«Քէմբ Օտտօ, Մարսէյլ․ պատմություն ցեղասպանությունից փրկվածներից» ցուցադրության բացում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 04 2025
  • $
    389.56
  • RUBLE
    4.71
  • 444.14
WEATHER
+11.09 oC

«Քէմբ Օտտօ, Մարսէյլ․ պատմություն ցեղասպանությունից փրկվածներից» ցուցադրության բացում

11:40 23.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ապրիլի 25-ին՝ ժամը 18։30-ին, Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Քէմբ Օտտօ, Մարսէյլ․ պատմություն ցեղասպանությունից փրկվածներից» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։

Ցուցադրությունը կազմակերպվում է ֆրանսիական «ARAM» հետազոտության և հայկական հիշողության արխիվների միության հետ համագործակցությամբ։ Միության կողմից թանգարան տեղափոխված ավելի քան 50 փաստավավերագրական նյութերը պատմում են ցեղասպանությունից փրկված հայ գաղթականների մասին Ֆրանսիայի Մարսել քաղաքի «Քէմբ Օտտօ» կացարանում։ Ցուցանմուշների մեջ առանցքային դեր ունի «ARAM» միության կողմից օրեր առաջ Հայաստանի պատմության թանգարանին նվիրաբերված «Նանսենյան անձնագիրը»։

Փոխառված նյութերը՝ անձնագրեր, լուսանկարներ, փաստաթղթեր և այլ ուշագրավ առարկաներ, համադրվել են Հայաստանի պատմության թանգարանում պահվող ցուցանմուշների ընտրանու հետ։

Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 25-ը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկում` հաշվապահական հաշվառման և գնումների ծառայություններ մատուցող ընկերությունների ներկայացուցիչների հետ

17:06 23.04.2025

Քննարկում` հաշվապահական հաշվառման և գնումների ծառայություններ մատուցող ընկերությունների ներկայացուցիչների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել քննարկում հաշվապահական հաշվառման և գնումների գործընթացի վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են հանրային և մասնավոր հատվածներում հաշվապահական հաշվառման և գնումների ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկումը վարել են ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը և գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչներ, ինչպես […] ...

Թիվ 2 հանրակրթական գիշերօթիկ դպրոցի հողամասն առանձին երկու գույքային միավորների բաժանելու մասին որոշումը կայացվել է օրենքի խախտմամբ. դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցադիմումը

17:00 23.04.2025

Թիվ 2 հանրակրթական գիշերօթիկ դպրոցի հողամասն առանձին երկու գույքային միավորների բաժանելու մասին որոշումը կայացվել է օրենքի խախտմամբ. դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցադիմումը

Վարչական դատարանը 2025 թվականի ապրիլի 14-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցադիմումը, որով պահանջվում է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի՝ «Հր․ Ներսիսյան փողոցի Հ.3 հասցեում գտնվող Երևանի թիվ 2 հանրակրթական գիշերօթիկ դպրոցի («Որբ, ծնողական խնամքից զրկված երեխաների N 3 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի) զբաղեցրած 6 հազար 577 քմ մակերեսով հողամասն առանձին երկու գույքային միավորների բաժանելու մասին» 2007 […] ...

Քննարկվել են հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքի հետ կապված հարցեր

16:55 23.04.2025

Քննարկվել են հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքի հետ կապված հարցեր

ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանի նախաձեռնությամբ ապրիլի 23-ին խորհրդարան էին այցելել հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներ՝ քննարկելու իրենց մտահոգող մի շարք հարցեր ու խնդիրներ: Աշխատանքային քննարկմանը մասնակցել են ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հռիփսիմե Հունանյանը, հանձնաժողովի անդամ Լուսինե Բադալյանը, ինչպես նաեւ ՀՀ մի շարք գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: […] ...

«Բարսելոնան» հերթական հաղթանակից հետո 7 միավորով առաջ է «Ռեալից»

16:50 23.04.2025

«Բարսելոնան» հերթական հաղթանակից հետո 7 միավորով առաջ է «Ռեալից»

Իսպանիայի Լա լիգայի 33-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 1-0 հաշվով առավելության է հասել «Մալյորկայի» դեմ խաղում։ Հաղթական գոլը 46-րդ րոպեին խփել է Դանի Օլմոն։ Հանսի Ֆլիկի թիմը միավորների քանակը հասցրեց 76-ի ու առաջին տեղում է։ Երկրորդ տեղը զբաղեցնող Մադրիդի «Ռեալն» ունի 69 միավոր, սակայն այս տուրում դեռ չի անցկացրել իր հանդիպումն ու այսօր երեկոյան […] ...

Հայաստանի 4 քաղաքում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

16:41 23.04.2025

Հայաստանի 4 քաղաքում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 13-19-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, Հերացի փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 13-ին, 18-ին և 19-ին։ Գյումրի քաղաքում՝ չի գերազանցել, Հրազդան քաղաքում՝ ապրիլի […] ...

Ֆաբ Լաբ` Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում

16:30 23.04.2025

Ֆաբ Լաբ` Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում բացվել է Ֆաբ Լաբ թվային արտադրության լաբորատորիա: Նախաձեռնությունը կյանքի է կոչվել ՀԲԸՄ Հայաստանի «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի շրջանակում՝ Հայաստանում Եվրոպական միության աջակցությամբ` «Ֆաբ Լաբ Հայաստան» կրթական հիմնադրամի և «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ համագործակցությամբ։ Նորաստեղծ Ֆաբ Լաբի նպատակն է տեխնոլոգիաների և թվային արտադրանքի միջոցով ապահովել կրթվելու, նորարարության գործիքների, գիտելիքի […] ...

BACK_TO_TOP