Շրջակա միջավայրի նախարարությունը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը համագործակցության հուշագիր են ստորագրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 04 2025
  • $
    389.56
  • RUBLE
    4.71
  • 444.14
WEATHER
+11.09 oC

Շրջակա միջավայրի նախարարությունը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը համագործակցության հուշագիր են ստորագրել

14:10 23.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
Երևանում կազմակերպված Էլեկտրական շարժունակության ազգային առաջին համաժողովի շրջանակում Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրել են համագործակցության հուշագիր, որի նպատակը բնապահպանական կրթության, վերապատրաստման և գիտահետազոտական գործունեության խթանումն է։
Հուշագիրը ստորագրել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը և ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Մխիթար Ասլանյանը։
Համաձայն հուշագրի՝ կողմերը կհամագործակցեն՝
ուսումնակրթական բնույթի ծրագրերի մշակման և իրականացման ուղղությամբ,
կանցկացնեն փորձուսուցումներ և վերապատրաստումներ՝ նպատակ ունենալով բարձրացնել բնապահպանական և էլեկտրական տրանսպորտի ոլորտների մասնագիտական կարողությունները,
կհիմնադրեն և կիրականացնեն գիտական և կիրառական հետազոտություններ,
ինչպես նաև կիրագործեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնություններ, որոնք կնպաստեն շրջակա միջավայրի պահպանության ոլորտի զարգացմանը։
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը համագործակցությունը կարևորել է որպես կայուն կրթական և գիտական հիմք ստեղծելու հնարավորություն, որը խթանում է նորարար լուծումների ներդրմանը բնապահպանական քաղաքականության իրականացման գործընթացում․
«Այս հուշագիրը ոչ միայն ամրապնդում է միջհամալսարանական ու միջկառավարական կապերը, այլև ստեղծում է գործնական հիմք՝ պատրաստելու այն մասնագետներին, ովքեր կկառավարեն Հայաստանի անցումը դեպի կայուն, էլեկտրական շարժունակության վրա հիմնված տրանսպորտային համակարգ»,-նշել է նախարարի տեղակալը։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 23.04.2025

SHANTNEWS

Հույս ունեմ՝ դեռ նվաճումների կհասնեմ․ Նովակ Ջոկովիչ

19:54 23.04.2025

Հույս ունեմ՝ դեռ նվաճումների կհասնեմ․ Նովակ Ջոկովիչ

Նովակ Ջոկովիչը խոստովանել է, որ իր գլխավոր մրցակիցների՝ Ռոջեր Ֆեդերերի ու Ռաֆայել Նադալի կարիերան ավարտելուց հետո մոտիվացիան փոքր-ինչ նվազել է։ «Հնարավոր է, որ իմ մոտիվացիան նվազել է նրանց կարիերան ավարտելուց հետո, բայց առանց մոտիվացիայի ես այստեղ պարզապես չէի լինի։ Ես չէի խաղա։ Ես դեռ ուզում եմ խաղալ։ Մրցակցելու ցանկությունն ինձ հետ է։ Հույս ունեմ՝ դեռ […] ...

Աջակցություն՝ անհուսալի վարկեր ունեցողներին. Կառավարության նիստի որոշումները

19:48 23.04.2025

Աջակցություն՝ անհուսալի վարկեր ունեցողներին. Կառավարության նիստի որոշումները

Անհուսալի վարկ ունեցող ևս 2968 անձ փետրվար-մարտ ամիսների համար կստանա վճար: Հաստատվել է ՀՀ-ում գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թթ. ռազմավարությունը. որոշումները կայացվել են գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Կապահովվի ներդրումային միջավայրի երկարաժամկետ զարգացումը. կներդրվեն կնքված պայմանագրերով ստանձնած պարտավորությունների նկատմամբ հսկողության առավել արդյունավետ մեխանիզմներ

19:42 23.04.2025

Կապահովվի ներդրումային միջավայրի երկարաժամկետ զարգացումը. կներդրվեն կնքված պայմանագրերով ստանձնած պարտավորությունների նկատմամբ հսկողության առավել արդյունավետ մեխանիզմներ

Կառավարությունը լրացում է կատարել «Պետական գույքի կառավարման ոլորտում ՀՀ անունից կնքված գործարքներով ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու և պետական գույքի գրավադրման պայմանները սահմանելու մասին» որոշման մեջ: Առավել մեծ թվով ներդրումներ ներգրավելու և կնքված պայմանագրերով ստանձնած պարտավորությունների նկատմամբ հսկողության առավել արդյունավետ մեխանիզմներ ներդնելու նպատակով նախատեսվում է սահմանել դրույթ: Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանել, որ ուղղակի […] ...

Վայոց ձորի մարզի Քարագլխի մարզամշակութային կենտրոնը կապահովվի գույքով

19:36 23.04.2025

Վայոց ձորի մարզի Քարագլխի մարզամշակութային կենտրոնը կապահովվի գույքով

Գործադիրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2025 թ. պետբյուջեով հատկացված միջոցների հաշվին կատարել է վերաբաշխում՝ 999,738 հազար դրամ գումարի չափով, որից՝ 991,949 հազար դրամը՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի լրացուցիչ պահպանման ծախսերի ապահովման նպատակով, իսկ 7,789 հազար դրամը՝ Վայոց ձորի մարզի Քարագլխի մարզամշակութային կենտրոնի գույքով ապահովման նպատակով: Ըստ հիմնավորման, մասնավորապես՝ Եղեգիս համայնքի Քարագլուխ բնակավայրի […] ...

«Արմավիր» ՔԿՀ բերված սառնարանից հայտնաբերվել է 14 բջջային հեռախոս և այլ արգելված իրեր

19:29 23.04.2025

«Արմավիր» ՔԿՀ բերված սառնարանից հայտնաբերվել է 14 բջջային հեռախոս և այլ արգելված իրեր

Ապրիլի 22-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, ստանալով օպերատիվ տվյալներ, տնտեսական ապահովման բաժնի աշխատակիցների հետ համատեղ խուզարկել են կալանավորված անձ Ս. Հ.-ի անվամբ ներկայացված սառնարանը: Արդյունքում՝ սառնարանի վերևի հատվածում պատրաստված թաքստոցից հայտնաբերել է 14 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի լիցքավորման 8 լար և 1 լիցքավորիչ, 3 wi-fi սարք, […] ...

BACK_TO_TOP