«ԱԲ սերունդ» դպրոցական ծրագրում ընդգրկված դպրոցների թիվն ընդլայնվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 04 2025
  • $
    390.13
  • RUBLE
    4.80
  • 448.06
WEATHER
+20.09 oC

«ԱԲ սերունդ» դպրոցական ծրագրում ընդգրկված դպրոցների թիվն ընդլայնվել է

13:20 22.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով ընդլայնվել է «ԱԲ սերունդ» դպրոցական փորձարարական ծրագրում ընդգրկված դպրոցների թիվը:

Ընդլայնելով աշխարհագրությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համագործակցությամբ իրականացվող փորձարարական կրթական ծրագրում 2025/26 ուսումնական տարվանից ընդգրկված կլինեն ՀՀ մարզերի և Երևանի 26 հանրակրթական ուսումնական հաստատություններ:

Արհեստական բանականության ոլորտի գիտնականի կրթական ուղին ստեղծելու նպատակով իրականացվող ծրագիրը նախատեսված է 10-12-րդ դասարանների աշակերտների համար և հնարավորություն է ընձեռում սովորել խորացված մաթեմատիկա, ծրագրավորում (Python), արհեստական բանականության հիմունքներ, իրականացնել պրակտիկ նախագծեր արհեստական բանականության ոլորտում:

Այս պահին ծրագրում ընդգրկված է շուրջ 600 աշակերտ։ Առաջին տարվա հանրահաշվի արդյունքների հիման վրա՝ մեկ տարվա ուսումնառության ընթացքում աշակերտների շուրջ 51%-ն առաջադիմել է թույլ գիտելիքային շեմից մինչև միջին և բարձր շեմ։

«ԱԲ սերունդ» ծրագրով ուսումնառություն ստացող 10-րդ դասարանի աշակերտների հանրահաշվի ավարտական քննության արդյունքի միջին ցուցանիշը 2.2 անգամ բարձր է հանրակրթական ընդհանուր ծրագրով սովորող աշակերտների միջինից (համեմատությունը կատարվել է Տավուշի մարզի դպրոցների հետ)։ Ծրագրի ազդեցության չափման արդյունքների համաձայն՝ աշակերտների մեծ մասը ոգևորությամբ է մասնակցում դասերին, և «ԱԲ սերունդ» ծրագիրը համահունչ է աշակերտների մեծամասնության մասնագիտական և անձնական ձգտումներին։

Ծրագրի շրջանակում իրականացվում են նաև ուսուցիչների շարունակական վերապատրաստումների և աջակցության նախագծեր: Նախատեսվում է մինչև 2027 թ. 2 փուլով ծրագրում ընդգրկել ընդհանուր առմամբ 45 դպրոց:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կրեմլում խոսել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումների մասին

15:49 22.04.2025

Կրեմլում խոսել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումների մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է շփումները Միացյալ Նահանգների հետ տարբեր ուղիներով։ «Մենք շարունակում ենք մեր շփումները ամերիկացիների հետ տարբեր ուղիներով»,- ասել է Պեսկովը «Ռոսիա 1»-ի լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում։ ...

Փոփոխություն մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորման կարգում

15:41 22.04.2025

Փոփոխություն մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորման կարգում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել միջին մասնագիտական որակավորմամբ կրթական ծրագրերի լիցենզավորման կարգերում փոփոխություններ և լրացումները կատարելունախագիծը: Փոփոխությունը բխում է 2024 թվականին ընդունված «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ օրենքի կիրարկմամբ: Ըստ այդմ` առաջարկվում է մասնագիտական կրթության ոլորտում սահմանել կրթական ծրագրերի երկու մակարդակ: Առաջարկվում է նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերի փոխարեն […] ...

Գևորգ Պապոյանը Դուշանբեում ներկայացրել է ՀՀ-ում տնտեսական զարգացման քաղաքականությունն ու կառավարության տնտեսական առաջնահերթությունները

15:33 22.04.2025

Գևորգ Պապոյանը Դուշանբեում ներկայացրել է ՀՀ-ում տնտեսական զարգացման քաղաքականությունն ու կառավարության տնտեսական առաջնահերթությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի համանախագահությամբ Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում անց է կացվել տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստը։ Նախարարը համառոտ ներկայացրել է ՀՀ-ում տնտեսական զարգացման քաղաքականությունն ու կառավարության տնտեսական առաջնահերթությունները, որոնք հիմնված են ներդրումների ներգրավման, մրցունակ, ավելի արդյունավետ և տեխնոլոգիապես զարգացած արդյունաբերության զարգացման, գործարար միջավայրի շարունակական բարելավման, զբոսաշրջության զարգացման, գյուղատնտեսության արդյունավետության բարձրացման վրա: Նիստի ընթացքում […] ...

Բանգկոկում Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության և համագործացկության հաստատմանը

15:20 22.04.2025

Բանգկոկում Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության և համագործացկության հաստատմանը

Ապրիլի 22-ին Բանգկոկում ընթացող ՄԱԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (UNESCAP) 81-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող զարգացող և փոքր կղզի զարգացող պետությունների հարցերով հատուկ մարմին» խորագրով քննարկմանը։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում բարձր է գնահատել Դեպի […] ...

Հայաստանը վտանգում է կորցնել ԵԱՏՄ-ի առավելությունները․ ՌԴ ԱԳՆ

15:05 22.04.2025

Հայաստանը վտանգում է կորցնել ԵԱՏՄ-ի առավելությունները․ ՌԴ ԱԳՆ

Մոսկվան անհանգստացած է ԵՄ-ին անդամակցելու Երեւանի նկրտումներով. Հայաստանը վտանգում է կորցնել ԵԱՏՄ-ի առավելությունները, եթե Արևմուտքը նրան ներքաշի իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ, լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։ ՏԱՍՍ-ի հարցին, թե արդյոք Մոսկվային անհանգստացնում են ԵՄ-ին անդամակցելու Երևանի ձգտումները, Գրուշկոն դրական է պատասխանել։ «Բնականաբար, Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ձգտումները մտահոգիչ են, քանի որ նման նկրտումները անհամատեղելի […] ...

SHANTNEWS

15:00 22.04.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP