10:12 22.04.2025
Դատարանը մեղավոր է ճանաչել 4 անձի սպանություն կատարած, 7 անձի տարբեր ծանրության հրազենային վնասվածքներ պատճառած ամբաստանյալ Թելման Քալաշյանին և դատապարտել ցմահ ազատազրկման:
Դատախազը Թելման Քալաշյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցել այն արարքի համար, որ նա, 2017 թվականի օգոստոսի 1-ին, պայմանավորված տոկոսադրույքի հաշվարկով կուտակված պարտքը և հիմնական գումարը ստանալու հարցի շուրջ ծագած վիճաբանության հետևանքով, որսորդական ակոսափող հրազենով զինված մտել էր Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքում գտնվող սգո սրահ և յոթ կրակոց արձակել սրահում գտնվող անձանց ուղղությամբ՝ փորձելով ամբոխի մեջ գտնել իր ազգականին:
Թելման Քալաշյանի արձակած կրակոցների հետևանքով մահացել է 4 անձ, 7 անձ՝ ստացել տարբեր ծանրության հրազենային վնասվածքներ:
17:48 21.04.2025
ՔԿ նախագահը խորհրդակցություն է անցկացրել Վայոց ձորում13:53 22.04.2025
ԲԴԽ նախագահը ՆԹ դեսպանի հետ քննարկել է համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններըԱյսօր Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին: Ողջունելով հյուրին՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը բարձր է գնահատել դատաիրավական համակարգի զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, դատավորների հեղինակության բարձրացմանն ուղղված Նիդերլանդների հարուստ փորձը: Նա կարևորել է Նիդերլանդների դատական խորհրդի հետ ձևավորված գործընկերությունը, որի շրջանակում տարիներ առաջ Նիդերլանդների […] ...
13:44 22.04.2025
Վատիկանը բացահայտել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հոգևոր կտակըՀռոմի Ֆրանցիսկոս պապը, ով մահացել է ապրիլի 21-ին 88 տարեկան հասակում, իր վերջին կտակում խնդրել է իրեն թաղել հասարակ դամբարանում։ Փաստաթուղթը, որը կազմվել է 2022 թվականի հունիսի 29-ին, հրապարակվել է Վատիկանի կողմից։ «Գերեզմանը պետք է լինի հողի մեջ․ պարզ, առանց որևէ հատուկ զարդարանքի և միայն մեկ մակագրությամբ՝ Ֆրանցիսկոս»,-նշված է տեքստում։ ...
13:32 22.04.2025
Ընդունվել է 2024 եւ 2025 թթ. հաշվետու տարիների համար հայտարարագիր լրացնողների հայտարարագրման վերջնաժամկետը մինչեւ նոյեմբերի 1-ը երկարաձգելու մասին նախագիծըԱզգային ժողովն ապրիլի 22-ին շարունակել է նախորդ օրը գումարված արտահերթ նիստի աշխատանքը եւ երկրորդ ընթերցմամբ քննարկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Բաբկեն Թունյանի տեղեկացմամբ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը որոշ փոփոխությունների է ենթարկվել: Նա հիշեցրել է, որ նախագծով առաջարկվում է հայտարարագրերի […] ...
13:20 22.04.2025
«ԱԲ սերունդ» դպրոցական ծրագրում ընդգրկված դպրոցների թիվն ընդլայնվել էՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով ընդլայնվել է «ԱԲ սերունդ» դպրոցական փորձարարական ծրագրում ընդգրկված դպրոցների թիվը: Ընդլայնելով աշխարհագրությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համագործակցությամբ իրականացվող փորձարարական կրթական ծրագրում 2025/26 ուսումնական տարվանից ընդգրկված կլինեն ՀՀ մարզերի և Երևանի 26 հանրակրթական ուսումնական հաստատություններ: Արհեստական բանականության ոլորտի գիտնականի […] ...
13:13 22.04.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևանում ապրիլի 22-ին կեսօրից հետո, 23-ին, 24-ի գիշերը և առավոտյան, 25-ին, 26-ի երեկոյան, 27-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ: Ապրիլի 24-ի և 26-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում ապրիլի 22-ի ցերեկը, 23-ին, 25-ին՝ շրջանների զգալի մասում, 24-ին, 26-27-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և […] ...
13:05 22.04.2025
Արարատի մարզի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներԱպրիլի 20-ին՝ ժամը 16։15-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 12-րդ կիլոմետրին պարեկները նկատել են կայանված ավտոմեքենա, որի մեջ գտնվող երիտասարդները կասկածելի վարք են դրսևորել։ Իրավապահները մեքենայի սրահի ակնհայտ տեսանելի հատվածում նկատել են թմրանյութի նմանվող սպիտակ բյուրեղանման զանգված, ինչից հետո նրանց ձերբակալել և Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին են տեղափոխել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մեքենայի զննությամբ վերը նշված զանգվածը […] ...