Պուտինը հայտարարել է 2025 թվականին արաբական երկրների հետ գագաթնաժողով անցկացնելու պլանների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 04 2025
  • $
    390.13
  • RUBLE
    4.80
  • 448.06
WEATHER
+12.09 oC

Պուտինը հայտարարել է 2025 թվականին արաբական երկրների հետ գագաթնաժողով անցկացնելու պլանների մասին

16:00 22.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ռուսաստանը ուրախ կլինի տեսնել Օմանը Արաբական լիգայի և Ռուսաստանի գագաթնաժողովում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Կրեմլում Օմանի սուլթան Հայթամ բեն Տարեկ Ալ Սաիդի հետ բանակցությունների ժամանակ։

«Այս տարի մենք պլանավորում ենք գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի և արաբական երկրների միջև: Արաբական աշխարհում մեր շատ ընկերներ պաշտպանում են այս գաղափարը: Եթե, Ձերդ Մեծություն, ժամանակ գտնեք, մենք ուրախ կլինենք ձեզ տեսնել Արաբական պետությունների լիգայի և Ռուսաստանի այս գագաթնաժողովում»,- ասել է Պուտինը:

Նա հավաստիացրել է Օմանի սուլթանին, որ ռուսական կողմը շատ ուրախ է նրան տեսնել Մոսկվայում բանակցություններում։

«Բարի գալուստ Ռուսաստան»,- եզրափակել է պետության ղեկավարը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը խոսել է Նեթանյահուի հետ զրույցի մասին

20:10 22.04.2025

Թրամփը խոսել է Նեթանյահուի հետ զրույցի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում հայտնել է, որ ինքը շատ լավ զրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, և առաջնորդները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են առևտրի և Իրանի մասին։ «Ես հենց նոր խոսեցի Իսրայելի վարչապետ Բիբի Նեթանյահուի հետ բազմաթիվ հարցերի շուրջ, այդ թվում՝ առևտրի, Իրանի և այլն»,- գրել է ԱՄՆ նախագահը։ […] ...

SHANTNEWS

20:00 22.04.2025

SHANTNEWS

Գրոսսի. Իրանին ոչ թե տարիներ, այլ ամիսներ կպահանջվի միջուկային զենք ստանալու համար

19:50 22.04.2025

Գրոսսի. Իրանին ոչ թե տարիներ, այլ ամիսներ կպահանջվի միջուկային զենք ստանալու համար

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ասել է, որ Իրանին անհրաժեշտ կլինեն ամիսներ, այլ ոչ թե տարիներ բազմաթիվ միջուկային մարտագլխիկներ ձեռք բերելու համար։ «Իրանն այնքան էլ հեռու չէ միջուկային զենք ունենալուց։ Մի քանի մարտագլխիկ պատրաստելու նյութն արդեն կա»,- ասել է նա Վաշինգտոնում Արտաքին հարաբերությունների ամերիկյան ոչ կառավարական խորհրդի (CFR) սեմինարի ժամանակ իր ելույթի […] ...

Իսրայելի պաշտպանության բանակը Գազայում հարվածել է տասնյակ ինժեներական մեքենաների

19:40 22.04.2025

Իսրայելի պաշտպանության բանակը Գազայում հարվածել է տասնյակ ինժեներական մեքենաների

Անցած գիշեր իսրայելական զինվորականները դիպուկ հարված են հասցրել Գազայի հատվածին՝ թիրախավորելով մոտ 40 միավոր ինժեներական տեխնիկա։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Հայտարարության համաձայն՝ այս տեխնոլոգիան օգտագործվել է պաղեստինյան արմատականների կողմից «ահաբեկչական նպատակներով։ Այնուհետև արմատականները ծանր տեխնիկա են օգտագործել տասնյակ վայրերում սահմանային պատնեշը ոչնչացնելու համար՝ հետագայում զինված ստորաբաժանումների միջով Իսրայելի տարածք ներխուժելու նպատակով: «Այս […] ...

ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր յուրաքանչյուր ընտանիքի համար աջակցության չափը կկազմի 40,000 դրամ

19:30 22.04.2025

ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր յուրաքանչյուր ընտանիքի համար աջակցության չափը կկազմի 40,000 դրամ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում դիմումներն այսօրվանից ընդունվում են ՀՀ սոցիալական պաշտպանության www.e-social.am միասնական տեղեկատվական համակարգի միջոցով։ «Պայմաններին համապատասխանող յուրաքանչյուր ընտանիքի համար աջակցության չափը կկազմի 40,000 դրամ՝ գումարած 10,000–ական դրամ բռնի տեղահանված յուրաքանչյուր անդամի համար՝ սկսած 2–րդ անդամից (ծրագրի պայմանները՝ […] ...

Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին

19:18 22.04.2025

Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Զրուցակիցները հանդիպման ընթացքում քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, ինչպես նաև համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին, մասնավորապես՝ մտքեր են փոխանակվել տարածաշրջանում հարատև կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ հայկական կողմի ջանքերի վերաբերյալ: Այս համատեքստում փոխվարչապետը կարևորել […] ...

BACK_TO_TOP