ալ Նասրը» մրցակցի դաշտում 3-2 հաշվով հաղթել է «Դամակին»։ Հյուրերը հաղթել են ավելացրած չորրորդ րոպեին խփած գոլի շնորհիվ։ «Ալ Նասրի» կազմում խաղին չի մասնակցել Կրիշտիանու Ռոնալդուն։ Ակումբի գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին նրան հանգստանալու հնարավորություն էր տվել։ «Ալ Նասրը» 60 միավորով երրորդն է։ Առաջատար «Ալ Իթիհադն» ունի 68 միավոր։ «Դամակը» […] ...
22:04 23.04.2025
Ինչի՞ համար են Հայաստան եկել մոդուլային ռեակտորներ կառուցող ամերիկյան ընկերության ներկայացուցիչներըՀայաստանում է գտնվում միջուկային էներգիայի ամերիկացի փորձագետների խումբը: Նրանք աշխատանքային հանդիպումներ են անցկացրել Երևանում ու Մեծամորում: Ովքե՞ր են խմբի կոզմում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Խոսքն ամերիկյան Westinghouse Electric ընկերության պատվիրակության մասին է: Ընկերությունն ամերիկյան առաջատարներից մեկն է՝ միջուկային էներգիայի ոլորտում, բայց ի՞նչն է հատկանշական. այդ պատվիրակության հայաստանյան այցի մասին Հայաստանի պաշտոնական ոչ […] ...