17:07 22.04.2025
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ապրիլի 21-ից մայիսի 8-ը Երևանում և Աբովյանում կանցկացվի «Արմմոնո» միջազգային թատերական 23-րդ փառատոնը, որի շրջանակում կցուցադրվի 27 մոնոներկայացում: Փառատոնին այս տարի մասնակցում են Ֆրանսիան, Գերմանիան, Լեհաստանը, Իրանը, Ռուսաստանը, Ռումինիան և Վրաստանը:
«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին հայտնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և «Արմմոնո» թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը՝ ներկայացնելով փառատոնի մեկնարկի աշխատանքները:
Փառատոնի ընթացքում ցուցադրվող 27 մոնոներկայացումից 7-ն ընդգրկված է միջազգային ծրագրում՝ Անտոնիո Վակա-Լագարես «Հաշվետվություն ակադեմիային» (Գերմանիա), Արթուր Խաչոյան «Աստղ պճնած քաոսից, կա՜մ վերջը բարի լինի» (Ֆրանսիա), Մադոնա Շուբիթիձե «Մեդեա» (Վրաստան), Մատեուշ Նովակ «Պան Թադեուշ» (Լեհաստան), Անտոն Մոզգալյով «Համլետ. Փսիխոզ» (ՌԴ), Զոհրե Յահյաի «Մանայի մենությունը» (Իրան):
Փառատոնն անցկացվում է ԿԳՄՍՆ աջակցությամբ
«ԿԳՄՍ նախարարությունը դրամաշնորհային աջակցություն է հատկացնում «Արմմոնո» փառատոնին, որի բովանդակությունը համահունչ է պետական քաղաքականությանն ու Մշակույթի ռազմավարությանը: Շատ կարևոր է Հայաստանի Հանրապետությունում այսպիսի փառատոն ունենալը, քանի որ տարիների ի վեր թատերաշխարհը գնում է մոնոներկայացումների կամ կամերային ներկայացումների ճանապարհով, և մենք էլ այդ աշխարհի մաս ենք կազմում՝ նպաստելով ոլորտի զարգացմանը»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Նա իրազեկել է, որ փառատոնի շրջանակում հյուրընկալվելու են մասնակիցներ թե՛ տարբեր երկրներից, թե՛ ՀՀ մարզերից՝ ակտիվացնելով միջազգային կապերը և նպաստելով Հայաստանում մշակույթի ապակենտրոնացմանը:
«Հատկապես կարևորել ենք այն փաստը, որ փառատոնը հնարավորություն է ստեղծում կապ հաստատելու միջազգային հանրության և մարզային արվեստագետների միջև՝ դառնալով նոր համագործակցությունների, երկխոսությունների կարևոր հարթակ: Փառատոնը նաև հնարավորություն է տալիս հետևելու ժամանակակից թատրոնի զարգացումներին, ծանոթանալու ոլորտի նորարարություններին, ինչպես նաև ապահովելու երիտասարդների ներգրավվածությունը»,- ասել է Դանիել Դանիելյանը:
Փառատոնի մեկնարկը տրված է
«Արմմոնո» փառատոնի մեկնարկն ազդարարվել է Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում: Կայացել է «Սասունցի Դավիթ» մոնոներկայացումը՝ Արմեն Քուշկյանի կատարմամբ (բեմադրիչ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյան): Մոնոներկայացումը («Արմմոնո» փառատոնի նախագիծ) փառաբանում է Սասունցի Դավթի սխրագործությունները՝ խորհրդանշելով հայ ժողովրդի համառությունը, արիությունը և անսասան հավատը:
Հայկական ծրագրում մասնակցում են դերասաններ Ջիվան Սարգսյանը՝ «Արև, լուսին ու ծով», Արման Մաթևոսյանը՝ «Էլջերնոն Գորդոնի էֆեկտը», Գայանե Եղիազարյանը՝ «Լույսին», Արմեն Արշալույսյանը՝ «Ռիչարդ», Սաշա Սուքիասյանը՝ «Հումանոիդ», Հայկ Դարբինյանը՝ «Օդ՜», Նատալիա Հարությունովան՝ «Հորը որոնելիս» ներկայացումներով:
Փառատոնի օրերին Երևան կժամանեն միջազգային հեղինակավոր փառատոների տնօրեններ և փորձագետներ:
Թատերականացված ընթերցումներ` «Արմմոնո»-ի շրջանակում
«Պետությունը 23 տարի է՝ աջակցում է փառատոնին, ինչը վկայում է այն մասին, որ փառատոնը հաջողված է: Այս տարի նախատեսված են նաև թատերականացված ընթերցումներ՝ ֆրանկոֆոնիայի շրջանակում»,- նշել է «Արմմոնո» թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը` հավելելով` փառատոնը մեկ հարկի տակ է համախմբում միջազգային և տեղական թատրոններին՝ բացելով հնարավորությունների լայն հարթակ:
Նրա խոսքով՝ «Արմմոնո» փառատոնը շարունակում է իր առաքելությունը՝ նպաստելով մոնոժանրի զարգացմանը Հայաստանում, խթանելով մշակութային երկխոսությունը և ամրապնդելով հայկական թատերարվեստի ներկայությունը միջազգային հարթակներում:
