18:36 23.04.2025
Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թթ. ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը:
Ինչպես նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, նոր ռազմավարությամբ առաջարկվում է 6 հիմնական գերակայություն: Առաջին գերակայության ջանքերն ուղղվելու են պետական քաղաքականության և կառավարման ոլորտներում գենդերային հավասարության ապահովմանը, գենդերազգայունության մակարդակի բարձրացմանը, մասնավորապես՝ մասնակցային, ներառական ու հասանելի քաղաքական դաշտ ապահովելուն: Երկրորդ գերակայության շրջանակում նախանշված միջոցառումներն հիմնականում ուղղված են լինելու աշխատաշուկայի, զբաղվածության, տնտեսական զբաղվածության, տնտեսության ոլորտում գենդերազգայուն մոտեցումների խրախուսմանը, աշխատուժի սեռային խզվածքի նվազեցմանը և այլն: Երրորդ գերակայությամբ սահմանված նպատակներն ու գործունեությունը միտված են լինելու կրթության և գիտության ոլորտում կանանց ու տղամարդկանց հավասար մասնակցության, ներկայացվածության խթանմանն ու գենդերային խզվածքի նվազեցմանը: Չորրորդ գերակայությունը առողջապահության ոլորտում կանանց ու տղամարդկանց համար հավասար հնարավորությունների ապահովելումն է: Հինգերորդ գերակայության ներքո գործողություններն ուղղված են լինելու են ընտանեկան և գենդերային հիմքով բռնությունից զերծ, առավել ապահով ու անվտանգ միջավայր ներդնելուն՝ կանխելու կանանց ու աղջիկների գենդերային հիմքով բռնությունը: Վեցերորդ՝ նոր գերակայությունն ուղղվելու է կլիմայի փոփոխության նկատմամբ գենդերազգայուն ու գենդերաարձագանքող մոտեցումների ձևավորմանը: Փոխնախարարի խոսքով՝ այս գերակայության ներքո այս էտապում բոլոր ջանքերն ուղղված են լինելու կլիմայի փոփոխության հետևանքով գենդերային և սոցիալական ազդեցության հիմնախնդիրների վերհանմանը, հետազոտությունների իրականացմանը և գենդերաարձագանքող մոտեցումների ներդրման շրջանակի փորձարկմանը:
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ թեմային տարբեր ձևաչափերով բազմիցս անդրադարձ է կատարվել և ընդգծել՝ Կառավարության նպատակադրումը հստակ է. մեր հանրության ներուժը պետք է մաքսիմալ ներառվի երկրի զարգացման օրակարգերում՝ բոլոր ուղղություններով: Վարչապետը նշել է, որ մեր բնակչության մեծամասնությունը կանայք են և ընդգծել կանանց ներուժի լիարժեք օգտագործման կարևորությունը:
Երկրի ղեկավարի դիտարկմամբ՝ աշխատանքի որոշ ոլորտներում հիմնականում կանանց ներգրավվածությունը վկայում է երկրում առկա խորը խնդիրների մասին, որոնք պետք չէ թերագնահատել: Վարչապետի խոսքով՝ այդ խնդիրների հսկայական հատվածը կապված է քրեական ենթամշակույթի ազդեցությամբ մեր իրականության մեջ տղաների աշխարհընկալմամբ: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է աղջիկների՝ կրթության ոլորտում նկատելի ակտիվությանը և մտավախություն հայտնել, որ այդ առավելությունը վերոնշյալ երևույթի պատճառով է, և որ տղաների անբնական պասիվությունը քրեական ենթամշակույթի բերումով է: Վարչապետն ընդգծել է՝ այստեղ էլ քաղաքականություն մշակելու անհրաժեշտություն կա, այն է՝ ինչպես անել, որ տղաներին մոտեցնել գիտելիքին, կրթությանը:
23:22 23.04.2025
Դիետոլոգը հերքում է կարտոֆիլի վնասակարության մասին առասպելը23:16 23.04.2025
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբԱպրիլի 23-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Տուժածներ չկան: «Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին […] ...
23:13 23.04.2025
Երևանում անցկացվեց ամենամյա ջահերով երթը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԵրևանի Հանրապետության հրապարակից մեկնարկեց ու Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ծաղիկներ խոնարհելով եզրափակվեց ամենամյա ավանդական ջահերով երթը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ջահերով երթն այս տարի անցկացվեց «Մի’ ուրացիր» խորագրի ներքո, իսկ երթի մասնակիցների ձեռքերում, ջահերից բացի, կային նաև Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի անուններով ցուցանակներ։ Երթի կազմակերպիչները նշեցին, որ ջահերով երթն արդարության համար շարունակվող պայքարի խորհրդանիշն է։ Երթի […] ...
23:10 23.04.2025
Բժիշկը նշել է լյարդի չորս հիմնական թշնամիներըՎիրաբույժ Ալեքսանդր Ումնովը խոսել է լյարդի չորս հիմնական թշնամիների մասին: Նա իր կարծիքն է հայտնել Lenta.ru-ի հետ զրույցում։ Վիրաբույժը ալկոհոլն անվանել է որպես առողջ լյարդի ամենակարևոր և ակնհայտ թշնամին, քանի որ չափից ավելի օգտագործումը քայքայում է օրգանի բջիջները։ Դրա հետևանքը լյարդի ցիռոզն է՝ հիվանդի համար ուղեկցող բարդություններով, նշել է Ումնովը։ Լյարդի համար խնդիր են նաև […] ...
22:53 23.04.2025
«Բարնլին» և «Լիդս Յունայթեդը» վերադառնում են Պրեմիեր լիգա«Բարնլին» և «Լիդս Յունայթեդը» նվաճեցին Անգլիայի Պրեմիեր լիգայի ուղեգիր: Չեմպիոնշիփի 44-րդ տուրում «Բարնլին» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց «Շեֆիլդ Յունայթեդին» և 94 միավորով հավասարվեց առաջատար «Լիդսին»։ Այս երկու թիմերն էլ անհասանելի դարձան հետապնդողների համար: Առաջնության ավարտից երկու տուր առաջ «Շեֆիլդը» 86 միավորով երրորդն է և փլեյ-օֆֆում տեղն ապահովել է: Փլեյ-օֆֆում Պրեմիեր լիգայի վերջին ուղեգիրը […] ...
22:40 23.04.2025
Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կարևոր է ՀՀ պետականության պահպանման համար. ԲլեյանԽորհդարանում իշխող խմբակցության պատգամավորներն այսօր հայտարարել են, թե Հայաստանի գործող իշխանությունները երբեք չեն ժխտել և մտադիր չեն ժխտել Հայոց ցեղասպանության փաստը։ Հիշեցնենք, որ ցեղասպանության թեման վերջին օրերին լիագումար նիստերի ընթացքում էլ քննարկվել ու նաև բանավեճերի թեմա է դարձել: Այս և այլ թեմաների «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է «Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի» ղեկավար Առնոլդ Բլեյանը: […] ...
22:25 23.04.2025
Ուկրաինան պետք է չեզոք կարգավիճակ ունենա. ՊեսկովՈւկրաինան պետք է լինի չեզոք կարգավիճակ ունեցող պետություն։ Այս մասին ֆրանսիական Le Point ամսագրին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ուկրաինայի համար անհրաժեշտ է չեզոք կարգավիճակ, և տարածքների հետ կապված իրականության ճանաչում»,- ասել է նա՝ պատասխանելով ամսագրի թղթակից Անն Նիվայի հարցին։ ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղարի խոսքով՝ «որոշ երկրների անվտանգությունը չպետք է […] ...