Reuters. Պետքարտուղարությունը կկրճատի ավելի քան 130 գերատեսչություն և ավելի քան 700 հաստիք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 04 2025
  • $
    390.13
  • RUBLE
    4.80
  • 448.06
WEATHER
+11.09 oC

Reuters. Պետքարտուղարությունը կկրճատի ավելի քան 130 գերատեսչություն և ավելի քան 700 հաստիք

08:28 23.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Պետքարտուղարության վերակազմավորումը կհանգեցնի նրա մոտ 130 գերատեսչությունների փակմանը և առնվազն 700 պաշտոնների վերացմանը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով արտաքին քաղաքականության գերատեսչության բարեփոխման նախնական ծրագրեր պարունակող փաստաթուղթը։

Սենատի և Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովներին ներկայացված փաստաթուղթը դրույթներ է պարունակում Պետդեպարտամենտի 132 բյուրոների, գերատեսչությունների և ծրագրերի առաջիկա վերացման մասին. կկրճատվի 732 հաստիք, շատերը կտեղափոխվեն այլ գերատեսչություններ կամ կվերակազմավորվեն։

Մասնավորապես, ինչպես պարզաբանում է The Washington Post-ը, վերացվելու է քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնը։ Բացի այդ, պատերազմական հանցագործությունների, ինչպես նաև «հակամարտությունների և կայունացման գործողությունների» հետաքննության մեջ ներգրավված ծառայությունները կդադարեցնեն գործունեությունը։

Հրատարակությունը նշում է, որ Պետդեպարտամենտի բարեփոխումը, դատելով փաստաթղթում շարադրված ծրագրերից, «ոչ այնքան արմատական» կլինի, որքան սպասվում էր։ Մասնավորապես, ներկայումս չի խոսվում աֆրիկյան մայրցամաքում ամերիկյան դիվանագիտական ​​առաքելությունների գործունեությունը սահմանափակելու և ԱԳՆ մասնագիտացված բաժինը Աֆրիկայի հարցերով հատուկ ներկայացուցչի գրասենյակով փոխարինելու մասին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Ֆրանսուա Օլանդի հետ

13:25 23.04.2025

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Ֆրանսուա Օլանդի հետ

Ապրիլի 23-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախկին նախագահ, ներկայումս՝ Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Օլանդի հետ։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում դեսպան Խաչատրյանը նշել է, որ Հայաստանում ջերմությամբ և երախտագիտությամբ են հիշում Ֆրանսուա Օլանդի՝ Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հայաստան կատարած երկու այցերը, որոնք երկու երկրների միջև հարաբերությունների և […] ...

Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բուրկինա Ֆասոյի դեսպանը

13:19 23.04.2025

Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բուրկինա Ֆասոյի դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բուրկինա Ֆասոյի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Արիստիդ Տապսոբան (նստավայրը՝ Մոսկվա)։ Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպան Տապսոբային նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություն և արդյունավետ գործունեություն՝ ի շահ երկու երկրների հարաբերությունների զարգացման։ Նախագահը նշել է, որ Հայաստանը պատրաստ է ակտիվացնել համագործակցությունը Բուրկինա Ֆասոյի հետ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող […] ...

Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի՝ ապրիլ և մայիս ամիսների վճարումների իրականացման համար պետական բյուջեից կհատկացվի ևս 209 մլն դրամ

13:10 23.04.2025

Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի՝ ապրիլ և մայիս ամիսների վճարումների իրականացման համար պետական բյուջեից կհատկացվի ևս 209 մլն դրամ

Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի ապրիլ և մայիս ամիսների վճարումների իրականացման համար պետական բյուջեից կհատկացվի ևս 209 մլն դրամ։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Ծրագրի շրջանակում այս պահին հաստատվել է 3594 դիմում։ Հիշեցնենք, որ Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից կարող են օգտվել Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերում և […] ...

Օդի ջերմաստիճանն ապրիլի 23-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով

13:02 23.04.2025

Օդի ջերմաստիճանն ապրիլի 23-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով

​Երևանում ապրիլի 23-ի ցերեկը, 24-ի գիշերը և առավոտյան, 25-ին, 26-ի երեկոյան, 27-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ: Ապրիլի 24-ի, 26-ի և 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ ​​Մարզերում ապրիլի 23-ի ցերեկը, 24-ի գիշերը, 25-ին, 27-ի գիշերը շրջանների զգալի մասում, 24-ի ցերեկը, 26-ի և 27-ի ցերեկը, […] ...

Ադրբեջանը և Չինաստանը ստորագրել են Համապարփակ ռազմավարական գործընկերության հռչակագիր

12:54 23.04.2025

Ադրբեջանը և Չինաստանը ստորագրել են Համապարփակ ռազմավարական գործընկերության հռչակագիր

Չորեքշաբթի օրը՝ ապրիլի 23-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Չինաստան կատարած պետական ​​այցի շրջանակներում Պեկինում ստորագրվել է «Համատեղ հայտարարություն Ադրբեջանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև համապարփակ ռազմավարական գործընկերության հաստատման վերաբերյալ»։ Այս մասին հայտնում են ադրբեջանական պետական ​​լրատվամիջոցները։ Բացի այդ, ինչպես նշվում է, Բաքուն և Պեկինը պայմանավորվել են ուժեղացնել «Մեկ Գոտի-մեկ ճանապարհ» նախաձեռնության համապատասխանեցումը Ադրբեջանի «Մետաքսի […] ...

Հայաստանը 49 միլիոն դրամի հումանիտար օգնություն կտրամադրի Սիրիային

12:33 23.04.2025

Հայաստանը 49 միլիոն դրամի հումանիտար օգնություն կտրամադրի Սիրիային

ՀՀ կառավարությունն ընդունեց որոշման նախագիծ, որով 49 մլն դրամ մարդասիրական օգնություն կտրամադրի Սիրիայի սոցիալ-տնտեսական ծանր վիճակում հայտնված բնակչությանը։ Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ աջակցության կարիքը պայմանավորված է Սիրիայում ընթացող իրադարձություններով, որոնք մեծ թվով մարդկանց զրկել են կենսական անհրաժեշտ միջոցներից։ Հայկական կողմից ցուցաբերվող օգնությունը ներառելու է առաջին անհրաժեշտության մթերք և դեղորայք։ ...

BACK_TO_TOP