Եվրոպայի կլիմայի վիճակի 2024 թվականի զեկույցը մտահոգիչ է․ ռեկորդային տաքություն, ջրհեղեղներ ու հալվող սառցադաշտեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 04 2025
  • $
    389.56
  • RUBLE
    4.71
  • 444.14
WEATHER
+11.09 oC

Եվրոպայի կլիմայի վիճակի 2024 թվականի զեկույցը մտահոգիչ է․ ռեկորդային տաքություն, ջրհեղեղներ ու հալվող սառցադաշտեր

11:56 23.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
2024 թվականը դարձավ բեկումնային կլիմայական տարի Եվրոպայի համար։ Կոպեռնիկոս Կլիմայի Փոփոխության Ծառայության և Համաշխարհային Օդերևութաբանական Կազմակերպության համատեղ հրապարակած «Եվրոպայի Կլիմայի Վիճակ 2024» զեկույցի համաձայն՝ անցած տարին ճանաչվել է ամենատաքը դիտարկումների ողջ պատմության մեջ՝ ընդգծելով կլիմայի փոփոխության ահագնացող հետևանքները։ Այս մասին  հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Վերջին տասնամյակներում Եվրոպան տաքանում է գրեթե երկու անգամ ավելի արագ Երկրագնդի համեմատ։ Եթե աշխարհում օդի միջին ջերմաստիճանի աճը կազմում է +1.3 °C նախարդյունաբերական մակարդակի համեմատ, ապա Եվրոպայում այն արդեն հասել է +2.4 °C-ի, իսկ Արկտիկայում՝ +3.3 °C-ի։
2024 թվականին գրանցվել է ռեկորդային թվով ջերմային ալիքներ, երբ ջերմաստիճանը չի իջել 20 °C-ից։ Հարավարևելյան Եվրոպայում արձանագրվել է պատմության մեջ ամենաերկար ջերմային ալիքը, որը տևել է մինչև 43 օր։ Ըստ կանխատեսումների՝ 1.5 °C գլոբալ տաքացման դեպքում Եվրոպայում տարեկան կարող է գրանցվել մինչև 30 000 մահ՝ ջերմային ալիքների հետևանքով։
2024 թվականը նաև աղետալի էր ջրհեղեղների առումով։ Արևմտյան Եվրոպան ունեցավ վերջին տասնամյակների ամենախոնավ տարիներից մեկը։ Սեպտեմբերին «Բորիս» փոթորիկի հետևանքով՝ 8 երկրում արձանագրվեց ջրհեղեղ, իսկ գետերի շուրջ 8500 կմ հատվածում հոսքերը կրկնեցին տարեկան առավելագույն ցուցանիշները։ Հոկտեմբերին Վալենսիայում մեկ օրվա ընթացքում տեղաց 771.8 մմ անձրև։ Ընդհանուր առմամբ՝ ջրհեղեղների հետևանքով մահացել է 335 մարդ, տուժել է ավելի քան 413 000 մարդ, իսկ ընդհանուր տնտեսական կորուստները գնահատվում են 18.2 միլիարդ եվրո։
2024 թվականը ռեկորդային էր նաև սառցադաշտերի հալման առումով։ Սկանդինավիայի և Սվալբարդի սառցադաշտերն ունեցան իրենց պատմության մեջ ամենամեծ տարեկան հալքը՝ դառնալով աշխարհի ամենախոցելի սառցադաշտային շրջանները։ Միջերկրական ծովի և Եվրոպական լճերի ջերմաստիճանները հասել են ռեկորդային բարձր ցուցանիշների։
Կլիմայի փոփոխության պայմաններում եվրոպական քաղաքները սկսել են ակտիվ հարմարվողականության ծրագրեր իրականացնել։ Օրինակ՝ Փարիզում տնկվում են ծառեր և ընդլայնվում են կանաչ տարածքները՝ հովացման համար, Գլազգոյում ներդրվում են վաղ նախազգուշացման համակարգեր և համայնքային ջրհեղեղներին դիմակայելու համակարգեր, Միլանում իրականացվում է կանաչ ենթակառուցվածքների ընդլայնում և կլիմայական ապաստարանների ստեղծում։
«Եվրոպայի Կլիմայի Վիճակ 2024» զեկույցը հստակ ազդակ է՝ կլիմայական ճգնաժամը արդեն իրականություն է։ Եվրոպան, որպես աշխարհի ամենաարագ տաքացող աշխարհամաս, կանգնած է ոչ միայն կլիմայի փոփոխության հարմարվողականության առջև, այլև համապարփակ կլիմայական քաղաքականության մշակման հրամայականի առաջ։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել են Հայաստանի և Ավստրիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքն ու հեռանկարները

