16:20 22.04.2025
ՆԳ նախարարությունը բարեփոխումների գործընթացում կարևորում է երիտասարդության ներգրավվածությունը, նրանց ներուժի բացահայտումը և երկխոսության ձևավորումը։
Այդ նպատակով Ներքին գործերի նախարարին կից կձևավորվի երիտասարդական խորհուրդ։ Խորհուրդի ներկայացուցիչները հնարավորություն կունենան իրենց նկատառումները, առաջարկներն ու ներդրումը բերելու ինչպես հանրային անվտանգության և քաղաքացիական պաշտպանության, այնպես էլ հանրային ծառայությունների ոլորտում նախագծվող փոփոխությունների գործընթացում։ Նախարարությունը կարևորում է որակյալ և արդյունավետ երկխոսության իրական հնարավորությունը և հանձնառու է փոփոխություններին միտված ցանկացած նախաձեռնություն լսելու և քննարկելու, համատեղ դիտարկելու առաջադեմ գաղափարներն իրականացնելու և ոլորտային քաղաքականություններում դրանք ինտեգրելու հնարավորությունները։
Երիտասարդական խորհրդի կազմը ձևավորելու նպատակով հայտարարվում է մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել ավագ դպրոցում կամ միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող այն երիտասարդները, որոնք ցանկանում են իրենց ներդրումն ունենալ քաղաքականության մշակման, ծառայությունների որակի բարելավման, օրենսդրական նախաձեռնությունների և այլ կարևոր ուղղություններում։
Խորհրդի կազմում ընդգրկվելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հարցաթերթը՝ կցելով մոտիվացիոն նամակ Խորհրդում ընդգրկվելու վերաբերյալ, վերլուծություն՝ ՆԳՆ որևէ ուղղության շրջանակում և այլն։
Հարցաթերթի հղումը՝ այստեղ:
Հայտերն ընդունվում են մայիսի 15-ը ներառյալ։
«Սիրելի՛ երիտասարդներ, Ձեր սթափ և քննադատ միտքը ՆԳՆ ոլորտային կառավարման գործընթացներում կբերի նորարար մոտեցումներ և իրական փոփոխություններ, հետևաբար ակնկալում ենք ակտիվ մասնակցություն»,-ասվում է ՆԳՆ հաղորդագրությունում:
20:52 22.04.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի20:52 22.04.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Մաշտոցի պող. 6, 6/2 շենքեր, Զաքյան փ. 1, 8 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ. 37, 41/1 շենքեր, Նալբանդյան փ. 34-59 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հերացի փ. […] ...
20:42 22.04.2025
Եվրոպան ԱՄՆ-ի համար ուրվագծել է Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության համաձայնագրում չքննարկվող հարցերԵվրոպան ԱՄՆ-ի համար ուրվագծել է Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության համաձայնագրում չքննարկվող հարցեր, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն, փոխանցում է Reuters-ը։ «Անցյալ չորեքշաբթի օրը՝ նախատեսված բանակցությունների նոր փուլից առաջ, եվրոպական տերությունները ԱՄՆ-ին ասացին, թե Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հնարավոր խաղաղ համաձայնագրի որ ասպեկտները չեն քննարկվի Եվրոպայի համար», – ասել է նախարարը: Franceinfo […] ...
20:32 22.04.2025
Լավրովը շնորհավորել է Աբխազիայի ԱԳՆ նոր ղեկավարին պաշտոնում նշանակվելու կապակցությամբԱբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նոր նախարար Օլեգ Բարցիցը շնորհավորանքներ և աշխատանքային այցով Մոսկվա այցելելու հրավեր է ստացել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովից։ Այս մասին հայտնել է Աբխազիայի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ «Վստահ եմ, որ ձեր հարուստ մասնագիտական փորձը՝ ներառյալ Մոսկվայում Աբխազիայի առևտրային ներկայացուցչի պաշտոնավարման ընթացքում կուտակվածը, թույլ կտա հաջողությամբ աշխատել ձեր նոր […] ...
20:20 22.04.2025
Հնդկաստանում ահաբեկչության հետևանքով 27 մարդ է զոհվելԱռնվազն 27 մարդ է զոհվել, 12-ը՝ վիրավորվել Հնդկաստանի հյուսիսային Ջամու և Քաշմիր շրջանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով, հայտնում է News18 հեռուստաընկերությունը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրներին։ ««Լաշկար-է-Թայբայի» հետ կապ ունեցող ահաբեկիչների խումբը հարավային Քաշմիրի Բայսարան հովտում հարձակվել է զբոսաշրջիկների խմբի վրա՝ սպանելով 27 մարդու», – հաղորդում է հեռուստաալիքը։ Նշվում է, որ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Դիմադրության […] ...
20:10 22.04.2025
Թրամփը խոսել է Նեթանյահուի հետ զրույցի մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում հայտնել է, որ ինքը շատ լավ զրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, և առաջնորդները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են առևտրի և Իրանի մասին։ «Ես հենց նոր խոսեցի Իսրայելի վարչապետ Բիբի Նեթանյահուի հետ բազմաթիվ հարցերի շուրջ, այդ թվում՝ առևտրի, Իրանի և այլն»,- գրել է ԱՄՆ նախագահը։ […] ...