13:04 22.04.2025
Բացահայտվել է 107 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ 23 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 9 դեպք՝ խարդախության, 7 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 6-ական դեպք՝ թմրանյութի հայտնաբերման ու փաստաթղթեր կեղծելու, 5-ական դեպք՝ հոգեկան ներգործության ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, 4-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության, 3 դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, 2-ական դեպք՝ մարդու առևանգման, խուլիգանության, թմրանյութի իրացման, պետական սահմանն ապօրինի հատելու, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու և հետամտելու:
Բացահայտվել են նաև մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, կողոպուտի, շորթման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների հարկադրելու, սուտ մատնության, ինքնիրավչության, գերեզմանն անարգանքի ենթարկելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են՝ անձնական ունեցվածքի գողության՝ 4 դեպք, խարդախության ու գույքը ոչնչացնելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 10 հետախուզվող և 1 անհետ կորած:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած մեկ օրում գրանցված 22 ավտովթարի հետևանքով` 1 մարդ զոհվել է, 32 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
15:49 22.04.2025
Կրեմլում խոսել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումների մասինՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է շփումները Միացյալ Նահանգների հետ տարբեր ուղիներով։ «Մենք շարունակում ենք մեր շփումները ամերիկացիների հետ տարբեր ուղիներով»,- ասել է Պեսկովը «Ռոսիա 1»-ի լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում։ ...
15:41 22.04.2025
Փոփոխություն մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորման կարգումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել միջին մասնագիտական որակավորմամբ կրթական ծրագրերի լիցենզավորման կարգերում փոփոխություններ և լրացումները կատարելունախագիծը: Փոփոխությունը բխում է 2024 թվականին ընդունված «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ օրենքի կիրարկմամբ: Ըստ այդմ` առաջարկվում է մասնագիտական կրթության ոլորտում սահմանել կրթական ծրագրերի երկու մակարդակ: Առաջարկվում է նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերի փոխարեն […] ...
15:33 22.04.2025
Գևորգ Պապոյանը Դուշանբեում ներկայացրել է ՀՀ-ում տնտեսական զարգացման քաղաքականությունն ու կառավարության տնտեսական առաջնահերթություններըՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի համանախագահությամբ Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում անց է կացվել տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստը։ Նախարարը համառոտ ներկայացրել է ՀՀ-ում տնտեսական զարգացման քաղաքականությունն ու կառավարության տնտեսական առաջնահերթությունները, որոնք հիմնված են ներդրումների ներգրավման, մրցունակ, ավելի արդյունավետ և տեխնոլոգիապես զարգացած արդյունաբերության զարգացման, գործարար միջավայրի շարունակական բարելավման, զբոսաշրջության զարգացման, գյուղատնտեսության արդյունավետության բարձրացման վրա: Նիստի ընթացքում […] ...
15:20 22.04.2025
Բանգկոկում Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության և համագործացկության հաստատմանըԱպրիլի 22-ին Բանգկոկում ընթացող ՄԱԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (UNESCAP) 81-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող զարգացող և փոքր կղզի զարգացող պետությունների հարցերով հատուկ մարմին» խորագրով քննարկմանը։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում բարձր է գնահատել Դեպի […] ...
15:05 22.04.2025
Հայաստանը վտանգում է կորցնել ԵԱՏՄ-ի առավելությունները․ ՌԴ ԱԳՆՄոսկվան անհանգստացած է ԵՄ-ին անդամակցելու Երեւանի նկրտումներով. Հայաստանը վտանգում է կորցնել ԵԱՏՄ-ի առավելությունները, եթե Արևմուտքը նրան ներքաշի իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ, լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։ ՏԱՍՍ-ի հարցին, թե արդյոք Մոսկվային անհանգստացնում են ԵՄ-ին անդամակցելու Երևանի ձգտումները, Գրուշկոն դրական է պատասխանել։ «Բնականաբար, Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ձգտումները մտահոգիչ են, քանի որ նման նկրտումները անհամատեղելի […] ...