Ովքե՞ր են Հռոմի պապի գլխավոր թեկնածուները. hայամետ կարդինալը կարող է դառնալ պոնտիֆիկոս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 04 2025
  • $
    390.13
  • RUBLE
    4.80
  • 448.06
WEATHER
+11.09 oC

Ովքե՞ր են Հռոմի պապի գլխավոր թեկնածուները. hայամետ կարդինալը կարող է դառնալ պոնտիֆիկոս

23:02 22.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վատիկանում պատրաստվում են Հռոմի պապի ընտրությանը: Իսկ մինչ այդ մամուլում քննարկվում է, թե ովքեր կարող են հավակնել Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի դերին: Ո՞ւմ անուններն են ամենից հաճախ հիշատակվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Կոնկլավին մասնակցող 135 կարդինալներից մոտ 2 տասնյակն իրական շանսեր ունեն հավակնություններ ներկայացնելու: Աշխարհի ամենաազդեցիկ լրատվամիջոցները՝ վկայակոչելով սեփական տեղեկացված աղբյուրները Վատիկանում, շարադրում են պոտենցիալ թեկնածուների ցուցակները:

Դրանց թվում են իտալական Լաստամպան, բրիտանական Նյու Դելլի Մեյլը, Ֆայնենշլ Թայմսը…բայց ինչն է հետաքրքիր. այս 4 հիշատակած պարբերականների հրապարակած ցուցակները գրեթե հանընկնում են:

Այսինքն՝ կարող ենք ենթադրել, որ այդ տեղեկությունները հավաստի են և մոտ են իրականությանը:

Առաջին տեղերում են Վատիկանի պետքարտուղար Պիետրո Պարոլինը, ով համարվում է ամենահավանական թեկնածուներից մեկը, ֆրանսիացի կարդինալ Ժան Մարկ Ավելինը, Երուսաղեմի լատին պատրիարք Պիեռ Բատիստա Պիցաբալան և եվրոպական ու ասիական մի շարք պետությունների ներկայացուցիչներ, կարդինալներ՝ այդ թվում Շվեդիայի, Պորտուգալիայի, ԱՄՆ-ի, Կոնգոյի, Շրի Լանկայի, Ֆիլիպինների, Բիրմայի, Նոր Գվինեայի և այլն»,- ասել է Արտյոմ Երկանյանը:

Կա՞ն թենկածուների թվում Հայաստանի համար ընդունելի թեկնածուներ: Պոնտիֆիկոսի ընտորութունը միշտ մեծ քաղաքականության գերտերությունների շահերի բախման հարց է եղել: Հիմա՞ էլ է այդպես:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օդի աղտոտվածության ազդեցությունը բույսերի վրա

00:00 23.04.2025

Օդի աղտոտվածության ազդեցությունը բույսերի վրա

Բազմաթիվ մարդիկ արդեն հասկանում են, որ օդի աղտոտվածությունն աղետալի է մարդկանց և կենդանիների առողջության համար։ Սակայն շատ ավելի քչերն են տեղյակ, թե որքան կործանարար ազդեցություն է այն ունենում բույսերի վրա։ Մինչդեռ բույսերը ոչ միայն գեղեցկություն են ստեղծում, այլ նաև նպաստում են մաքուր օդի, կենսաբազմազանության և կլիմայական կայունության պահպանմանը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի […] ...

Ապրիլի 23-ին կդադարեցվի Տավուշի մարզի որոշ հասցեների գազամատակարարումը

23:58 22.04.2025

Ապրիլի 23-ին կդադարեցվի Տավուշի մարզի որոշ հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 23-ին ժամը 10:30-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Ուսանողական, Օրջոնիկիձեի, Հակոբջանյան փողոցների, Մյասնիկյան 1-ին նրբանցքի գազասպառողների, «Հ և Տ Հակոբյաններ» ՍՊԸ-ի, Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ ...

Ապօրինի արդյունահանման հետևանքը՝ 41 միլոն դրամի վնաս․ Քրեական ոստիկանության բացահայտումը

23:53 22.04.2025

Ապօրինի արդյունահանման հետևանքը՝ 41 միլոն դրամի վնաս․ Քրեական ոստիկանության բացահայտումը

Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ արտադրական մի կոոպերատիվի իրավասու անձինք 2024 թվականի ապրիլից մինչ օրս, խախտելով ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները, Արագածոտնի մարզում իրականացրել են խարամի ավազի արդյունահանում: Պարզվել է, որ կոոպերատիվն ունի Աշտարակի հրաբխային խարամների հանքավայրի 2,7 հեկտարի վրա արդյունահանում իրականացնելու թույլտվություն, սակայն հարակից շուրջ 11 […] ...

Երևանի տրոլեյբուսների վերանորոգման դեպոն 45 տարի անց կհիմնանորոգվի

23:50 22.04.2025

Երևանի տրոլեյբուսների վերանորոգման դեպոն 45 տարի անց կհիմնանորոգվի

Երևանի տրոլեյբուսների վերանորոգման դեպոն 45 տարի անց կհիմնանորոգվի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Նոր շենքը կունենա վարորդների ու վարպետների համար՝ հանդերձարան, լոգարան, հանգստի սենյակներ, ջեռուցման համակարգ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Քրեական ոստիկանները հայտնաբերել են 6 կիլոգրամից ավելի մարիխուանա․ իրացնողը կալանավորվել է

23:47 22.04.2025

Քրեական ոստիկանները հայտնաբերել են 6 կիլոգրամից ավելի մարիխուանա․ իրացնողը կալանավորվել է

2025 թվականի ապրիլի 18-ին Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում ստացվել են օպերատիվ տեղեկություններ թմրամիջոցների ձեռքբերման և իրացման վերաբերյալ։ Քրեական ոստիկան Արթուր Ավետիսյանի խոսքով՝ Եղեգնաձոր քաղաքի Սպանդարյան փողոցում բնակվող 54-ամյա տղամարդը ապօրինի ձեռք էր բերել մեծ քանակությամբ թմրամիջոցներ, որոնց մի մասը պահում էր Եղեգնաձորի Երևանյան խճուղում գործող մետաղի ջարդոնի ընդունման կետում, իսկ մյուս մասը պատրաստվում […] ...

Ջրվեժում բախվել են ոստիկանության ուղեկցող գնդին պատկանող «Газель»-ն ու «Nissan»-ը

23:43 22.04.2025

Ջրվեժում բախվել են ոստիկանության ուղեկցող գնդին պատկանող «Газель»-ն ու «Nissan»-ը

Ապրիլի 22-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:40-ի սահմաններում Ջրվեժ-Ձորաղբյուր ավտոճանապարհի՝ Երևանի վարչական տարածքում բախվել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ուղեկցող գնդի հաշվեկշռում հաշվառված ոստիկանական «Газель»-ն ու «Nissan»-ը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր […] ...

BACK_TO_TOP