16:23 23.04.2025

Քննարկվել են Հայաստանի և Ավստրիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքն ու հեռանկարները

Ապրիլի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռոբերտ Գերշներին: Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, և մաղթել հաջողություններ Հայաստանի ու Ավստրիայի միջև համագործակցության զարգացման գործում: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ավստրիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքն ու հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային […] ...

Ամորիմը ցանկանում է «Մանչեսթեր Յունայթեդ» հրավիրել Վիկտոր Օսիմհենին

16:10 23.04.2025

Ամորիմը ցանկանում է «Մանչեսթեր Յունայթեդ» հրավիրել Վիկտոր Օսիմհենին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը ցանկանում է թիմ հրավիրել Վիկտոր Օսիմհենին, հայտնում է The Mirror-ը: Նիգերացի հարձակվողն այժմ վարձակալությամբ հանդես է գալիս «Գալաթասարայում»: Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է «Նապոլիին»: «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է ավելի քան 40 միլիոն ֆունտ վճարել հարձակվողի տրանսֆերը գնելու համար: Օսիմհենն անցած տարի մոտ էր «Չելսի», ապա Սաուդյան Արաբիա տեղափոխությանը, սակայն […] ...

Երևանի որ թաղամասերում է փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

15:58 23.04.2025

Երևանի որ թաղամասերում է փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 16-22-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Շենգավիթում՝ ապրիլի 21-ին և 22-ին, Նոր Նորքում՝ ապրիլի 21-ին, Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է․ Նոր Նորքում՝ ապրիլի 21-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի […] ...

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները հանդիպել են ԵԽԽՎ նախագահի գլխավորած պատվիրակությանը

15:45 23.04.2025

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները հանդիպել են ԵԽԽՎ նախագահի գլխավորած պատվիրակությանը

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները` ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ ապրիլի 23-ին հանդիպել են ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային զարգացումներին եւ ներքաղաքական թեմաներին վերաբերող հարցեր: ...

«Պորտուի» դարպասապահը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»

15:33 23.04.2025

«Պորտուի» դարպասապահը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»

«Պորտուի» դարպասապահ Դիոգու Կոշտան կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», հայտնում է Footmercato-ի լրագրող Սանտի Աունան: Պորտուգալիայի հավաքանի դարպասապահը տվել է Մանչեսթեր տեղափոխվելու իր համաձայնությունը, նա ծանոթացել է ակումբի նախագծին և ցանկանում է միանալ Գվարդիոլայի թիմին: Նշվում է, որ Կոշտայի գործակալ Ժորժե Մենդեշը ամեն ինչ անում է գործարքը արագ ավարտին հասցնելու համար: Բանակցություններն ընթացքի մեջ են […] ...

Թուրքիայի ՆԳ նախարարն անդրադարձել է երկրաշարժից հետո շենքերի փլուզման մասին տեղեկություններին

15:22 23.04.2025

Թուրքիայի ՆԳ նախարարն անդրադարձել է երկրաշարժից հետո շենքերի փլուզման մասին տեղեկություններին

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հայտարարել է, որ Ստամբուլում տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո շենքերի փլուզման մասին տեղեկություններ չկան։ Ավելի վաղ Աղետների կառավարման վարչությունը (AFAD) հայտնել էր քաղաքում համապատասխանաբար 6,2 և 4,4 մագնիտուդ երկրաշարժի մասին: «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը հաղորդում է, որ զգացվել են ուժեղ ցնցումներ, ցնցվել են պատերը, ճոճվել են ջահերը, ճռռացել է կահույքը, […] ...

BACK_TO_TOP