14:45 22.04.2025
Կառավարության նախաձեռնությամբ ապրիլի 22-ին գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Քննարկվել է ««Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն առաջին ընթերցմամբ ներկայացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:
Նախագծով առաջարկվում է ստեղծել իրավական հիմք, որի համաձայն՝ պետական արգելոցի տարածքից ջրառ կարող է թույլատրվել բացառապես այն դեպքերում, երբ ջրային ռեսուրսի օգտագործումը կենսական անհրաժեշտություն է հարակից համայնքների խմելու, կենցաղային կամ գյուղատնտեսական (ոռոգման) նպատակներով ջրամատակարարումն ապահովելու համար եւ երբ այլընտրանքային ջրային աղբյուրներ տվյալ տարածքում առկա չեն: Կարգավորումը վերաբերելու է միայն մինչեւ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» 1991 թվականի դեկտեմբերի 2-ի օրենքի ուժի մեջ մտնելն արգելոցներում կառուցված ջրային համակարգերով խմելու-կենցաղային եւ գյուղատնտեսական (ոռոգման) նպատակով ջրառ իրականացնելու դեպքերին:
Նախարարի խոսքով նախաձեռնության ընդունման հրատապությունը պայմանավորված է Գառնի համայնքի 670 հա ոռոգման տարածքների եւ 1400 բաժանորդների համար ջրի խնդրի լուծմամբ:
«1972 թվականին սովետական կարգերի ժամանակ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում կառուցվել է ջրային համակարգ, որից Գառնի համայնքը ստացել է ոռոգման ջուրը»,- ընդգծել է Հակոբ Սիմիդյանը եւ հավելել՝ ոլորտում վարչարարության խստացման հետեւանքով, այն է՝ բոլոր ջրօգտագործողները պետք է առցանց ջրաչափեր ունենան, այդ թվում՝ ՋՕ-երը, որոշ դեպքերում վերջիններս սկսել են խնդիրներ ունենալ:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ Կառավարությունն առաջարկում է մինչեւ 1991 թվականի դեկտեմբերի 2-ը, որը համընկնում է անկախ Հայաստանում «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի ընդունման հետ, կառուցված ջրային համակարգերով տրամադրել խմելու կամ ոռոգման նպատակով ջրի օգտագործման թույլտվությունները, եթե ջրի այլ աղբյուր տվյալ տարածքում առկա չէ:
Նախաձեռնությունն ընդունվել է առաջին ընթերցմամբ:
ԱԺ որոշմամբ օրակարգային հարցի երկրորդ ընթերցմամբ քննարկումը տեղի կունենա այն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում:
17:54 22.04.2025
Որքա՞ն կթանկանա աղբահանության վճարը և ո՞ր խմբերի համար կսահմանվեն արտոնություններԵրևանում որքա՞ն կթանկանա աղբահանության վճարը և ո՞ր խմբերի համար կսահմանվեն արտոնություններ. Երևանի ավագանին այսօր՝ ապրիլի 22-ին, գումարել է իր հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված 25 հարցից զեկուցվող է եղել միայն 3-ը: Դեռ նախորդ տարեվերջին էր նշվում, որ աղբահանության վճարը 2025-ից կթանկանա: Մինչև այս աղբահանության համար մարդիկ վճարում էին 200 դրամ՝ ըստ շնչի, նոր նախագծով 2025-ից այն […] ...
17:48 22.04.2025
Ընկերոջը մարմնական վնասվածք պատճառած պատանին ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմինԱպրիլի 21-ին Համայնքային ոստիկանության Ավանի բաժին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կտրած-պատռված վնասվածքով բուժօգնության է դիմել 16-ամյա պատանի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևանի Ծարավ աղբյուրի փողոցում նրան դանակով հարվածել է հասակակից ընկերը: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: 16-ամյա պատանին ձերբակալվել է և կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել նախաքննական մարմին: ...
17:42 22.04.2025
Տալախաձեն Լալայանի հետ լուսանկար է հրապարակելՕլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի յոթակի չեմպիոն Լաշա Տալախաձեն, որն այժմ Վրաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահն է, Ինստագրամի Storys բաժնում լուսանկար է հրապարակել հայ ծանրորդ Վարազդատ Լալայանի հետ: Հիշեցնենք՝ Վարազդատ Լալայանը երեկ կարիերայում երկրորդ անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն: Մոլդովայում անցկացված առաջնությունում Լալայանին պարգևատրել է հենց Լաշա Տալախաձեն: ...
17:35 22.04.2025
Հանձնաժողովի հավանությանն է արժանացել արգելոցում ջրօգտագործման թույլտվության հնարավորության ստեղծմանը վերաբերող նախագիծըՏարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում գրավոր առաջարկներ չեն եղել: Այս մասին հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը: Կարգավորումը վերաբերում է արգելոցում ջրօգտագործման թույլտվության հնարավորության […] ...
17:26 22.04.2025
2025 թվականը՝ Մխիթար Գոշի ժառանգության միջազգայնացման տարի. տեղի կունենա միջազգային գիտաժողովՄեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը, ՀՀ գլխավոր դատախազության հետ համագործակցությամբ և «Կայծ» բարեգործական հիմնադրամի հետ գործակցությամբ, 2025 թվականի հոկտեմբերին Երևանում կանցկացնի Մխիթար Գոշին և «Գիրք Դատաստանի» աշխատությանը նվիրված միջազգային գիտաժողով: Գիտաժողովի կազմակերպման մեկնարկն ազդարարելու և բովանդակային հարցեր քննարկելու նպատակով՝ այսօր Մատենադարանում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի և «Կայծ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների մասնակցությամբ […] ...
17:20 22.04.2025
«Արմավիր» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ների թաքստոցներից հայտնաբերվել են բջջային հեռախոս և թմրամիջոցին նմանվող զանգվածներԱպրիլի 17-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, ՔԿԾ կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության Արմավիր տարածքային բաժնի ծառայողները, իրականացնելով օպերատիվ տեղեկությունները, քրեակատարողական հիմնարկի 2-րդ տեղամասի խցերից մեկում իրականացրել են խուզարկություն, որի արդյունքում դատապարտյալ Ս. Մ.-ի մոտ գտնվող ծխախոտի տուփից հայտնաբերել են մեկ կասկածելի փաթեթ և մեկ պոլիէթիլենային գլանակ: Փաթեթում առկա է եղել սպիտակ, մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող 0,17 գրամ […] ...