Հանձնաժողովում հավանության է արժանացել հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետների փոփոխությանը վերաբերող նախաձեռնությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 04 2025
  • $
    390.51
  • RUBLE
    4.81
  • 449.98
WEATHER
+18.09 oC

Հանձնաժողովում հավանության է արժանացել հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետների փոփոխությանը վերաբերող նախաձեռնությունը

12:52 22.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այս տարի նախորդ տարվա համար հայտարարագիր լրացնողների դեպքում (թե՛ անցած տարի լրացրած քաղաքացիները, թե՛ առաջին անգամ լրացնողները) հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետ է սահմանվում նոյեմբերի 1-ը: Հաջորդ տարի այս տարվա եկամուտների համար լրացնողների դեպքում (անկախ այն հանգամանքից երկու տարի է լրացնում են, թե նոր են լրացնում) վերջնաժամկետը կրկին նոյեմբերի 1-ն է: Մնացած դեպքերում վերջնաժամկետ է սահմանվում հուլիսի 1-ը: Այս մասին հայտնել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետների փոփոխությանը վերաբերող օրենքի նախագիծը ներկայացնելիս:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 22-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Բաբկեն Թունյանի հեղինակած օրենքի նախագիծը:

Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում պատգամավորներից առաջարկներ չեն եղել, իսկ Կառավարությունը խմբագրական բնույթի առաջարկներ է ներկայացրել: Դրանցից մեկը վերաբերում է 2025-2026 թվականներին հայտարարագիր լրացնողներին առնչվող կարգավորմանը, որը, ըստ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջների, առաջարկվում է տեղափոխել անցումային դրույթներ: «Նույնականացման քարտերի մասին» օրենքի համաձայն՝ նույնականացման քարտը տրամադրվում (փոխանակվում) է դիմում ներկայացնելու օրվան հաջորդող 15-րդ աշխատանքային օրը, այսինքն՝ քաղաքացուն նույնականացման քարտ տրամադրվում է 21-րդ օրը: Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգավորումը կարող է լինել ինքնանպատակ այն դեպքերում, երբ քաղաքացին դիտավորությամբ սահմանված ժամկետից ավելի ուշ ներկայանա նույնականացման քարտ ստանալու համար կամ ընդհանրապես չցանկանա ստանալ նույնականացման քարտը: Այս առումով, առաջարկվում է նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետում «նույնականացման քարտը ստանալու ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ» բառերը փոխարինել «նույնականացման քարտի տպագրման օրվան հաջորդող ամսվա 25-ը ներառյալ» բառերով:

Պատգամավորի հարցին ի պատասխան՝ ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը վստահեցրել է ՀՀ քաղաքացիներին, որ Կառավարությունը զգուշորեն եւ հոգատարությամբ է մոտենում այս վարչարարությանը եւ պարզաբանել, որ հայտարարագիր չներկայացնելու համար առաջին անգամ նախազգուշացում է նախատեսված, 30 օրվա ընթացքում չներկայացնելու դեպքում՝ 5000 դրամ տուգանք, կրկին չներկայացնելու պարագայում այդ թիվը կրկնապատկվելու է: Փոխնախարարի  պնդմամբ այդ ընթացքում ՊԵԿ-ը փորձելու է օգնել քաղաքացիներին, ճշտել, թե ինչպիսի խնդիրներ կան: «Մենք չենք խոսում կոշտ վարչարարության մասին, մենք խոսում ենք Կառավարություն-քաղաքացի գործընկերային հարաբերությունների մասին»,- ընդգծել է Արման Պողոսյանն ու հավելել՝ իրենց նպատակը մարդկանց պատժելն ու հետապնդելը չէ:

Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բանգկոկում Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության և համագործացկության հաստատմանը

15:20 22.04.2025

Բանգկոկում Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության և համագործացկության հաստատմանը

Ապրիլի 22-ին Բանգկոկում ընթացող ՄԱԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (UNESCAP) 81-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող զարգացող և փոքր կղզի զարգացող պետությունների հարցերով հատուկ մարմին» խորագրով քննարկմանը։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում բարձր է գնահատել Դեպի […] ...

Հայաստանը վտանգում է կորցնել ԵԱՏՄ-ի առավելությունները․ ՌԴ ԱԳՆ

15:05 22.04.2025

Հայաստանը վտանգում է կորցնել ԵԱՏՄ-ի առավելությունները․ ՌԴ ԱԳՆ

Մոսկվան անհանգստացած է ԵՄ-ին անդամակցելու Երեւանի նկրտումներով. Հայաստանը վտանգում է կորցնել ԵԱՏՄ-ի առավելությունները, եթե Արևմուտքը նրան ներքաշի իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ, լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։ ՏԱՍՍ-ի հարցին, թե արդյոք Մոսկվային անհանգստացնում են ԵՄ-ին անդամակցելու Երևանի ձգտումները, Գրուշկոն դրական է պատասխանել։ «Բնականաբար, Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ձգտումները մտահոգիչ են, քանի որ նման նկրտումները անհամատեղելի […] ...

SHANTNEWS

15:00 22.04.2025

SHANTNEWS

Քննարկվել է «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը

14:45 22.04.2025

Քննարկվել է «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը

Կառավարության նախաձեռնությամբ ապրիլի 22-ին գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Քննարկվել է ««Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն առաջին ընթերցմամբ ներկայացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը: Նախագծով առաջարկվում է ստեղծել իրավական հիմք, որի համաձայն՝ պետական արգելոցի տարածքից ջրառ կարող է թույլատրվել բացառապես այն դեպքերում, երբ ջրային ռեսուրսի […] ...

Վթարային ջրանջատում Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում

14:38 22.04.2025

Վթարային ջրանջատում Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հետևյալ տարածքների ջրամատակարարման դադարեցման մասին. Ս.թ. ապրիլի 23-ին ժամը 07.00-ից մինչև ապրիլի 24-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: Ս.թ. ապրիլի 23-ին ժամը 09:00-ից մինչև ապրիլի 24-ը ժամը 09:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի՝ Սիսիան […] ...

Հայտնաբերվել է 322 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Երևանում ու մարզերում

14:32 22.04.2025

Հայտնաբերվել է 322 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Երևանում ու մարզերում

Ապրիլի 14-ից 21-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3508 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվելով 166 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 128, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 257 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 560, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 13, վարելու ընթացքում […] ...

BACK_TO_TOP