17:24 23.04.2025
Ապրիլի 22-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը՝ ՏՄ ղեկավարի տեղակալներ Սուրեն Մինասյանի, Արազ Պապիկյանի և ՏՄ Տավուշի տարածքային ստորաբաժանման մասնագետների ուղեկցությամբ, աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում։
Այցի շրջանակում տեսչական մարմնի ղեկավար կազմը տեղում ծանոթացել է մի շարք շինարարական ծրագրերի իրականացման ընթացքին։
Մասնավորապես, ավարտական ակտի դիմումի շրջանակում դիտարկվել է Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց 𝟐𝟒𝟓/𝟏 հասցեում կառուցվող բազմաբնակարան բնակելի համալիրը։ Տեղում իրականացված ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են ճաքեր՝ երկաթբետոնե հեծանների և ծածկերի ուղղությամբ։
ՏՄ ղեկավարը պահանջել է կառուցապատողից ներկայացնել համապատասխան քաղաքաշինական և կատարողական փաստաթղթեր՝ ճաքերի առաջացման պատճառները պարզելու և գնահատելու համար, թե որքանով դրանք կարող են վտանգել շինության ընդհանուր կոնստրուկցիոն անվտանգությունը։ Հանձնարարվել է անհրաժեշտության դեպքում իրականացնել նաև փորձաքննություններ։
Տեսչական մարմնի ղեկավար կազմը դիտարկել է նաև պետական միջոցներով կառուցվող ընդհանուր օգտագործման «Լեռնային Հայաստան» առողջարան տանող Մ-4՝ Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի կմ 92+600 հատվածը։
Պարզվել է, որ ճանապարհի աջակողմյան հատվածում իրականացված աշխատանքների հետևանքով վնասվել է հողածածկույթը, ինչի հետևանքով տեղի է ունեցել փլուզում՝ առաջացնելով երթևեկության անվտանգության լուրջ խնդիրներ։ Բացի այդ, նույն հատվածում արձանագրվել է քաղաքացու կողմից իրականացված ապօրինի ցանկապատում։ ՏՄ ղեկավարը հանձնարարել է տարածքային ստորաբաժանմանը գրություն ուղարկել համայնքի ղեկավարին՝ սեղմ ժամկետում կազմակերպելու ցանկապատման ապամոնտաժումը, վերականգնելու ճանապարհի անվտանգությունը և սահմանելու խիստ վերահսկողություն՝ նմանատիպ դեպքերը բացառելու նպատակով։
Այցի ընթացքում ՏՄ ղեկավարը հանդիպումներ է ունեցել քաղաքացիների հետ, լսել նրանց բարձրաձայնած խնդիրները։ Դրանք գույքագրվել են, և տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ դրանց ուսումնասիրության և լուծման ուղղությամբ։
ՏՄ ղեկավարը մարզային ստորաբաժանման մասնագետներին հանձնարարել է թե՛ պետական, թե՛ սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող բոլոր շինարարական աշխատանքների, ինչպես նաև ցանկացած ինքնակամ շինարարության նկատմամբ իրականացնել խիստ վերահսկողություն՝ կիրառելով պատասխանատվության ամենախիստ միջոցները։
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շարունակելու է մարզերում վերահսկող գործողությունները՝ նպատակ ունենալով բարձրացնել կառուցապատման որակն ու անվտանգությունը։
21:28 23.04.2025
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն Փարիզի 9-րդ շրջանումԱպրիլի 23-ին, Եվրոպայի առաջին հայալեզու «Յառաջ» օրաթերթի հիմնադիր Շավարշ Միսակյանի և նրա դուստր` նույն օրաթերթի գլխավոր խմբագիր Արփիկ Միսակյանի անվան՝ Փարիզի 9-րդ շրջանում գտնվող հրապարակում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական միջոցառում։ Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան և ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի ծաղկեպսակներ զետեղեցին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Շիրազ Հովակիմյանը, […] ...
21:20 23.04.2025
Անչելոտին հավաքականների մակարդակով կարող է դառնալ ամենաբարձր վարձատրվող մարզիչներից մեկըԿառլո Անչելոտին հավաքականների մակարդակով կարող է դառնալ ամենաբարձր վարձատրվող մարզիչներից մեկը։ Այս մասին հայտնում է Relevo-ն։ Բրազիլիայի ֆուտբոլային կոնֆեդերացիան (CBF) ցանկանում է իտալացի մասնագետին նշանակել ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Կողմերի բանակցությունները կարող են տեղի ունենալ արագացված կարգով։ CBF-ը պատրաստ է Անչելոտիին վճարել այնքան աշխատավարձ, որքան նա վաստակում է Մադրիդի «Ռեալում»։ Եթե նա հավաքականի հետ պայմանագիր […] ...
21:05 23.04.2025
Ռուսաստանը կհասնի իր նպատակներին խաղաղ կամ ռազմական ճանապարհով․ ՊեսկովՌուսաստանը մտադիր է իր նպատակներին հասնել խաղաղ կամ ռազմական ճանապարհով։ Այս մասին ֆրանսիական Le Point ամսագրին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք հասնել մեր նպատակներին։ Մենք կհասնենք դրանց՝ լինի խաղաղ, թե ռազմական ճանապարհով», – ասել է նա ամսագրի թղթակից Էն Նիվայի հետ զրույցում։ Նրա խոսքով, «բոլոր ռազմական վերլուծաբանները […] ...
20:50 23.04.2025
Քարաթափում Երևան-Մեղրի ավտոճանապարհինԱպրիլի 23-ին, ժամը 18։23-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Եղեգնաձոր քաղաքի մոտակա լանջից, տեղի է ունեցել քարաթափում, որը խոչընդոտում է երթևկությունը․ քարը ճանապարհից հեռացնելու համար անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի […] ...
20:35 23.04.2025
Ո՞վ է NBA-ի ամենագերագնահատված բասկետբոլիստը«Ինդիանա Փեյսերսի» խաղարկող Թայրիզ Հալիբըրթոնը ճանաչվել է NBA-ի ամենագերագնահատված բասկետբոլիստ, գրում է The Athletic-ը: Քվաեարկությանը մասնակցել է NBA-ի 90 բասկետբոլիստ, որոնց 14 տոկոսը քվեարկել են Թայրիզի դեմ: Երկրորդ ամենագերագնահատված բասկետբոլիստ է ճանաչվել «Մինեսոտայի» կենտրոնական Ռուդի Գոբերը: ...
20:21 23.04.2025
Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանին առնչվող հարցերում ԵԽԽՎ և Եվրոպայի խորհրդի մյուս մարմինների կողմից արտահայտված սկզբունքային դիրքորոշումներըՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ-Եվրոպայի խորհուրդ փոխգործակցության հարցեր։ Երկուստեք գոհունակությամբ նշվել է ՀՀ կողմից իրականացված ժողովրդավարական բարեփոխումների արդյունքում արձանագրված առաջընթացը։ Արարատ Միրզոյանը և Թեոդորոս Ռուսոպուլոսն ընդգծել են ժամանակակից պայմաններում ժողովրդավարական արժեքների հարգման կարևորությունը։ Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանին առնչվող […] ...