14:38 22.04.2025
17:07 22.04.2025
Մեկնարկում է «Արմմոնո» 23-րդ միջազգային թատերական փառատոնը17:07 22.04.2025
Մեկնարկում է «Արմմոնո» 23-րդ միջազգային թատերական փառատոնըԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ապրիլի 21-ից մայիսի 8-ը Երևանում և Աբովյանում կանցկացվի «Արմմոնո» միջազգային թատերական 23-րդ փառատոնը, որի շրջանակում կցուցադրվի 27 մոնոներկայացում: Փառատոնին այս տարի մասնակցում են Ֆրանսիան, Գերմանիան, Լեհաստանը, Իրանը, Ռուսաստանը, Ռումինիան և Վրաստանը: «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին հայտնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել […] ...
17:00 22.04.2025
Քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ուղղված աջակցության ծրագրերի արդյունավետության վերաբերյալ հետազոտության արդյունքներըԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ուղղված աջակցության ծրագրերի արդյունավետության վերաբերյալ հետազոտության արդյունքները քննարկելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում այսօր հյուրընկալվել են Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ներկայացուցիչները։ Քննարկմանը մասնակցել են նախարարության ԿՍԱԳՀ խորհրդականներ Գայանե Ղարագյոզյանը, Եվգինե Վարդանյանը, Զբաղվածության բաժնի պետ Ռուզաննա Պեպանյանը և ԱՍՀ նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը։ Քննարկման ընթացքում ԹԻՀԿ ներկայացուցիչները մանրամասնել են […] ...
16:54 22.04.2025
ՏԿԵ նախարարն այցելել է Հրազդանում կառուցված առաջին սանիտարական աղբավայրի տարածքՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Հրազդանում կառուցված առաջին սանիտարական աղբավայրի տարածք։ ՏԿԵ փոխնախարար Վարդան Կոստանյանի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզպետներ Ահարոն Սահակյանի և Կարեն Սարգսյանի, Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի և ծրագրի պատասխանատուների հետ տեղում քննարկվել են առաջիկայում աղբավայրի շահագործման հետ կապված վերջին աշխատանքները։ Աղբավայրի տարածքում շինարարական աշխատանքներն ավարտված են, անհրաժեշտ տեխնիկան և […] ...
16:48 22.04.2025
Դեսպան Վահե Գևորգյանն իր հավատարմագրերն է հանձնել Մոնղոլիայի նախագահինՄոնղոլիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գևորգյանն (նստավայրը՝ Պեկին) իր հավատարմագրերն է հանձնել Մոնղոլիայի նախագահ Ուխնաագիյն Խուրելսուխին։ Իր խոսքում ՀՀ դեսպանը պատրաստակամություն է հայտնել ջանքեր ներդնել հայ-մոնղոլական հարաբերությունների զարգացման ուղղությամբ։ Մոնղոլիայի նախագահը ողջունել է ՀՀ դեսպանին՝ մաղթելով ամենայն հաջողություն իր գործունեության ընթացքում։ Արարողության ավարտից հետո դեսպան Գևորգյանը զրույց է ունեցել Մոնղոլիայի արտաքին գործերի […] ...
16:40 22.04.2025
Քննարկվել են Հակակոռուպցիոն և Քննչական կոմիտեների 2024 թ. գործունեությունների մասին հաղորդումներըՊետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 22-ի նիստում քննարկվել են Հակակոռուպցիոն եւ Քննչական կոմիտեների 2024 թվականի գործունեությունների մասին հաղորդումները: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի ներկայացմամբ 2024 թվականի ընթացքում կոմիտեն էական աշխատանք է կատարել օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով արդյունավետ նախաքննություն իրականացնելու իրավակարգի ու օրինականության ամրապնդման ուղղությամբ: Հաշվետու տարում կոմիտեում քննվել է […] ...
16:32 22.04.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին ծննդյան օրվա առիթովՎարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է ՀՀ նախագահի նստավայր և շնորհավորել Վահագն Խաչատուրյանին ծննդյան օրվա առիթով: Վարչապետը Վահագն Խաչատուրյանին մաղթել է առողջություն, հաջողություններ, բեղմնավոր գործունեություն՝ հանուն Հայաստանի Հանրապետության բարօրության։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահին Կառավարության գործունեությանը ցուցաբերած կարևոր աջակցության համար: Վարչապետի նշել է, որ կարևորագույն ռազմավարական բնույթի որոշումներ կայացնելիս Կառավարության և նախագահի միջև խորհրդակցությունները շատ […] ...