12:37 22.04.2025
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 22-ին գումարված արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքում առաջարկվող լրացումներն ու փոփոխությունը:
Կառավարությունն օրենքի նախագծով առաջարկում է աշխատողի, այդ թվում` հանրային ծառայության մեջ գտնվող անձի նկատմամբ տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառելու պահից մինչեւ այն` այլ խափանման միջոցով փոխելը կամ վերացնելն աշխատողի լիազորությունները համարել կասեցված, եթե դատարանի որոշմամբ բնակության տարածքը չլքելուց բացի կիրառվել են աշխատանքային պարտականությունների կատարման հետ անհամատեղելի սահմանափակումներ: Նշված սահմանափակումները կիրառված չլինելու դեպքում առաջարկվում է չկասեցնել տնային կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում գործատուի եւ աշխատողի համաձայնությամբ աշխատողի լիազորությունները, եթե աշխատանքի բնույթը թույլ է տալիս այն կատարել հեռավար եղանակով:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը նշել է, որ առաջին ընթերցումից հետո Կառավարությունը հանդես է եկել մի քանի առաջարկով:
Ըստ այդմ՝ գործատուն հիմք է ընդունում տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին դատարանի որոշման վերաբերյալ քննիչի տրամադրած գրավոր տեղեկացումը:
Մեկ այլ առաջարկի արդյունքում լրացում է կատարվել նաեւ Քրեական դատավարության օրենսգրքում. տնային կալանքը որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառելու կամ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու մասին որոշման վերաբերյալ քննիչն անհապաղ գրավոր տեղեկացնում է մեղադրյալի աշխատանքի վայրի վարչակազմին՝ նշելով դատարանի որոշմամբ կիրառված սահմանափակումների բնույթն ու ծավալը:
Հարակից զեկուցող, ԱԺ պատգամավոր Մարիամ Պողոսյանը, կարեւորելով ներկայացված նախագիծը, հորդորել է գործընկերներին կողմ քվեարկել:
Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
16:26 22.04.2025
Երևանի Ալեք Մանուկյան փողոցում ավտոմեքենա է այրվելԱպրիլի 22-ին՝ ժամը 12:20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում այրվում է կայանած ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։33-ին, մարվել՝ 12։40-ին։ Մասամբ այրվել է «Hyundai» մակնիշի ավտոմեքենան։ ...
16:20 22.04.2025
Կձևավորվի ՆԳ նախարարին կից երիտասարդական խորհուրդՆԳ նախարարությունը բարեփոխումների գործընթացում կարևորում է երիտասարդության ներգրավվածությունը, նրանց ներուժի բացահայտումը և երկխոսության ձևավորումը։ Այդ նպատակով Ներքին գործերի նախարարին կից կձևավորվի երիտասարդական խորհուրդ։ Խորհուրդի ներկայացուցիչները հնարավորություն կունենան իրենց նկատառումները, առաջարկներն ու ներդրումը բերելու ինչպես հանրային անվտանգության և քաղաքացիական պաշտպանության, այնպես էլ հանրային ծառայությունների ոլորտում նախագծվող փոփոխությունների գործընթացում։ Նախարարությունը կարևորում է որակյալ և արդյունավետ երկխոսության իրական […] ...
16:12 22.04.2025
Ալեն Սիմոնյանը Սանկտ Պետերբուրգում կարճ զրույց է ունեցել Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հետՀայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները փակուղում չեն, քննարկումները շարունակվում են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ալեն Սիմոնյանն այս մասին ասել է ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները փակուղում են։ «Հիմա մենք ունենք իրավիճակ, երբ կա համաձայնեցված փաստաթուղթ։ Ես նաև Սանկտ Պետերբուրգում կարճ […] ...
16:06 22.04.2025
Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ն ու վառելափայտով բարձված «Ford Transit»-ը. կան տուժածներԱյսօր՝ ապրիլի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են «Mercedes» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Ford»-ը, որը բարձված է եղել վառելափայտով, գլխիվայր շրջվել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն: Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում […] ...
16:00 22.04.2025
Պուտինը հայտարարել է 2025 թվականին արաբական երկրների հետ գագաթնաժողով անցկացնելու պլանների մասինՌուսաստանը ուրախ կլինի տեսնել Օմանը Արաբական լիգայի և Ռուսաստանի գագաթնաժողովում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Կրեմլում Օմանի սուլթան Հայթամ բեն Տարեկ Ալ Սաիդի հետ բանակցությունների ժամանակ։ «Այս տարի մենք պլանավորում ենք գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի և արաբական երկրների միջև: Արաբական աշխարհում մեր շատ ընկերներ պաշտպանում են այս գաղափարը: Եթե, Ձերդ Մեծություն, ժամանակ գտնեք, […] ...
15:49 22.04.2025
Կրեմլում խոսել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումների մասինՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է շփումները Միացյալ Նահանգների հետ տարբեր ուղիներով։ «Մենք շարունակում ենք մեր շփումները ամերիկացիների հետ տարբեր ուղիներով»,- ասել է Պեսկովը «Ռոսիա 1»-ի լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում։ ...