16:10 23.04.2025
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը ցանկանում է թիմ հրավիրել Վիկտոր Օսիմհենին, հայտնում է The Mirror-ը:
Նիգերացի հարձակվողն այժմ վարձակալությամբ հանդես է գալիս «Գալաթասարայում»: Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է «Նապոլիին»: «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է ավելի քան 40 միլիոն ֆունտ վճարել հարձակվողի տրանսֆերը գնելու համար:
Օսիմհենն անցած տարի մոտ էր «Չելսի», ապա Սաուդյան Արաբիա տեղափոխությանը, սակայն գործարքների ձախողումից հետո նա վարձակալությամբ տեղափոխվեց «Գալաթասարայ»:
22:10 23.04.2025
«Ալ Նասրը» հաղթել է առանց ՌոնալդուիՍաուդյան Արաբիայի Պրո լիգայի 29-րդ տուրում «Ալ Նասրը» մրցակցի դաշտում 3-2 հաշվով հաղթել է «Դամակին»։ Հյուրերը հաղթել են ավելացրած չորրորդ րոպեին խփած գոլի շնորհիվ։ «Ալ Նասրի» կազմում խաղին չի մասնակցել Կրիշտիանու Ռոնալդուն։ Ակումբի գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին նրան հանգստանալու հնարավորություն էր տվել։ «Ալ Նասրը» 60 միավորով երրորդն է։ Առաջատար «Ալ Իթիհադն» ունի 68 միավոր։ «Դամակը» […] ...
22:04 23.04.2025
Ինչի՞ համար են Հայաստան եկել մոդուլային ռեակտորներ կառուցող ամերիկյան ընկերության ներկայացուցիչներըՀայաստանում է գտնվում միջուկային էներգիայի ամերիկացի փորձագետների խումբը: Նրանք աշխատանքային հանդիպումներ են անցկացրել Երևանում ու Մեծամորում: Ովքե՞ր են խմբի կոզմում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Խոսքն ամերիկյան Westinghouse Electric ընկերության պատվիրակության մասին է: Ընկերությունն ամերիկյան առաջատարներից մեկն է՝ միջուկային էներգիայի ոլորտում, բայց ի՞նչն է հատկանշական. այդ պատվիրակության հայաստանյան այցի մասին Հայաստանի պաշտոնական ոչ […] ...
21:53 23.04.2025
Ստամբուլում երկրաշարժի ժամանակ տուժել է մոտ 240 մարդՉորեքշաբթի Ստամբուլում և դրա շրջակայքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Թուրքիայի մոտ 240 քաղաքացի է տուժել։ Այս մասին Արտակարգ իրավիճակների վարչության օպերատիվ շտաբում հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարարության ղեկավար Քեմալ Մեմիշօղլուն։ «Երկրաշարժից հետո մեր քաղաքացիներից ընդհանուր առմամբ տուժել է 236-ը, հիմնականում այն պատճառով, որ խուճապահար դուրս են ցատկել տներից։ Նրանցից 173-ը հենց Ստամբուլում են եղել»,- ասել […] ...
21:28 23.04.2025
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն Փարիզի 9-րդ շրջանումԱպրիլի 23-ին, Եվրոպայի առաջին հայալեզու «Յառաջ» օրաթերթի հիմնադիր Շավարշ Միսակյանի և նրա դուստր` նույն օրաթերթի գլխավոր խմբագիր Արփիկ Միսակյանի անվան՝ Փարիզի 9-րդ շրջանում գտնվող հրապարակում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական միջոցառում։ Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան և ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի ծաղկեպսակներ զետեղեցին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Շիրազ Հովակիմյանը, […] ...
21:20 23.04.2025
Անչելոտին հավաքականների մակարդակով կարող է դառնալ ամենաբարձր վարձատրվող մարզիչներից մեկըԿառլո Անչելոտին հավաքականների մակարդակով կարող է դառնալ ամենաբարձր վարձատրվող մարզիչներից մեկը։ Այս մասին հայտնում է Relevo-ն։ Բրազիլիայի ֆուտբոլային կոնֆեդերացիան (CBF) ցանկանում է իտալացի մասնագետին նշանակել ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Կողմերի բանակցությունները կարող են տեղի ունենալ արագացված կարգով։ CBF-ը պատրաստ է Անչելոտիին վճարել այնքան աշխատավարձ, որքան նա վաստակում է Մադրիդի «Ռեալում»։ Եթե նա հավաքականի հետ պայմանագիր […] ...