14:32 22.04.2025
Ապրիլի 14-ից 21-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3508 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվելով 166 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 128, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 257 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 560, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 13, վարելու ընթացքում ծխելու ՝ 215, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 129, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 89 և 1554 այլ իրավախախտումներ։ 105 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 217-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 35-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 53-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայքային ոստիկանության տարբեր բաժիններ է տարվել 56 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 12403 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխվելով 206 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 194, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 518 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 64, կեղծ հաշվառման համարանիշով երթևեկող՝ 1, չամրակապված վարելու՝ 2820, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 196, վարելու ընթացքում ծխելու՝ 335, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 467, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 64, արագության գերազանցման՝ 1982 և 3773 այլ իրավախախտումներ։ 343 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1159-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 372-ը՝ լուսարձակների անսարքությամբ, որից 6-ը՝ բեռնատարներ, 148-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։
Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 48 անձ։
17:42 22.04.2025
Տալախաձեն Լալայանի հետ լուսանկար է հրապարակել17:42 22.04.2025
Տալախաձեն Լալայանի հետ լուսանկար է հրապարակելՕլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի յոթակի չեմպիոն Լաշա Տալախաձեն, որն այժմ Վրաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահն է, Ինստագրամի Storys բաժնում լուսանկար է հրապարակել հայ ծանրորդ Վարազդատ Լալայանի հետ: Հիշեցնենք՝ Վարազդատ Լալայանը երեկ կարիերայում երկրորդ անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն: Մոլդովայում անցկացված առաջնությունում Լալայանին պարգևատրել է հենց Լաշա Տալախաձեն: ...
17:35 22.04.2025
Հանձնաժողովի հավանությանն է արժանացել արգելոցում ջրօգտագործման թույլտվության հնարավորության ստեղծմանը վերաբերող նախագիծըՏարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում գրավոր առաջարկներ չեն եղել: Այս մասին հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը: Կարգավորումը վերաբերում է արգելոցում ջրօգտագործման թույլտվության հնարավորության […] ...
17:26 22.04.2025
2025 թվականը՝ Մխիթար Գոշի ժառանգության միջազգայնացման տարի. տեղի կունենա միջազգային գիտաժողովՄեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը, ՀՀ գլխավոր դատախազության հետ համագործակցությամբ և «Կայծ» բարեգործական հիմնադրամի հետ գործակցությամբ, 2025 թվականի հոկտեմբերին Երևանում կանցկացնի Մխիթար Գոշին և «Գիրք Դատաստանի» աշխատությանը նվիրված միջազգային գիտաժողով: Գիտաժողովի կազմակերպման մեկնարկն ազդարարելու և բովանդակային հարցեր քննարկելու նպատակով՝ այսօր Մատենադարանում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի և «Կայծ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների մասնակցությամբ […] ...
17:20 22.04.2025
«Արմավիր» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ների թաքստոցներից հայտնաբերվել են բջջային հեռախոս և թմրամիջոցին նմանվող զանգվածներԱպրիլի 17-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, ՔԿԾ կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության Արմավիր տարածքային բաժնի ծառայողները, իրականացնելով օպերատիվ տեղեկությունները, քրեակատարողական հիմնարկի 2-րդ տեղամասի խցերից մեկում իրականացրել են խուզարկություն, որի արդյունքում դատապարտյալ Ս. Մ.-ի մոտ գտնվող ծխախոտի տուփից հայտնաբերել են մեկ կասկածելի փաթեթ և մեկ պոլիէթիլենային գլանակ: Փաթեթում առկա է եղել սպիտակ, մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող 0,17 գրամ […] ...
17:14 22.04.2025
Հայկ Կոնջորյանը հանդիպել է Հունաստանի դեսպանի հետՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ապրիլի 22-ին հանդիպել է Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ խորհրդարանական համագործակցությանն ուղղված ծրագրեր: Անդրադարձ է կատարվել տնտեսական և մշակութային կապերի զարգացմանն ու այդ ուղղությամբ պատգամավորների դերի կարևորությանը: ...
17:07 22.04.2025
Մեկնարկում է «Արմմոնո» 23-րդ միջազգային թատերական փառատոնըԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ապրիլի 21-ից մայիսի 8-ը Երևանում և Աբովյանում կանցկացվի «Արմմոնո» միջազգային թատերական 23-րդ փառատոնը, որի շրջանակում կցուցադրվի 27 մոնոներկայացում: Փառատոնին այս տարի մասնակցում են Ֆրանսիան, Գերմանիան, Լեհաստանը, Իրանը, Ռուսաստանը, Ռումինիան և Վրաստանը: «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին հայտնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել […] ...