11:31 23.04.2025
Բացահայտվել է 131 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ 48 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 12 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 8 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 7-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, թմրանյութի իրացման ու սառը զենքի հայտնաբերման, 5-ական դեպք՝ հոգեկան ներգործության և խարդախության, 4 դեպք՝ փաստաթղթեր կեղծելու, 3 դեպք՝ ինքնավնասման, 2-ական դեպք՝ ծառերը, թփերը ապօրինի հատելու ու դատական ակտը չկատարելու։
Բացահայտվել են նաև մարդու առևանգման, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, բնակարանային գողության, վստահված գույքի հափշտակման, շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման, պետական սահմանն ապօրինի հատելու փորձի, հարկերը, տուրքերը վճարելուց խուսափելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, հողը փչացնելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները չարաշահելու, քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից կյանքի կամ առողջության համար վտանգ ներկայացնող առարկաներ պահելու, կրելու և տրանսպորտային միջոցի նույնականացման տարրերը կեղծելու դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են՝ անձնական ունեցվածքի գողության՝ 2 դեպք, սպանության, ծառերը, թփերը ապօրինի հատելու ու խուլիգանության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 4-ը։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած մեկ օրում գրանցված 12 ավտովթարի հետևանքով`
22 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
17:18 23.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին և հանդես եկել ելույթով: Իր խոսքում նախագահ Խաչատուրյանը կարևորել է Գիտությունների ազգային ակադեմիայի՝ որպես երկրի գիտական մտքի կենտրոնի դերը՝ ընդգծելով նրա առանցքային նշանակությունն ազգային զարգացման ռազմավարության շրջանակում։ Նախագահը մասնավորապես անդրադարձել է Ակադեմիայի առջև դրված գիտական և հասարակական նշանակության խնդիրներին, ինչպես նաև […] ...
17:12 23.04.2025
Որակազրկված Մխիթարյանը կլինի մեկնարկային կազմում«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և պաշտպան Ալեսանդրո Բաստոնին մեկնարկային կազմում են լինելու «Միլանի» դեմ Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ պատասխան խաղում։ Այս մասին գրում է Gazzetta dello Sport-ը: Հայ և իտալացի ֆուտբոլիստները դեղին քարտեր են ստացել «Բոլոնյայի» դեմ Ա սերիայի 33-րդ տուրի խաղում (0:1), ինչի պատճառով որակազրկվել են և չեն մասնակցի «Ռոմայի» դեմ 34-րդ տուրի մրցավեճին: «Ինտերն» […] ...
17:06 23.04.2025
Քննարկում` հաշվապահական հաշվառման և գնումների ծառայություններ մատուցող ընկերությունների ներկայացուցիչների հետՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել քննարկում հաշվապահական հաշվառման և գնումների գործընթացի վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են հանրային և մասնավոր հատվածներում հաշվապահական հաշվառման և գնումների ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկումը վարել են ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը և գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչներ, ինչպես […] ...
17:00 23.04.2025
Թիվ 2 հանրակրթական գիշերօթիկ դպրոցի հողամասն առանձին երկու գույքային միավորների բաժանելու մասին որոշումը կայացվել է օրենքի խախտմամբ. դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցադիմումըՎարչական դատարանը 2025 թվականի ապրիլի 14-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցադիմումը, որով պահանջվում է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի՝ «Հր․ Ներսիսյան փողոցի Հ.3 հասցեում գտնվող Երևանի թիվ 2 հանրակրթական գիշերօթիկ դպրոցի («Որբ, ծնողական խնամքից զրկված երեխաների N 3 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի) զբաղեցրած 6 հազար 577 քմ մակերեսով հողամասն առանձին երկու գույքային միավորների բաժանելու մասին» 2007 […] ...
16:55 23.04.2025
Քննարկվել են հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքի հետ կապված հարցերՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանի նախաձեռնությամբ ապրիլի 23-ին խորհրդարան էին այցելել հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներ՝ քննարկելու իրենց մտահոգող մի շարք հարցեր ու խնդիրներ: Աշխատանքային քննարկմանը մասնակցել են ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հռիփսիմե Հունանյանը, հանձնաժողովի անդամ Լուսինե Բադալյանը, ինչպես նաեւ ՀՀ մի շարք գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: […] ...
16:50 23.04.2025
«Բարսելոնան» հերթական հաղթանակից հետո 7 միավորով առաջ է «Ռեալից»Իսպանիայի Լա լիգայի 33-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 1-0 հաշվով առավելության է հասել «Մալյորկայի» դեմ խաղում։ Հաղթական գոլը 46-րդ րոպեին խփել է Դանի Օլմոն։ Հանսի Ֆլիկի թիմը միավորների քանակը հասցրեց 76-ի ու առաջին տեղում է։ Երկրորդ տեղը զբաղեցնող Մադրիդի «Ռեալն» ունի 69 միավոր, սակայն այս տուրում դեռ չի անցկացրել իր հանդիպումն ու այսօր երեկոյան […] ...