17:22 24.04.2025
Հայաստանի Մ19 հավաքականի հարձակվող Ֆին Գերագուսյանը կարող է նորամուտը նշել «Սանդերլենդի» գլխավոր թիմում։ Այս մասին հաղորդում է Sunderland Echo-ն:
Չեմպիոնշիփի կանոնավոր առաջնության ավարտից 2 տուր առաջ թիմն ապահովել է փլեյ-օֆֆի ուղեգիրը, որտեղ հաջող հանդես գալու դեպքում դուրս կգա Անգլիայի Պրեմիեր լիգա:
Առաջնությունում 4-րդ տեղն ապահովելը թիմի գլխավոր մարզիչ Ռեժիս Լե Բրիին դրդել է ուշադրություն դարձնել ակումբի երիտասարդական թիմի սաներին, որպեսզի ոչինչ չորոշող մյուս 2 խաղում հիմնական թիմի ֆուտբոլիստները հանգստի հնարավորություն ստանան:
Ֆրանսիացին առանձնացրել է 7 ֆուտբոլիստի, որոնցից մեկը Գերագուսյանն է:
17-ամյա ֆուտբոլիստը հաջող է մեկնարկել «Սանդերլենդի» Մ21 թիմում՝ 11 խաղում խփելով 3 գոլ և կատարելով 3 գոլային փոխանցում:
Չեմպիոնշիփից «Լիդսը» և «Բարնլին» արդեն ապահովել են Պրեմիեր լիգայում խաղալու իրավունքը, իսկ երրորդ թիմը կորոշվի 3-6 տեղերը զբաղեցրած 4 ակումբների միջև կայանալիք փլեյ-օֆֆում:
20:13 24.04.2025
Հայոց ցեղասպանության ոգեկոչումը հանձնառություն է, որ հայ ժողովուրդը կարողանա ապրել խաղաղության մեջ. ԼուազոԵվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ: «Հայ ժողովրդի ցեղասպանության ոգեկոչումը միաժամանակ հարգանքի տուրք է զոհերի հիշատակին, ձգտում, որ նրանց նահատակությունը չմոռացվի և հանձնառություն, որ հայ ժողովուրդը կարողանա ապրել խաղաղության և անվտանգության մեջ»,- գրել է նա: Commémorer le génocide commis contre le peuple arménien, c’est à […] ...
19:53 24.04.2025
Բենզեման հայտարարել է, որ իրեն չի հետաքրքրում Կրիշտիանու Ռոնալդուի հետ ռմբարկուական մրցակցությունը«Ալ Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման հայտարարել է, որ իրեն չի հետաքրքրում «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ ռմբարկուական մրցակցությունը: «Ինձ համար միևնույն է Ռոնալդուի հետ ռմբարկուական մրցակցությունը: Ամենակարևորը տիտղոսն է», – Բենզեմայի խոսքերն է մեջբերում Goal-ը: Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն 23 գոլ է խփել, Բենզեման՝ 18: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Ալ Իթիհադը»՝ մոտակա հետապնդող «Ալ Հիլալին» […] ...
19:47 24.04.2025
Հունաստանի նախագահի հայտարարությունը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբՀունաստանի Հանրապետության նախագահ Կոնստանտինոս Տասուլասը հայտարարություն է արել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցի կապակցությամբ: «Հայոց ցեղասպանության այսօրվա տխուր 110-րդ տարելիցին մենք հիշում և հարգում ենք մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։ Թե՛ այս մարդկանց հիշողության, և թե՛ մեր մարդկային խղճի առջև ազգային գերագույն պարտավորություն է ոչ միայն վերականգնել պատմական ճշմարտությունը, այլև մշտապես զգոն լինել կանխելու […] ...
19:39 24.04.2025
Լոռու մարզում 35-ամյա վարորդը «ՎԱԶ 21015»-ով հայտնվել է բնակչի տան տարածքումԵրեկ՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 35-ամյա Գևորգ Խառատյանն իր վարած «ՎԱԶ 21015» մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Լերմոնտովո գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և մի քանի մետր բարձրությունից հայտնվել բնակչի տան տարածքում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, […] ...
19:31 24.04.2025
Արման Ավանեսյանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոնՀայաստանը ներկայացնող սամբիստ Արման Ավանեսյանը դարձել է Եվրոպայի կրկնակի չեմպիոն: Մարտական սամբոյի մինչև 98 կգ քաշային կարգի եզրափակչում Ավանեսյանը 9-1 հաշվով վաղաժամ հաղթանակի է հասել Խորվաթիան ներկայացնող Մարինո Դուգանժիչի նկատմամբ: Կիսաեզրափակչում Ավանեսյանը 9-0 հաշվով ջախջախել էր նախորդ տարվա Եվրոպայի առաջնության հաղթող, ռուսաստանցի Մագոմեդ Գասանովին: ...