18:30 23.04.2025
Սուսերամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանը ոսկե մեդալ է նվաճել Ուֆայում կայացած Ռուսաստանի առաջնությունում։
Եզրափակչում 31-ամյա մարզուհին 15-14 հաշվով հաղթել է Ալինա Կլյուչնիկովային։
Եգորյանի համար սա Ռուսաստանի չորրորդ չեմպիոնությունն է։ Նա ոսկե մեդալ նվաճել էր նաև 2012, 2014 և 2023 թվականներին:
23:40 23.04.2025
Հայաստանի սամբոյի հավաքականները՝ Կիպրոսի Լիմասոլ քաղաքում մեկնարկած Եվրոպայի առաջնությանըՀայաստանի սամբոյի հավաքականները մասնակցում են Կիպրոսի Լիմասոլ քաղաքում մեկնարկած Եվրոպայի առաջնությանը: Մեծահասակներ/տղամարդիկ, մարզական սամբո․ Դավիթ Հովսեփյան 58կգ Մաքսիմ Մանուկյան 64կգ Կառլեն Մահինյան 71կգ Բորիս Շատվերյան 79կգ Վահագն Չալյան 88կգ Արսեն Խանջյան 98կգ Ժորա Բաղդասարյան +98կգ Մեծահասակներ/տղամարդիկ, մարտական սամբո․ Համլետ Սուքիասյան 58կգ Մայիս Ներսեսյան 64կգ Մհեր Մերջանյան 71կգ Արթուր Մալխասյան 79կգ Ավետիք Պողոսյան 88կգ Արման Ավանեսյան […] ...
23:22 23.04.2025
Դիետոլոգը հերքում է կարտոֆիլի վնասակարության մասին առասպելըԿարտոֆիլը վատ համբավ ունի, քանի որ շատերը վախենում են, որ այն բարձրացնում է արյան մեջ շաքարի մակարդակը և մեծացնում շաքարախտի վտանգը, ասել է բրիտանացի սննդաբան Քրիստինա Բոշը: Նա հերքել է կարտոֆիլի վնասակարության մասին առասպելը The Guardian-ի հետ զրույցում։ Ըստ մասնագետի՝ այս մթերքի վնասն ու օգուտը կախված է կարտոֆիլի տեսակից և պատրաստման եղանակից։ Նա հավելել է, […] ...
23:16 23.04.2025
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբԱպրիլի 23-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Տուժածներ չկան: «Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին […] ...
23:13 23.04.2025
Երևանում անցկացվեց ամենամյա ջահերով երթը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԵրևանի Հանրապետության հրապարակից մեկնարկեց ու Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ծաղիկներ խոնարհելով եզրափակվեց ամենամյա ավանդական ջահերով երթը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ջահերով երթն այս տարի անցկացվեց «Մի´ ուրացիր» խորագրի ներքո, իսկ երթի մասնակիցների ձեռքերում, ջահերից բացի, կային նաև Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի անուններով ցուցանակներ։ Երթի կազմակերպիչները նշեցին, որ ջահերով երթն արդարության համար շարունակվող պայքարի խորհրդանիշն է։ Երթի […] ...
23:10 23.04.2025
Բժիշկը նշել է լյարդի չորս հիմնական թշնամիներըՎիրաբույժ Ալեքսանդր Ումնովը խոսել է լյարդի չորս հիմնական թշնամիների մասին: Նա իր կարծիքն է հայտնել Lenta.ru-ի հետ զրույցում։ Վիրաբույժը ալկոհոլն անվանել է որպես առողջ լյարդի ամենակարևոր և ակնհայտ թշնամին, քանի որ չափից ավելի օգտագործումը քայքայում է օրգանի բջիջները։ Դրա հետևանքը լյարդի ցիռոզն է՝ հիվանդի համար ուղեկցող բարդություններով, նշել է Ումնովը։ Լյարդի համար խնդիր են նաև […] ...
22:53 23.04.2025
«Բարնլին» և «Լիդս Յունայթեդը» վերադառնում են Պրեմիեր լիգա«Բարնլին» և «Լիդս Յունայթեդը» նվաճեցին Անգլիայի Պրեմիեր լիգայի ուղեգիր: Չեմպիոնշիփի 44-րդ տուրում «Բարնլին» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց «Շեֆիլդ Յունայթեդին» և 94 միավորով հավասարվեց առաջատար «Լիդսին»։ Այս երկու թիմերն էլ անհասանելի դարձան հետապնդողների համար: Առաջնության ավարտից երկու տուր առաջ «Շեֆիլդը» 86 միավորով երրորդն է և փլեյ-օֆֆում տեղն ապահովել է: Փլեյ-օֆֆում Պրեմիեր լիգայի վերջին ուղեգիրը […] ...