12:33 23.04.2025
ՀՀ կառավարությունն ընդունեց որոշման նախագիծ, որով 49 մլն դրամ մարդասիրական օգնություն կտրամադրի Սիրիայի սոցիալ-տնտեսական ծանր վիճակում հայտնված բնակչությանը։
Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ աջակցության կարիքը պայմանավորված է Սիրիայում ընթացող իրադարձություններով, որոնք մեծ թվով մարդկանց զրկել են կենսական անհրաժեշտ միջոցներից։
Հայկական կողմից ցուցաբերվող օգնությունը ներառելու է առաջին անհրաժեշտության մթերք և դեղորայք։
18:36 23.04.2025
Հաստատվել է ՀՀ-ում գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թթ. ռազմավարությունըԿառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թթ. ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը: Ինչպես նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, նոր ռազմավարությամբ առաջարկվում է 6 հիմնական գերակայություն: Առաջին գերակայության ջանքերն ուղղվելու են պետական քաղաքականության և կառավարման ոլորտներում գենդերային հավասարության ապահովմանը, գենդերազգայունության մակարդակի բարձրացմանը, մասնավորապես՝ մասնակցային, ներառական ու հասանելի քաղաքական […] ...
18:30 23.04.2025
Յանա Եգորյանը՝ Ռուսաստանի քառակի չեմպիոնՍուսերամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանը ոսկե մեդալ է նվաճել Ուֆայում կայացած Ռուսաստանի առաջնությունում։ Եզրափակչում 31-ամյա մարզուհին 15-14 հաշվով հաղթել է Ալինա Կլյուչնիկովային։ Եգորյանի համար սա Ռուսաստանի չորրորդ չեմպիոնությունն է։ Նա ոսկե մեդալ նվաճել էր նաև 2012, 2014 և 2023 թվականներին: ...
18:24 23.04.2025
Գործադիրը հավանություն է տվել ՀՀ 2024 թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությանըԳործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ազգային ժողով: «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 116 րդ հոդվածի 1-ին մասի և «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 25 րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Կառավարությունը յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը ՀՀ Ազգային […] ...
18:17 23.04.2025
Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2109»-ն ու «Կամազ»-ը․ կան տուժածներԱյսօր՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։45-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 13 կմ հատվածում բախվել են «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենան և «Կամազ» մակնիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է […] ...
18:12 23.04.2025
Գուրգեն Հովհաննիսյանի 8-րդ հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգումՀայ բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը 8-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում: Ծանր քաշային կարգում հանդես եկող Հովհաննիսյանն Օռլանդոյում անցկացրած հերթական մենամարտում նոկաուտի է ենթարկել ամերիկացի Դաջուան Քալոուեյին (11-4): Մենամարտի ելքը վճռվել է 5-րդ ռաունդում, երբ Հովհաննիսյանի հարվածներից 190 կգ քաշով մրցակիցը ընկել է ռինգի հատակին: Ի դեպ, հայ բռնցքամարտիկի համար սա 7-րդ նոկաուտով հաղթանակն է պրոֆեսիոնալ […] ...
18:06 23.04.2025
Կապահովվի անհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունըՊատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում: Միջոցառման շրջանակում քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին հատկացվող դրամական օգնությունը՝ ամսական 300 000 դրամ, ստանալու համար դիմումը պետք է ներկայացվեր էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2025 թ. փետրվարի 15-ը։ Սակայն մինչ այսօր կան քաղաքացիական անձանց շրջանում […] ...