Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման պատարագ՝ Փարիզի Սեն-Սյուլպիս եկեղեցում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 04 2025
  • $
    390.51
  • RUBLE
    4.81
  • 449.98
WEATHER
+13.09 oC

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման պատարագ՝ Փարիզի Սեն-Սյուլպիս եկեղեցում

22:59 21.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ապրիլի 21-ին, Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը և ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմը Փարիզի Սեն-Սյուլպիս եկեղեցում մասնակցել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման՝ Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցու կողմից կազմակերպվող ավանդական պատարագին: Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:

Հայկական ծիսակարգով կազմակերպված պատարագը մատուցվել է Հայ կաթողիկե եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Գերապայծառ Եղյա եպիսկոպոս Եղիայանի նախագահությամբ՝ Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանի, Ֆրանսիայի Հայ ավետարանչական եկեղեցու առաջնորդ Ժոել Միքայելյանի, Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ, Փարիզի քորեպիսկոպոս Էմանուել Տուայի, ինչպես նաև՝ քույր եկեղեցիների քահանաների մասնակցությամբ:

Ոգեկոչման պատարագին ներկա էին Ֆրանսիայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, ֆրանսիացի հասարական և քաղաքական գործիչներ, ինչպես նաև՝ ֆրանսահայ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ, Ֆրանսիայի հայ կաթողիկե եկեղեցու հետևորդներ, ֆրանսիացի հարյուրավոր հավատավորներ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ջազի միջազգային օրը՝ «Կասկադում»

00:00 22.04.2025

Ջազի միջազգային օրը՝ «Կասկադում»

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ապրիլի 30-ին՝ Ջազի միջազգային օրվա առթիվ «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») կկայանա ավանդական դարձած ջազային բացօթյա համերգային ծրագիրը: Յուրաքանչյուր տարի՝ ապրիլի 30-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ աշխարհում նշվում է Ջազի միջազգային օրը, որը մեծ շուքով նշվում է նաև Երևանում: Ժամը 19:00-ից 23:00-ն բացօթյա համերգում ելույթ կունենան հայաստանյան լավագույն ջազային կատարողներն ու խմբերը՝ Հայաստանի պետական ջազային […] ...

Ով չի եղել Բարձրաքաշի համալիրում, հաստատ արժի գնալ. Ժաննա Անդրեասյան

23:57 21.04.2025

Ով չի եղել Բարձրաքաշի համալիրում, հաստատ արժի գնալ. Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը ( ապրիլի 18-ին) այցելել է Բարձրաքաշի վանական համալիր: «Ով չի եղել Բարձրաքաշի համալիրում, հաստատ արժի գնալ։ Հատկապես զուգակցելով Դսեղում Թումանյանի տուն-թանգարան այցի հետ։ Շնորհակալություն մեզ միանալու համար»,- գրել է նախարարը։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հրդեհ Ագարակ գյուղում

23:54 21.04.2025

Հրդեհ Ագարակ գյուղում

Ապրիլի 21-ին, ժամը 12:34-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ագարակ գյուղում այրվում է անասնագոմի տանիք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։01-ին, մարվել՝ 15։00-ին։ Ագարակ գյուղի 18-րդ փողոցի տներից մեկի բակում այրվել են անասնագոմի (մոտ 60 քմ) […] ...

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. ապրիլի 14-20-ը

23:52 21.04.2025

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. ապրիլի 14-20-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է ագրոօդերևութաբանական տեղեկատվությունն ապրիլի 14-20-ն ընկած ժամանակահատվածում: Շաբաթվա ընթացքում եղանակային պայմանները նպաստավոր են եղել գյուղատնտեսական մշակաբույսերի աճի և զարգացման համար։ Հովտային շրջաններում աշնանացան ցորենը հասկակալել է, նախալեռնային շրջաններում շարունակվել է աշնանացանի ծեղացողունի ներքին հանգույցների առաջացումը, իսկ լեռնային շրջաններում՝ ցողունակալումը, գարնանացան գարու հատիկը կտցել է։ Հովտային շրջաններում շարունակվել է խաղողի […] ...

Արդիականացվել է Ազատամարտիկների փողոցի լուսավորության ցանցը

23:50 21.04.2025

Արդիականացվել է Ազատամարտիկների փողոցի լուսավորության ցանցը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ արդիականացվել է Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների փողոցի լուսավորության ցանցը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիր քաղաքի թիվ 11 և Խանջյան գյուղի մանկապարտեզների շինարարության ընթացքին

23:47 21.04.2025

Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիր քաղաքի թիվ 11 և Խանջյան գյուղի մանկապարտեզների շինարարության ընթացքին

Այցելեցի Արմավիր համայնք՝ հետևելու պետական համաֆինանսավորման ծրագրով հիմնանորոգվող Արմավիր քաղաքի թիվ 11 և Խանջյան գյուղի մանկապարտեզների շինարարության ընթացքին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP