16:40 22.04.2025
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 22-ի նիստում քննարկվել են Հակակոռուպցիոն եւ Քննչական կոմիտեների 2024 թվականի գործունեությունների մասին հաղորդումները:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի ներկայացմամբ 2024 թվականի ընթացքում կոմիտեն էական աշխատանք է կատարել օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով արդյունավետ նախաքննություն իրականացնելու իրավակարգի ու օրինականության ամրապնդման ուղղությամբ:
Հաշվետու տարում կոմիտեում քննվել է 2289 քրեական վարույթ, որոնցից ավարտվել են 849-ը: Ավարտված վարույթներից 167-ը՝ 374 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ 682-ը կարճվել: 2023 թվականի համեմատությամբ 2024 թվականի ընթացքում քննված վարույթների թիվն աճել է 25,5 տոկոսով, ավարտված վարույթների թիվը՝ 58,4 տոկոսով:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը՝ այստեղ:
Կարեւորելով կոմիտեի թափանցիկ գործունեությունն ու հաշվետվողականությունը՝ Արթուր Նահապետյանը նշել է, որ հաշվետու տարում եւս շարունակվել են լուսաբանման աշխատանքները կառույցի ընթացիկ գործունեության եւ օրենքով վերապահված հիմնական գործառույթների իրազեկման ուղղությամբ:
«2024 թվականի կոմիտեի ստորաբաժանումների կողմից ընդունվել է 69.415 հաղորդում, որից 58.085-ով նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախորդ տարվա համեմատ քննված քրեական վարույթների թիվն աճել է 12,5 տոկոսով»,- ասել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը՝ ներկայացնելով մանրամասներ 2024 թվականների կառույցի գործունեության մասին հաղորդումը՝ այստեղ:
Ըստ հիմնական զեկուցողի՝ 2024 թվականի ընթացքում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ քննվել է 478 քրեական վարույթ, որից 167-ը փոխանցվել է 2023 թվականից, իսկ 311 վարույթ ընդունվել է 2024 թվականին: 478 քրեական վարույթից 60-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ: 145 ակտիվ վարույթ փոխանցվել է 2025 թվական:
2024 թվականին կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 2.309 քրեական վարույթ, որից 761-ը փոխանցվել է 2023 թվականից, իսկ 1.548 վարույթ ընդունվել է 2024 թվականից:
Արթուր Նահապետյանն ու Արթուր Պողոսյանը պատասխանել են պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով մանրամասներ որոշ վարույթների, կառույցներում հաստիքների համալրմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել նաեւ իրավապահ մարմիններից տեղեկատվության արտահոսքին, անձնական տվյալների պաշտպանությանը:
Հաղորդումներն ընդունվել են ի գիտություն:
21:54 22.04.2025
Ճամբարակում բախվել են «Opel Astra»-ները․ կան վիրավորներԱպրիլի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի ժողովրդին հայտնի «Արծվաշենի տաղավար»-ի մոտ բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 41-ամյա Արմեն Բ․-ի վարած «Opel Astra» մակնիշի և 28-ամյա Ալիկ Ա․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևորներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ 48-ամյա Լուսինե Մ․-ն և 14-ամյա Ռ․ […] ...
21:47 22.04.2025
Քննարկվել են ՀՀ և Վրաստանի խորհրդարանների ոլորտային հանձնաժողովների միջև համագործակցության հաստատման հնարավորություններըԱպրիլի 22-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Վրաստանի խորհրդարանի շրջակա միջավայրի պահպանության և բնական պաշարների հանձնաժողովի նախագահ Մաիա Բիթաձեի հետ։ Այս մասին հայտնել են Վրաստանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ և Վրաստանի խորհրդարանների ոլորտային հանձնաժողովների միջև համագործակցության հաստատման հնարավորությունները։ ...
21:34 22.04.2025
Եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետը սահմանվել է մինչև նոյեմբերի 1-ըԱզգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որով վերանայվել են եկամտային հարկի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) ներկայացման և եկամտային հարկի վճարման ժամկետները։ Մասնավորապես, 2024 և 2025 թվականների հաշվետու տարիների համար եկամտային հարկի հաշվարկի (հայտարարագրի) ներկայացման համար ժամկետ է սահմանվել՝ համապատասխանաբար՝ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև […] ...
21:23 22.04.2025
Օպերատիվ կառավարման միասնական կենտրոնի ստեղծում՝ եվրոպական լավագույն փորձովԱրտակարգ իրավիճակներում քաղաքացիների ահազանգերին արձագանքելու և հանրությանը մատուցվող ծառայությունների նոր մոտեցում ձևավորելու նպատակով, ՆԳ նախարարությունում իրականացվող լայնածավալ բարեփոխումների շրջանակներում նախատեսվում է ստեղծել հանրապետական օպերատիվ կառավարման միասնական կենտրոն՝ 112 հեռախոսահամարով։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Միջազգային լավագույն փորձին ծանոթանալու համար ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում էր Ֆինլանդիայի Հանրապետությունում: Այցի շրջանակում ՆԳՆ […] ...
21:12 22.04.2025
Ֆրանցիսկոս պապի մշտական ուշադրություն ներքո էր Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հարցը. վարչապետի ցավակցական հեռագիրըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Սուրբ Աթոռի Կարդինալների ժողովի դեկան կարդինալ Ջովաննի Բատիստա Ռեին՝ Նորին Սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ: Ցավակցական հեռագրում նշված է. «Ձերդ Վսեմություն, Սրտի խորը կսկիծով ստացա Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի վախճանի գույժը: Իմ և Հայաստանի ժողովրդի անունից ընդունեք, խնդրեմ, մեր խորին ցավակցությունները: Անգնահատելի է Նորին Սրբության […] ...