Փառատոնի պատվավոր հյուրն է թատերագետ, արվեստագիտության թեկնածու, Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի դոցենտ, «Ոսկե դիմակ» Ռուսաստանի ազգային թատերական մրցանակաբաշխության փորձագետ Եկատերինա Մորոզովան:
Փառատոնի շրջանակում տեղի կունենան հայտնի ֆրանսիացի գրող, դրամատուրգ և կինոռեժիսոր Մարգրիտ Դյուրասի պիեսների թատերականացված ընթերցումներ՝ Ֆրանկոֆոնիայի շրջանակում. ծրագրի համակարգող՝ Լուսինե Աբգարյան:
Ներկայացումները կանցկացվեն Երևանի մի շարք թատերահարթակներում՝ ՀԹԳՄ, Մհեր Մկրտչյանի արտիստական թատրոն, Փոքր թատրոն, Կամերային թատրոն, «Ժամանակակից արվեստի թանգարանի» ստորաբաժանում, ինչպես նաև Աբովյանի դրամատիկական թատրոն:
21:54 22.04.2025
Ճամբարակում բախվել են «Opel Astra»-ները․ կան վիրավորներԱպրիլի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի ժողովրդին հայտնի «Արծվաշենի տաղավար»-ի մոտ բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 41-ամյա Արմեն Բ․-ի վարած «Opel Astra» մակնիշի և 28-ամյա Ալիկ Ա․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևորներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ 48-ամյա Լուսինե Մ․-ն և 14-ամյա Ռ․ […] ...
21:47 22.04.2025
Քննարկվել են ՀՀ և Վրաստանի խորհրդարանների ոլորտային հանձնաժողովների միջև համագործակցության հաստատման հնարավորություններըԱպրիլի 22-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Վրաստանի խորհրդարանի շրջակա միջավայրի պահպանության և բնական պաշարների հանձնաժողովի նախագահ Մաիա Բիթաձեի հետ։ Այս մասին հայտնել են Վրաստանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ և Վրաստանի խորհրդարանների ոլորտային հանձնաժողովների միջև համագործակցության հաստատման հնարավորությունները։ ...
21:34 22.04.2025
Եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետը սահմանվել է մինչև նոյեմբերի 1-ըԱզգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որով վերանայվել են եկամտային հարկի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) ներկայացման և եկամտային հարկի վճարման ժամկետները։ Մասնավորապես, 2024 և 2025 թվականների հաշվետու տարիների համար եկամտային հարկի հաշվարկի (հայտարարագրի) ներկայացման համար ժամկետ է սահմանվել՝ համապատասխանաբար՝ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև […] ...
21:23 22.04.2025
Օպերատիվ կառավարման միասնական կենտրոնի ստեղծում՝ եվրոպական լավագույն փորձովԱրտակարգ իրավիճակներում քաղաքացիների ահազանգերին արձագանքելու և հանրությանը մատուցվող ծառայությունների նոր մոտեցում ձևավորելու նպատակով, ՆԳ նախարարությունում իրականացվող լայնածավալ բարեփոխումների շրջանակներում նախատեսվում է ստեղծել հանրապետական օպերատիվ կառավարման միասնական կենտրոն՝ 112 հեռախոսահամարով։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Միջազգային լավագույն փորձին ծանոթանալու համար ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում էր Ֆինլանդիայի Հանրապետությունում: Այցի շրջանակում ՆԳՆ […] ...
21:12 22.04.2025
Ֆրանցիսկոս պապի մշտական ուշադրություն ներքո էր Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հարցը. վարչապետի ցավակցական հեռագիրըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Սուրբ Աթոռի Կարդինալների ժողովի դեկան կարդինալ Ջովաննի Բատիստա Ռեին՝ Նորին Սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ: Ցավակցական հեռագրում նշված է. «Ձերդ Վսեմություն, Սրտի խորը կսկիծով ստացա Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի վախճանի գույժը: Իմ և Հայաստանի ժողովրդի անունից ընդունեք, խնդրեմ, մեր խորին ցավակցությունները: Անգնահատելի է Նորին Սրբության […] ...