Իսպանիան ՉԼ-ում կարող է 6 ներկայացուցիչ ունենալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 04 2025
  • $
    389.56
  • RUBLE
    4.71
  • 444.14
WEATHER
+16.09 oC

Իսպանիան ՉԼ-ում կարող է 6 ներկայացուցիչ ունենալ

09:33 24.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իսպանիան Չեմպիոնների լիգայի լիգայի փուլում հաջորդ մրցաշրջանում կարող է 6 ներկայացուցիչ ունենալ, հայտնում է Marca-ն։

Նման բան հնարավոր է, եթե Բիլբաոյի «Աթլետիկը» նվաճի Եվրոպա լիգայի տիտղոսը, իսկ Լա լիգայում առաջնությունն ավարտի 5-րդ տեղում։

Տվյալ դեպքում 6-րդ տեղը զբաղեցրած ակումբը նույնպես կորակավորվի ՉԼ լիգայի փուլին, 7-րդ տեղը գրաված թիմը` Եվրոպա լիգայի, իսկ 8-րդը` Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլին։

Այդուհանդերձ, եթե «Աթլետիկը» հաղթի Եվրոպա լիգան ու գրավի չորրորդ տեղը, Իսպանիան լրացուցիչ տեղ չի ստանա։

Արդեն հաստատվել է, որ անկախ զարգացումներից, Լա լիգայի 5-րդ տեղը զբաղեցրած ակումբը հանդես է գալու ՉԼ լիգայի փուլում։

«Աթլետիկը» դուրս է եկել Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ և կմրցի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։

Բասկյան թիմը Լա լիգայում 32 խաղից հետո 57 միավոր ունի և չորրորդ տեղում է։ 52 միավորով 5-րդը «Վիլյառեալն» է, որը մեկ հանդիպում է քիչ անցկացրել։ «Բետիսը» 6-րդն է և ունի 51 միավոր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դատախազությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

12:30 24.04.2025

Դատախազությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ բարձրագույն ղեկավարության գլխավորությամբ, ինչպես նաև իր տեղակալների, ՀՀ դատախազության դատախազների և աշխատակազմի ներկայացուցիչների հետ, Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին: ...

Թիմի իրական ուժը տեսնելու համար պետք է դիտարկել Պրեմիեր լիգան, ոչ թե Չեմպիոնների լիգան․ Գվարդիոլա

12:20 24.04.2025

Թիմի իրական ուժը տեսնելու համար պետք է դիտարկել Պրեմիեր լիգան, ոչ թե Չեմպիոնների լիգան․ Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտնել է, որ մրցաշրջանը վատն է իր թիմի համար՝ հաշվի առնելով նախևառաջ անհաջող մրցելույթներն Անգլիայի Պրեմիեր լիգայում: «Մեզ համար սա վատ մրցաշրջան է: Կապ չունի՝ մենք կհասնենք գավաթի եզրափակիչ, կամ կլինենք Չեմպիոնների լիգայի գոտում, թե ոչ: Սա վատ մրցաշրջան է մեզ համար, այդպես երբեմն պատահում է: Պետք է նշել, […] ...

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն Փարիզի 15-րդ շրջանում

12:10 24.04.2025

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն Փարիզի 15-րդ շրջանում

Ապրիլի 23-ին Փարիզի 15-րդ շրջանի քաղաքապետարանի մերձակա Մոնմարշե հրապարակում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական միջոցառում: Արարողությանը ներկա էին և ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի ծաղկեպսակներ զետեղեցին Փարիզի 15-րդ շրջանի քաղաքապետ Ֆիլիպ Գուժոնը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար, հյուպատոս Լիանա Ղուկասյանը, քաղաքային խորհրդի անդամներ , ֆրանսահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ: Միջոցառման ավարտին հնչեցին […] ...

SHANTNEWS

12:00 24.04.2025

SHANTNEWS

Հայաստանն ընտրում է ԵՄ-ին անդամակցության օրենքը, բախվում է սպառնալիքների, իսկ Կալասն այցելում է Ադրբեջան․ Եվրախորհրդարանի պատգամավոր

11:57 24.04.2025

Հայաստանն ընտրում է ԵՄ-ին անդամակցության օրենքը, բախվում է սպառնալիքների, իսկ Կալասն այցելում է Ադրբեջան․ Եվրախորհրդարանի պատգամավոր

Եվրախորհրդարանի հույն պատգամավոր Ֆրագկոս Էմանուիլ Ֆրագկուլիսը քննադատել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին՝ ապրիլի 25-ին Ադրբեջան կատարելիք պաշտոնական այցի առնչությամբ։ Այս մասին նա գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։ «Հայաստանն ընտրում է ժողովրդավարությունը, ընդունում է Եվրոպական միության անդամակցության օրենքը, բախվում է սպառնալիքների, իսկ ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարն այցելում […] ...

Սամբոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի երեք ներկայացուցիչ բրոնզե մեդալ է նվաճել

11:45 24.04.2025

Սամբոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի երեք ներկայացուցիչ բրոնզե մեդալ է նվաճել

Կիպրոսի Լիմասոլ քաղաքում ընթացող սամբոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի երեք ներկայացուցիչ բրոնզե մեդալ է նվաճել։ Մարտական սամբոյում հանդես եկող Համլետ Սուքիասյանը (58 կգ), Մհեր Մերջանյանը (71 կգ) և Ավետիք Պողոսյանը (88 կգ) կանգնել են պատվո հարթակի երրորդ աստիճանին։ ...

BACK_TO_TOP