10:00 24.04.2025
Մադրիդում մեկնարկած WTA 1000 կարգի մրցաշարի առաջին փուլում Էլինա Ավանեսյանը պարտություն է կրել:
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին 4:6, 4:6 հաշվով պարտվել է ամերիկուհի Կառոլայն Դոուլհայդին: Ընդորում երկրորդ սեթում Էլինան հաշվի մեջ առջևում է եղել 4:1 հաշվով:
2022 թվականին Դոուլհայդը Ավանեսյանին հաղթել էր «Ռոլան Գարոսում», բայց դրանից հետո Էլինան 2 անգամ գերազանցել էր ամերիկուհուն: Այժմ նրանց անձնական հաշիվը 2:2 է:
12:30 24.04.2025
Դատախազությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ բարձրագույն ղեկավարության գլխավորությամբ, ինչպես նաև իր տեղակալների, ՀՀ դատախազության դատախազների և աշխատակազմի ներկայացուցիչների հետ, Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին: ...
12:20 24.04.2025
Թիմի իրական ուժը տեսնելու համար պետք է դիտարկել Պրեմիեր լիգան, ոչ թե Չեմպիոնների լիգան․ Գվարդիոլա«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտնել է, որ մրցաշրջանը վատն է իր թիմի համար՝ հաշվի առնելով նախևառաջ անհաջող մրցելույթներն Անգլիայի Պրեմիեր լիգայում: «Մեզ համար սա վատ մրցաշրջան է: Կապ չունի՝ մենք կհասնենք գավաթի եզրափակիչ, կամ կլինենք Չեմպիոնների լիգայի գոտում, թե ոչ: Սա վատ մրցաշրջան է մեզ համար, այդպես երբեմն պատահում է: Պետք է նշել, […] ...
12:10 24.04.2025
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն Փարիզի 15-րդ շրջանումԱպրիլի 23-ին Փարիզի 15-րդ շրջանի քաղաքապետարանի մերձակա Մոնմարշե հրապարակում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական միջոցառում: Արարողությանը ներկա էին և ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի ծաղկեպսակներ զետեղեցին Փարիզի 15-րդ շրջանի քաղաքապետ Ֆիլիպ Գուժոնը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար, հյուպատոս Լիանա Ղուկասյանը, քաղաքային խորհրդի անդամներ , ֆրանսահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ: Միջոցառման ավարտին հնչեցին […] ...
11:57 24.04.2025
Հայաստանն ընտրում է ԵՄ-ին անդամակցության օրենքը, բախվում է սպառնալիքների, իսկ Կալասն այցելում է Ադրբեջան․ Եվրախորհրդարանի պատգամավորԵվրախորհրդարանի հույն պատգամավոր Ֆրագկոս Էմանուիլ Ֆրագկուլիսը քննադատել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին՝ ապրիլի 25-ին Ադրբեջան կատարելիք պաշտոնական այցի առնչությամբ։ Այս մասին նա գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։ «Հայաստանն ընտրում է ժողովրդավարությունը, ընդունում է Եվրոպական միության անդամակցության օրենքը, բախվում է սպառնալիքների, իսկ ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարն այցելում […] ...
11:45 24.04.2025
Սամբոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի երեք ներկայացուցիչ բրոնզե մեդալ է նվաճելԿիպրոսի Լիմասոլ քաղաքում ընթացող սամբոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի երեք ներկայացուցիչ բրոնզե մեդալ է նվաճել։ Մարտական սամբոյում հանդես եկող Համլետ Սուքիասյանը (58 կգ), Մհեր Մերջանյանը (71 կգ) և Ավետիք Պողոսյանը (88 կգ) կանգնել են պատվո հարթակի երրորդ աստիճանին։ ...