Հույս ունեմ՝ դեռ նվաճումների կհասնեմ․ Նովակ Ջոկովիչ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 04 2025
  • $
    389.56
  • RUBLE
    4.71
  • 444.14
WEATHER
+9.09 oC

Հույս ունեմ՝ դեռ նվաճումների կհասնեմ․ Նովակ Ջոկովիչ

19:54 23.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նովակ Ջոկովիչը խոստովանել է, որ իր գլխավոր մրցակիցների՝ Ռոջեր Ֆեդերերի ու Ռաֆայել Նադալի կարիերան ավարտելուց հետո մոտիվացիան փոքր-ինչ նվազել է։

«Հնարավոր է, որ իմ մոտիվացիան նվազել է նրանց կարիերան ավարտելուց հետո, բայց առանց մոտիվացիայի ես այստեղ պարզապես չէի լինի։ Ես չէի խաղա։

Ես դեռ ուզում եմ խաղալ։ Մրցակցելու ցանկությունն ինձ հետ է։ Հույս ունեմ՝ դեռ նվաճումների կհասնեմ։ Հիմա ամենաշատն ինձ մոտիվացնում են Մեծ սաղավարտի մրցաշարերը»,-Ջոկովիչի խոսքերն է մեջբերում Eurosport.es-ը։

Նշենք, որ Ջոկովիչը Մեծ սաղավարտի մրցաշարերի 24-ակի հաղթող է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հոգեբանն անվանել է երջանիկ երեխայի մի քանի նշան

00:00 24.04.2025

Հոգեբանն անվանել է երջանիկ երեխայի մի քանի նշան

Հոգեբան Կատյա Խիմենես Մոլինսն ասել է, որ երջանիկ երեխային կարելի է ճանաչել մի քանի նշաններով։ Նա դրանք անվանել է La Nacion պարբերականի հետ զրույցում։ Ինչպես նշել է Մոլինսը, երջանիկ երեխան ունի զգացմունքներ արտահայտելու ազատություն։ «Նա կարող է ցույց տալ իր զգացմունքները՝ իմանալով, որ ծնողները կաջակցեն իրեն»,- բացատրել է հոգեբանը։ Նաև նման երեխաները մեծահասակներին միշտ տարբեր […] ...

Հայաստանի սամբոյի հավաքականները՝ Կիպրոսի Լիմասոլ քաղաքում մեկնարկած Եվրոպայի առաջնությանը

23:40 23.04.2025

Հայաստանի սամբոյի հավաքականները՝ Կիպրոսի Լիմասոլ քաղաքում մեկնարկած Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի սամբոյի հավաքականները մասնակցում են Կիպրոսի Լիմասոլ քաղաքում մեկնարկած Եվրոպայի առաջնությանը: Մեծահասակներ/տղամարդիկ, մարզական սամբո․ Դավիթ Հովսեփյան 58կգ Մաքսիմ Մանուկյան 64կգ Կառլեն Մահինյան 71կգ Բորիս Շատվերյան 79կգ Վահագն Չալյան 88կգ Արսեն Խանջյան 98կգ Ժորա Բաղդասարյան +98կգ Մեծահասակներ/տղամարդիկ, մարտական սամբո․ Համլետ Սուքիասյան 58կգ Մայիս Ներսեսյան 64կգ Մհեր Մերջանյան 71կգ Արթուր Մալխասյան 79կգ Ավետիք Պողոսյան 88կգ Արման Ավանեսյան […] ...

Դիետոլոգը հերքում է կարտոֆիլի վնասակարության մասին առասպելը

23:22 23.04.2025

Դիետոլոգը հերքում է կարտոֆիլի վնասակարության մասին առասպելը

Կարտոֆիլը վատ «համբավ» ունի, քանի որ շատերը վախենում են, որ այն բարձրացնում է արյան մեջ շաքարի մակարդակը և մեծացնում շաքարախտի վտանգը, ասել է բրիտանացի սննդաբան Քրիստինա Բոշը: Նա հերքել է կարտոֆիլի վնասակարության մասին առասպելը The Guardian-ի հետ զրույցում։ Ըստ մասնագետի՝ այս մթերքի վնասն ու օգուտը կախված է կարտոֆիլի տեսակից և պատրաստման եղանակից։ Նա հավելել է, […] ...

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ

23:16 23.04.2025

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ

Ապրիլի 23-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Տուժածներ չկան: «Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին […] ...

Երևանում անցկացվեց ամենամյա ջահերով երթը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

23:13 23.04.2025

Երևանում անցկացվեց ամենամյա ջահերով երթը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկեց ու Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ծաղիկներ խոնարհելով եզրափակվեց ամենամյա ավանդական ջահերով երթը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ջահերով երթն այս տարի անցկացվեց «Մի´ ուրացիր» խորագրի ներքո, իսկ երթի մասնակիցների ձեռքերում, ջահերից բացի, կային նաև Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի անուններով ցուցանակներ։ Երթի կազմակերպիչները նշեցին, որ ջահերով երթն արդարության համար շարունակվող պայքարի խորհրդանիշն է։ Երթի […] ...

Բժիշկը նշել է լյարդի չորս հիմնական թշնամիները

23:10 23.04.2025

Բժիշկը նշել է լյարդի չորս հիմնական թշնամիները

Վիրաբույժ Ալեքսանդր Ումնովը խոսել է լյարդի չորս հիմնական թշնամիների մասին: Նա իր կարծիքն է հայտնել Lenta.ru-ի հետ զրույցում։ Վիրաբույժը ալկոհոլն անվանել է որպես առողջ լյարդի ամենակարևոր և ակնհայտ թշնամին, քանի որ չափից ավելի օգտագործումը քայքայում է օրգանի բջիջները։ Դրա հետևանքը լյարդի ցիռոզն է՝ հիվանդի համար ուղեկցող բարդություններով, նշել է Ումնովը։ Լյարդի համար խնդիր են նաև […] ...

BACK_TO_TOP