11:11 23.04.2025
16:30 23.04.2025
Ֆաբ Լաբ` Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղումՀայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում բացվել է Ֆաբ Լաբ թվային արտադրության լաբորատորիա: Նախաձեռնությունը կյանքի է կոչվել ՀԲԸՄ Հայաստանի «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի շրջանակում՝ Հայաստանում Եվրոպական միության աջակցությամբ` «Ֆաբ Լաբ Հայաստան» կրթական հիմնադրամի և «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ համագործակցությամբ։ Նորաստեղծ Ֆաբ Լաբի նպատակն է տեխնոլոգիաների և թվային արտադրանքի միջոցով ապահովել կրթվելու, նորարարության գործիքների, գիտելիքի […] ...
16:23 23.04.2025
Քննարկվել են Հայաստանի և Ավստրիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքն ու հեռանկարներըԱպրիլի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռոբերտ Գերշներին: Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, և մաղթել հաջողություններ Հայաստանի ու Ավստրիայի միջև համագործակցության զարգացման գործում: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ավստրիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքն ու հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային […] ...
16:10 23.04.2025
Ամորիմը ցանկանում է «Մանչեսթեր Յունայթեդ» հրավիրել Վիկտոր Օսիմհենին«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը ցանկանում է թիմ հրավիրել Վիկտոր Օսիմհենին, հայտնում է The Mirror-ը: Նիգերացի հարձակվողն այժմ վարձակալությամբ հանդես է գալիս «Գալաթասարայում»: Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է «Նապոլիին»: «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է ավելի քան 40 միլիոն ֆունտ վճարել հարձակվողի տրանսֆերը գնելու համար: Օսիմհենն անցած տարի մոտ էր «Չելսի», ապա Սաուդյան Արաբիա տեղափոխությանը, սակայն […] ...
15:58 23.04.2025
Երևանի որ թաղամասերում է փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 16-22-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Շենգավիթում՝ ապրիլի 21-ին և 22-ին, Նոր Նորքում՝ ապրիլի 21-ին, Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է․ Նոր Նորքում՝ ապրիլի 21-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի […] ...
15:45 23.04.2025
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները հանդիպել են ԵԽԽՎ նախագահի գլխավորած պատվիրակությանըԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները` ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ ապրիլի 23-ին հանդիպել են ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային զարգացումներին եւ ներքաղաքական թեմաներին վերաբերող հարցեր: ...
15:33 23.04.2025
«Պորտուի» դարպասապահը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»«Պորտուի» դարպասապահ Դիոգու Կոշտան կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», հայտնում է Footmercato-ի լրագրող Սանտի Աունան: Պորտուգալիայի հավաքանի դարպասապահը տվել է Մանչեսթեր տեղափոխվելու իր համաձայնությունը, նա ծանոթացել է ակումբի նախագծին և ցանկանում է միանալ Գվարդիոլայի թիմին: Նշվում է, որ Կոշտայի գործակալ Ժորժե Մենդեշը ամեն ինչ անում է գործարքը արագ ավարտին հասցնելու համար: Բանակցություններն ընթացքի մեջ են […] ...