Էրդողանի որդին սեր է խոստովանել Ռուսաստանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 04 2025
  • $
    390.51
  • RUBLE
    4.81
  • 449.98
WEATHER
+20.09 oC

Էրդողանի որդին սեր է խոստովանել Ռուսաստանին

09:05 22.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի որդին՝ Էթնոսպորտի համաշխարհային համադաշնության ղեկավար Բիլալ Էրդողանը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է, որ իրեն դուր է գալիս Ռուսաստանը, նրա բազմազան բնությունը, մշակույթն ու խոհանոցը։

«Իհարկե, ես սիրում եմ գալ Ռուսաստան: Ես նույնիսկ եղել եմ Յակուտսկում: Նաև Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կազանում, Սոչիում: Ռուսաստանը հսկայական երկիր է, որն ունի անհավատալի բնական բազմազանություն և մշակութային հարստություն»,- ասել է Թուրքիայի ղեկավարի որդին:

Էրդողանը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունում խոհանոցը «բազմազան է, քանի որ Ռուսաստանում կան բազմաթիվ էթնիկ խմբեր և մշակույթներ»։

«Ռուսաստանում շատ թյուրք ժողովուրդներ են ապրում, և նրանց խոհարարական ավանդույթները նույնպես մտել են ռուսական խոհանոց, այն շատ առումներով հարազատ և ծանոթ է մեզ»,- հավելել է Էթնոսպորտի համաշխարհային համադաշնության ղեկավարը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ապրիլի 22-ը Երկրի օրն է

11:28 22.04.2025

Ապրիլի 22-ը Երկրի օրն է

Ապրիլի 22-ը Երկրի օրն է։ «Այս օրը հիշեցում է, թե որքան կարևոր է սիրել, պահպանել և արժևորել մեր մոլորակը։ Մեր ամեն քայլը կարող է ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի վրա՝ լինի դա ջրի խնայողություն, ծառերի տնկում, թե աղբի տեսակավորում։ Երկրի օրը քաղաքացիական նախաձեռնություն է, որի նպատակն է մարդկանց ուշադրությունը սևեռել շրջակա միջավայրի պահպանության և գլոբալ բնապահպանական […] ...

Մեծամոր համայնքի Գետաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:13 22.04.2025

Մեծամոր համայնքի Գետաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ապրիլի 23-ին Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Գետաշեն բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում՝ ժամը 12։00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

ԵՄ-ի հետ աշխատել ցանկացողների հերթ է գոյացել․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

11:00 22.04.2025

ԵՄ-ի հետ աշխատել ցանկացողների հերթ է գոյացել․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ասել է, որ երկրները հերթ են կանգնում ԵՄ-ի հետ աշխատելու համար: «Գլոբալ ավելի ու ավելի անկանխատեսելի միջավայրում երկրները հերթ են կանգնում մեզ հետ աշխատելու համար», – ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը Politico-ին տված հարցազրույցում: Ըստ հրապարակման՝ վերջին շաբաթներին նա շփվել է Իսլանդիայի, Նոր Զելանդիայի, Մալազիայի, Ֆիլիպինների, Կանադայի, Հնդկաստանի և Արաբական […] ...

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 22-ին

10:43 22.04.2025

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 22-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 388․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391.5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 444 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 455 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.73 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․85 դրամ: ...

Չափագրումներ են իրականացվել Գյումրու օդանավակայանի և Մ-1 միջպետական ճանապարհի Աշոցքի տարածաշրջանով անցնող ճանապարհահատվածներում

10:30 22.04.2025

Չափագրումներ են իրականացվել Գյումրու օդանավակայանի և Մ-1 միջպետական ճանապարհի Աշոցքի տարածաշրջանով անցնող ճանապարհահատվածներում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի միջին նորոգման ծրագրերի կառավարման բաժնի աշխատակիցները չափագրումներ են իրականացրել Շիրակի մարզում՝ մոտեցում Գյումրու օդանավակայանի և Մ-1 միջպետական ճանապարհի Աշոցքի տարածաշրջանով անցնող հատվածներում։ Մասնագետների կողմից ուսումնասիրվել է ճանապարհային ծածկը։ Կատարված ուսումնասիրությունների արդյունքում կազմվում են թերությունների ակտեր, որոնց հիման վրա էլ նշված ճանապարհահատվածներում կիրականացվի միջին նորոգում։ ...

4 անձի սպանություն կատարած անձը դատապարտվել է ցմահ ազատազրկման

10:12 22.04.2025

4 անձի սպանություն կատարած անձը դատապարտվել է ցմահ ազատազրկման

Դատարանը մեղավոր է ճանաչել 4 անձի սպանություն կատարած, 7 անձի տարբեր ծանրության հրազենային վնասվածքներ պատճառած ամբաստանյալ Թելման Քալաշյանին և դատապարտել ցմահ ազատազրկման: Դատախազը Թելման Քալաշյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցել այն արարքի համար, որ նա, 2017 թվականի օգոստոսի 1-ին, պայմանավորված տոկոսադրույքի հաշվարկով կուտակված պարտքը և հիմնական գումարը ստանալու հարցի շուրջ ծագած վիճաբանության հետևանքով, որսորդական […] ...

BACK_TO_TOP