09:54 23.04.2025
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել Շիրակի մարզի համայնքապետարաններից մեկում կատարված չարաշահումների վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։
«Մասնավորապես՝ համայնքապետարանի առաջատար մասնագետ Ս․Հ․-ն օգտագործելով համայնքի նախկին ղեկավարի կողմից իրեն փոխանցված նույնականացման քարտը և հաշվապահական ծրագիր մուտք գործելու գաղտնաբառը, ինչպես նաև բյուջեի ֆոնդային մասում ֆինանսական միջոցների առկայության մասին համայնքի ավագանուն և Շիրակի մարզպետարանին նույն տարիների համար կեղծ հաշվետվություններ ներկայացնելով, իր և համայնքի նախկին ղեկավարի համապատասխան էջերով մուտք է գործել հաշվապահական ծրագիր, կազմել և հաստատել է բյուջեի պլանային փոփոխությունների և վճարման հանձարարագրերի վերաբերյալ էլեկտրոնային փաստաթղթեր։
Այնուհետև, Ս․Հ․-ն համայնքային բյուջեի՝ տարբեր ծախսային ծրագրերի ֆոնդերի գումարներից աշխատավարձի վճարման համար նախատեսված տարանցիկ հաշվին է փոխանցել տարբեր ծախսային ծրագրերի ֆոնդերի գումարները, ապա համայնքի նախկին ղեկավարի փոխարեն նրա էլեկտրոնային ստորագրությամբ կազմել է վճարման հանձնարարականներ, որոնց օգտագործմամբ տարիների ընթացքում իր բանկային հաշիվներին համայնքի գանձապետական հաշվից փոխանցել է ընդհանուր՝ 50 մլն 464 հզր 100 ՀՀ դրամ գումար, որից 1 մլն 323 հզր 759 ՀՀ դրամի չափով վճարել է համայնքապետարանի աշխատակիցների պակաս վճարված աշխատավարձերը, իսկ առանձնապես խոշոր չափերով՝ 49 մլն 140 հզր 341 ՀՀ դրամը խարդախությամբ հափշտակել է։
Նախաքննության ընթացքում համայնքային բյուջե է վերականգնվել 4 մլն 500 հզր ՀՀ դրամ, իսկ պատճառված վնասի չվերականգնված գումարի չափով արգելանք է դրվել գույքի վրա:
Ս․Հ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախությունը)։
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:
16:55 23.04.2025
Քննարկվել են հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքի հետ կապված հարցերՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանի նախաձեռնությամբ ապրիլի 23-ին խորհրդարան էին այցելել հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներ՝ քննարկելու իրենց մտահոգող մի շարք հարցեր ու խնդիրներ: Աշխատանքային քննարկմանը մասնակցել են ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հռիփսիմե Հունանյանը, հանձնաժողովի անդամ Լուսինե Բադալյանը, ինչպես նաեւ ՀՀ մի շարք գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: […] ...
16:50 23.04.2025
«Բարսելոնան» հերթական հաղթանակից հետո 7 միավորով առաջ է «Ռեալից»Իսպանիայի Լա լիգայի 33-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 1-0 հաշվով առավելության է հասել «Մալյորկայի» դեմ խաղում։ Հաղթական գոլը 46-րդ րոպեին խփել է Դանի Օլմոն։ Հանսի Ֆլիկի թիմը միավորների քանակը հասցրեց 76-ի ու առաջին տեղում է։ Երկրորդ տեղը զբաղեցնող Մադրիդի «Ռեալն» ունի 69 միավոր, սակայն այս տուրում դեռ չի անցկացրել իր հանդիպումն ու այսօր երեկոյան […] ...
16:41 23.04.2025
Հայաստանի 4 քաղաքում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 13-19-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, Հերացի փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 13-ին, 18-ին և 19-ին։ Գյումրի քաղաքում՝ չի գերազանցել, Հրազդան քաղաքում՝ ապրիլի […] ...
16:30 23.04.2025
Ֆաբ Լաբ` Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղումՀայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում բացվել է Ֆաբ Լաբ թվային արտադրության լաբորատորիա: Նախաձեռնությունը կյանքի է կոչվել ՀԲԸՄ Հայաստանի «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի շրջանակում՝ Հայաստանում Եվրոպական միության աջակցությամբ` «Ֆաբ Լաբ Հայաստան» կրթական հիմնադրամի և «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ համագործակցությամբ։ Նորաստեղծ Ֆաբ Լաբի նպատակն է տեխնոլոգիաների և թվային արտադրանքի միջոցով ապահովել կրթվելու, նորարարության գործիքների, գիտելիքի […] ...
16:23 23.04.2025
Քննարկվել են Հայաստանի և Ավստրիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքն ու հեռանկարներըԱպրիլի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռոբերտ Գերշներին: Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, և մաղթել հաջողություններ Հայաստանի ու Ավստրիայի միջև համագործակցության զարգացման գործում: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ավստրիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքն ու հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային […] ...
16:10 23.04.2025
Ամորիմը ցանկանում է «Մանչեսթեր Յունայթեդ» հրավիրել Վիկտոր Օսիմհենին«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը ցանկանում է թիմ հրավիրել Վիկտոր Օսիմհենին, հայտնում է The Mirror-ը: Նիգերացի հարձակվողն այժմ վարձակալությամբ հանդես է գալիս «Գալաթասարայում»: Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է «Նապոլիին»: «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է ավելի քան 40 միլիոն ֆունտ վճարել հարձակվողի տրանսֆերը գնելու համար: Օսիմհենն անցած տարի մոտ էր «Չելսի», ապա Սաուդյան Արաբիա տեղափոխությանը, սակայն […] ...